Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութիւնում Արթուր Դալալոյեան՝ ոսկի, Յարութիւն Մերդինեան՝ պրոնզ

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում աւարտուեց Եւրոպայի մարմնամարզութեան առաջնութիւնը։ Բազմամարտում Արթուր Դաւթեանը 82.864 միաւորով զբաեղցրեց 6-րդ տեղը։ Եւրոպայի ախոյեան հռչակուեց ուքրանիացի Օլեգ Վերնյաեւը (85.866), երկրորդը Արթուր Դալալոյեանն էր (ՌԴ, 85.498), երրորդը՝ բրիտանացի Ջէյմս Հոլը (84.664)։ Վիգէն Խաչատրեանը 64.649 միաւորով տեղը զբաղեցրեց 5-րդ տասնեակում։ Յարութիւն Մերդինեանը նժոյգաթափի վարժութիւնում 14.833 միաւորով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նուաճելով պրոնզէ մետալ։ Օղակների վրայ վարժութեան եզրափակիչում հանդէս եկան Արթուր Թովմասեանն ու Վահագն Դաւթեանը։ Դաւթեանն իր ելոյթի համար ստացաւ 14.858 միաւոր ու զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Թովմասեանն անյաջող կատարեց վայրէջքը եւ 14.666 միաւորով 7-րդն էր։ Յենացատկեր վարժութիւնում եզրափակիչում Արթուր Դաւթեանը զբաղեցրեց 5-րդ տեղը (14.853 միաւոր)։ Այս վարժութիւնում ախոյեան դարձաւ ՌԴ-ի ներկայացուցիչ Արթուր Դալալոյեանը (14.933 միաւոր)։

 

 

ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութիւնում

 

Կայացան ՀՀ ֆութպոլի 24-րդ մրցափուլի հանդիպումները.

«Արարատ»-«Փիւնիկ»՝ 1-0

«Բանանց»-«Գանձասար»՝ 0-0

«Շիրակ»-«Ալաշկերտ»՝ 0-1

«Արարատը» յաղթեց 19 մրցափուլ անց։

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 48, «Գանձասար»՝ 46, «Շիրակ»՝ 43, «Փիւնիկ»՝ 36, «Բանանց»՝ 20, «Արարատ»՝ 9 միաւոր։

 

Եւրոգաւաթների խաղարկութիւններում

 

Եւրոգաւաթների խաղարկութիւններում կայացան քառորդ եզրափակիչների պատասխան հանդիպումները.

Եւրոպայի ախոյեանների լիկա

«Ռէալ» Մ.-«Բաւարիա»՝ 4-2, (2-1), 6-3

«Լեսթեր»-«Աթլետիկօ» Մ.՝ 1-1, (0-1), 1-2

«Մոնաքօ»-«Բորուսիա» Դ.՝ 3-1, (3-2), 6-3

«Բարսելոնա»-«Եուվենթուս»՝ 0-0, (0-3), 0-3։

Եւրոլիկա

«Մանչեսթըր Եունայթըտ»-«Անդերլեխտ»՝ 2-1, (1-1), 3-2

Հենրիխ Մխիթարեանը 10-րդ րոպէին բացել էր խաղի հաշիւը։

«Գենկ»-«Սելթա»՝ 1-1, (2-3), 3-4

«Շալկէ 04»-«Այաքս»՝ 3-2, (0-2), 3-4

«Պեշիքթաշ»-«Լիոն»՝ 2-1, (1-2), 3-3, 11 մեթրանոց հարուածներով «Լիոնը» յաղթել է 7-6 հաշուով։

Ապրիլի 21-ին Նիոնում կայացաւ Եւրոգաւաթների կիսաեզրափակիչների վիճակահանութիւնը։ Ահա այդ զոյգերը.

Եւրոպայի ախոյեանների լիկա.

«Ռէալ Մ.»-«Աթլետիկօ Մ.» (Մայիսի 2)

«Մոնաքօ»-«Եուվենթուս» (Մայիսի 3)

Պատասխան հանդիպումները կը կայանան Մայիսի 9-ին եւ 10-ին։

Ախոյեանների լիկայի եզրափակիչը կը կայանայ Յունիսի 3-ին Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում։

Եւրոլիկա

«Սելտա» (Իսպանիա)-«Մանչեսթըր Եունայթըտ» (Անգլիա)

«Այաքս» (Հոլանդիա)-«Լիոն» (Ֆրանսիա)

Առաջին խաղերը կը կայանան Մայիսի 4-ին, պատասխան հանդիպումները՝ Մայիսի 11-ին։ Եզրափակիչը կը կայանայ Մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենտս արենայում»։

 

 

Արթուր Աբրահամը յաղթեց Ռոբին Կրասնիկին

 

Ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրդ քաղաքում կայացած արհեստավարժ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Արթուր Աբրահամը մրցեց լեհ Ռոբին Կրասնիկի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ (118։110, 117։111, 115։114) յաղթեց։ Սա Աբրահամի 46-րդ յաղթանակն էր արհեստավարժ ռինգում անցկացուած 51 մենամարտերում։ Արթուրը իրաւունք նուաճեց ախոյեանական գօտու համար վրէժի մենամարտ անցկացնել մեքսիքացի Խիլբերտօ Ռամիրեսի հետ, որին պարտուել էր մէկ տարի առաջ։

 

Հայ սամբիստների 14 մետալները

 

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում աւարտուեց սամբոյի Եւրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնութիւնը։ Մրցումների առաջին օրը հայ սամբիստները վաստակել են 5 մետալ։ Բորիս Շատվերեանը (75 քկ., Մ-18) դարձել է Եւրոպայի ախոյեան։ Նարեկ Դալլաքեանը (60 քկ., Մ-18) արժանացել է արծաթէ մետալի, իսկ Վարսիկ Գրիգորեանը (52 քկ., Մ-18), Ֆելիքս Դանիէլեանը (48 քկ., Մ-20), Վահագն Չալեանը (82 քկ., Մ-20) կանգնել են պատուոյ պատուանդանի 3-րդ աստիճանին։

Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մետալ նուաճեցին։ Գրիգոր Սահակեանը (90 քկ., երիտասարդ) դարձել է Եւրոպայի ախոյեան։ Արծաթէ մետալի են արժանացել Կարէն Յովհաննիսեանը (81 քկ., Մ-18) եւ Աննա Մկրտչեանը (+80 քկ., Մ-20)։ Պրոնզէ մետալ են նուաճել Գասպար Հայրապետեանը (52 քկ., Մ-18), Սերգէյ Պօղոսեանը (65 քկ., Մ-18), Անի Տէր Յարութիւնեանը (44 քկ., Մ-18), Արթուր Մանուկեանը (52 քկ., Մ-18)։ Երրորդ օրը Էրիկ Յարութիւնեանը (57 քկ., երիտասարդ) նուաճեց պրոնզէ մետալ, իսկ Սամուէլ Խաչատրեանը (74 քկ., երիտասարդ)՝ արծաթէ մետալ։

Այսպիսով մեր սամբիստները նուաճեցին 14 մետալ, որից 2-ը ոսկէ, 4-ը արծաթէ եւ 8-ը պրոնզէ։ ՀՀ պատանեկան հաւաքականը թիմային հաշուարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ տեղը։

 

Շախմատային խճանկար

Լեւոն Արոնեան Գերմանիայի մրցաշարի յաղթող

 

• Գերմանիայի Բադէն-Բադէն քաղաքում աւարտուած «Grenre Chess Classic» գերմրցաշարում Լեւոն Արոնեանը 6-րդ մրցափուլում յաղթելով չինացի Հոու Յիֆանին, վերջին մրցափուլից առաջ 5 միաւորով անհասանելի դարձաւ եւ նուաճեց յաղթողի կոչումը։ Լեւոնը բացի Հոու Յիֆանից յաղթեց Վաշյէ Լագրաւին, Բլյոբաումին, Ատրպէյճանը ներկայացնող Նայդիչին։ Ոչ-ոքի խաղաց Կառլսենի եւ Մեյերի հետ։ Վերջին մրցափուլում Արոնեանը հանդիպեց Կարուանայի հետ եւ ոչ-ոքի խաղաց։

Այս յաջողութեան շնորհիւ Արոնեանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով եւ նա դասակարգման աղիւսակում 9-րդից բարձրացել է 6-րդ տեղը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ