Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

ՀԲԸՄ Վ. և Թ. Մանուկեան երկրորդական վարժարանի National Honors Society-ի նախաձեռնութիւնը եւ Ա. եւ Մ. Յովսէփեան վարժարանի աջակցութիւնը

ՀԲԸՄ Վաչէ և Թամար Մանուկեան երկրորդական վարժարանի National Honors Society-ի աշակերտների այս տարուայ գլխաւոր աշխատանքը հանդիսացել է Հայաստանում գործող «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ին օժանդակութիւն ցուցաբերելը։
Աշակերտները ձեռնարկեցին Հայաստանում ապաստանած հալէպահայերի համար տաք հագուստների հաւաքագրումը։ Իրենց դպրոցից բացի, Փասատինայում գործող քոյր վարժարաններից Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ա․ և Մ․ Յովսէփեան վարժարանը, նոյնպէս միացան ձեռնարկին։
Երկու վարժարանների ջանքերով հաւաքուեց 9 մեծ տուփ հագուստ։ Տուփերի առաքումը կազմակերպելը մեծապէս կեանքի կոչուեց ծնողների կողմից արուած նուիրատուութիւնների շնորհիւ, ինչպէս նաև Յովսէփեան վարժարանի 8-րդ դասարանի աշակերտների կատարած նուիրատուութիւնը օգնեց հոգալու համար մէկ տուփի առաքման ծախսը։
National Honors Society-ի աշակերտները ձեռնարկեցին 2 ամիս տևողութեամբ պաղպաղակի և քաղցրեղէնի վաճառք, որն էլ հէնց նպաստեց հագուստի 9 տուփերի դէպի Հայաստան տեղափոխութեանը։
Վարձքը կատար բոլոր աշակերտներին ու ծնողներին, որոնք շտապեցին օգնել նմանօրինակ վսեմ աշխատանքը յաջողութեամբ կատարելուն։

«Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿն իր խորին երախտագիտութիւնն է յայտնում ԱՄՆում ՀԲԸՄ Վաչէ և Թամար Մանուկեան երկրորդական վարժարանի National Honors Society-ի աշակերտներին և նրանց ծնողներին, մասնաւորապէս՝ ծնող Լիզա Մանոյեանին և աշակերտ Մեղեդի Մանոյեանին, ինչպէս նաեւ Փասատինայում գործող քոյր վարժարանին՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ա և Մ Յովսէփեան վարժարանին, «Հալէպ» ՀԲՀԿի գործունէութեանը հաւատ ընծայելու և Հայաստանում հաստատուած սիրիահայ համայնքին օժանդակութիւն ցուցաբերելու համար։ Նրանց կողմից հաւաքագրուած օգնութիւնը Հայաստան հասնելուն պէս կը տրամադրուի «Հալէպ» ՀԲՀԿի շահառու ընտանիքներին։ 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ