Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլի խճանկար

«Գանձասար-Կապան» մօտեցաւ առաջատարին

 

Կայացան ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 27-րդ մրցափուլի հանդիպումները։

«Արարատ»-«Գանձասար»՝ 1-2

«Ալաշկերտ»-«Փիւնիկ»՝ 3-3

«Շիրակ»-«Բանանց»՝1-0

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 55, «Գանձասար»՝ 52, «Շիրակ»՝49, «Փիւնիկ»՝ 38, «Բանանց»՝ 21, «Արարատ»՝12 միաւոր։

• Մակեդոնիայի առաջնութեան 32-րդ մրցափուլում «Վարդարը» 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Մակեդոնիայի» դարպասը եւ ժամկէտից շուտ նուաճել երկրի ախոյեանի կոչումը։

«Վարդարի» կազմում մասնակցել է նաեւ ՀՀ ազգային հաւաքականի յարձակուող Տիգրան Բարսեղեանը, ով դարձել է կոլի եւ կոլային փոխանցման հեղինակ։

• Հրանդ Մկոյեանի Թեհրանի «Էսթեղլալը» 2-1 հաշուով յաղթելով Սէուտական Արաբիայի՝ «Ալ Թաւունին» նուաճեց 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր։ Նշենք, որ Հրայրը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

• ՀՀ Մ-19 հաւաքականը 2-րդ խաղում կրկին յաղթեց Կիպրոսի ընտրանուն, այս անգամ 1-0 հաշուով։

 

Հենրիխ Մխիթարեանի «Մանչեսթըր Եունայթըտը» Եւրոլիկայի եզրափակիչում

 

Եւրոլիկայի «Մանչեսթըր Եունայթըտ»-«Սելտա» պատասխան հանդիպումը աւարտուեց 1-1 հաշուով։ Դաշտի տէրերից հանդիպման հաշիւը 17-րդ րոպէին բացեց Մարուան Ֆելաինին, իսկ  պատասխան գնդակը 85-րդ րոպէին խփեց Ռոնկալիան։

Տանտէրների կազմում խաղին մասնակցեց նաեւ ՀՀ ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով խաղադաշտում էր հանդիպման սկզբից եւ փոխարինուեց 77-րդ րոպէին։

Երկու խաղերի արդիւնքով «Մանչեսթըր Եունայթըտը» պատմութեան մէջ առաջին անգամ դուրս եկաւ Եւրոլիկայի եզրափակիչ, իսկ Հենրիխ Մխիթարեանը հայաստանցի առաջին ֆութպոլիստն է, ով կարող է մասնակցել եւրոպական ակումբային մրցաշարերից որեւէ մէկի եզրափակիչին։ Նշենք նաեւ, որ Հենրիխը ընդգրկուել է Եւրոլիկայի շաբաթուայ թիմում։ Միւս կիսաեզրափակիչում «Լիոնը» 3-1 հաշուով յաղթեց «Այաքսին», սակայն երկու խաղերի արդիւնքում դուրս մնաց յետագայ պայքարից՝ եզրափակիչի ուղեգիրը թողնելով հոլանտական «Այաքսին»։ Յիշեցնենք, որ առաջին հանդիպումն աւարտուել էր «Այաքսի» յաղթանակով 4-1 հաշուով։ Այսպիսով Եւրոլիկայի եզրափակիչում Մայիսի 24-ին, Սթոքհոլմի «Ֆրենծ Արենա» մարզադաշտում կը հանդիպեն «Մանչեսթըր Եունայթըտը» եւ «Այաքսը»։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Եւրասիական տնտեսական միութեան (ԵՏՄ) մարզիկները պէտք չէ լեգիոներ համարուեն միութեան միւս երկրներում, ու նրանց վրայ պէտք չէ տարածուի տուեալ երկրում գործող լեգիոներների սահմանափակումը։

Ներկայ պահին ԵՏՄ-ի անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Պելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը։

• ՀՀ հրաձգութեան երիտասարդների առաջնութիւնում Ալլա Պօղոսեանը ՀՀ նոր մրցանիշ է սահմանել։ Նա 10 մեթր օդամղիչ հրացան մրցաձեւում ցոյց տուեց 414.9 միաւոր արդիւնք, գերազանցելով արդէն նախկին մրցանիշակիր Մարիամ Միքայէլեանի 414.5 արդիւնքը։

• Եղուարդ լիճ կոչուող տարածքում, առաջին անգամ անցկացուեց շարժիչային գերթեթեւ աւիացիայի ՀՀ բաց գաւաթի խաղարկութիւնը, որը նաեւ առաջին նմանատիպ մրցումն է ամբողջ տարածաշրջանում։ ՀՀ երկինքը տալիս է բոլոր հնարաւորութիւնները մարզաձեւը եւ մարզական տուրիզմը զարգացնելու համար։

• Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյեանը արհեստավարժ ռինգում նորամուտը նշել է յաղթանակով։ ՌԴ-ի Կեմերովօ քաղաքում 10 ռաունդանոց մենամարտում Լոնտոնի օլիմպիական խաղերի պրոնզէ մետալակիրը մրցավարների միաձայն որոշմամբ յաղթել է Նիքարակուան ներկայացնող Յադեր Կարդսոնին եւ նուաճել WBA–ի մայրցամաքային գօտին։

 

Շախմատային խճանկար

 

• Յունաստանի Կրետէ կղզում աւարտուեց վարպետների (վեթերանների) աշխարհի թիմային առաջնութիւնը։ Հայաստանի տղամարդկանց հաւաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) նուաճել է արծաթէ մետալ։ Մեր ընտրանին 15 միաւորով (26 անհատական) 22 թիմերի պայքարում երկրորդն էր։ 18 միաւորով ախոյեան հռչակուեց Սանկտ Պետերբուրգի թիմը, իսկ պրոնզը բաժին հասաւ Անգլիայի 1-ին թիմին (14 միաւոր)։ ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Ռաֆայէլ Վահանեան, Արտաշէս Մինասեան, Կարէն Մովսիսեանը, Սերգէյ Գալդունց, Նորայր Քալանդարեան։

Յիշեցնենք, որ 2016 թ. Գերմանիայում անցկացուած առաջնութիւնում ՀՀ հաւաքականը կրկին 2-րդն էր։

• «Ռէյկավիկ բաց» մրցաշարի վերջին 10-րդ մրցափուլում յաղթելով թուրք Մուսթաֆա Յիլմազին Սերգէյ Մովսիսեանը 8 միաւորով բաժանեց 2-5-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով գրաւեց 3-րդ տեղը։

ԱՄՆ ներկայացնող Տաթեւ Աբրահամեանը 7 միաւորով 18-րդ տեղումն էր։ 8.5 միաւորով մրցաշարի յաղթող դարձաւ հոլանտացի Անիշ Գիրին։

• Ֆրանսահայ Ռուբէն Հայրապետեանը Ֆրանսիայի մինչեւ 14 տարեկանների մէջ ցոյց տալով լաւագոյն արդիւնքը հռչակուեց Ֆրանսիայի ախոյեան եւ դարձաւ Ֆրանսիայի պատանեկան հաւաքականի անդամ։

• Ռիգայում կայացել են Լաթվիայի պատանեկան առաջնութիւնները. մինչեւ 10 տարեկան աղջիկների մրցաշարում գերազանց արդիւնք է ցոյց տուել մեր հայրենակցուհի Ագնեսա Տէր-Աւետիսեանը, ով 9 հնարաւորից վաստակել է նոյնքան միաւոր եւ դարձել է 2017-ի ախոյեան։ Այդ արդիւնքի շնորհիւ Ագնեսան ընդգրկուել է Լաթվիայի պատանեկան հաւաքական եւ կը մասնակցի աշխարհի եւ Եւրոպայի պատանեկան առաջնութիւններին։

• Մայիսի 29-ին Մինսկում մեկնարկելու է Եւրոպայի տղամարդկանց անհատական առաջնութիւնը, որը նաեւ աշխարհի գաւաթի յաջորդ խաղարկութեան ընտրական փուլ է։ Այս առաջնութիւնում ՀՀ-ն կը ներկայացնեն 18 շախմատիստներ. Սերգէյ Մովսիսեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Հրանդ Մելքումեանը, Յովհաննէս Գաբուզեանը, Զաւէն Անդրէասեանը, Արման Փաշիկեանը, Սամուէլ Տէր-Սահակեանը, Գէորգ Յարութիւնեանը, Վահէ Բաղդասարեանը, Մանուէլ Պետրոսեանը, Տիգրան Յարութիւնեանը, Հայկ Մարտիրոսեանը, Արամ Յակոբեանը, Արման Միքայէլեանը, Դաւիթ Միրզոյեանը, Արթուր Դաւթեանը, Սարգիս Սարգսեանը եւ Յովհաննէս Յակոբեանը։ Աշարհի գաւաթի ուղեգիր տրուելու է 23 լաւագոյններին։

• Երեւանի պոլիտեխնիկական համալսարանում բացուեց աշխարհի 9-րդ ախոյեան Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի ակումբ։

• Մոսկուայում մեկնարկել է ՖԻԴԷ-ի «Կրան Փրի» մրցաշարի երկրորդ փուլը, որն անցկացուելու է շուէյցարական մրցակարգով՝ 9 մրցափուլով։ Մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ։ «Կրան Փրիի» ընդհանուր հաշուարկի 1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրաւունք կը ստանան մասնակցելու աշխարհի ախոյեանի կոչման յաւակնորդների մրցաշարին։

• Տիգրան Քոթանջեանը 3-րդ տեղն է գրաւել Թաշքենդի բաց առաջնութիւնում (գրոսմայստեր Գէորգի Ագզամովի յուշամրցաշար) 9-ը հնարաւորից վաստակելով 6.5 միաւոր։ Մրցաշարի յաղթող է դարձել Օլեքսանդր Բորտնիկը (Ուքրանիա)՝ 8 միաւորով։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ