Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Երեւանում Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող թուրքական նոր ֆիլմ կը ցուցադրուի

PanARMENIAN.Net – Երեւանում Յունիսի 7ին ցուցադրուեց հայերի կոտորածների մասին պատմող թուրքական «Վանքի երեխաները» ֆիլմը։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում «Արևմտահայոց ազգային համագումար»ի լիազօր ներկայացուցիչ և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյեանը:

Ախոյեանը նշել է, որ «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպութեան մշակոյթի յանձնաժողովը նախաձեռնել է Հայոց Ցեղասպանութեան և դրա հետևանքների մասին թուրք հեղինակների՝ շարժանկարի արտադրիչ Քազըմ Կիւնտողանի և բեմադրող Նեզահաթ Կիւնտողանի նկարահանած ֆիլմի երևանեան ցուցադրութիւնը, որը ցուցադրւում է «Մոսկուա» կինոթատրոնում։

«Բազմիցս, տարիներ շարունակ «Վերադարձ» հիմնադրամը տարբեր մշակութային ծրագրեր է իրականացրել և այսօր այս առումով ունենք երկու միջոցառում: Մէկը Յունիսի 7ին՝ Մոսկուա կինոթատրոնում ՝«Վանքի երեխաները» ֆիլմը»,-ասել է Ախոյեանը՝ շեշտելով, որ 1 ժամ տևողութեամբ ֆիլմը պատմում է Ցեղասպանութեան ժամանակ տարբեր ճանապարհներով փրկուած և քրտերի ու թուրքերի մէջ մեծացած հայ երեխաների մասին:

Իր հերթին ֆիլմարտադրիչ Քազըմ Կիւնտողանը նշել է, որ Թուրքիայում մինչ օրս էլ շարունակւում է ժխտողական քաղաքականութիւնը կապուած այդ երկրում 20-րդ դարում տեղի ունեցած բազմաթիւ ցեղասպանութիւնների հետ, որոնց զոհ են դարձել այդ երկրում ապրող բազմաթիւ ազգերի ներկայացուցիչները, այդ թւում նաև հայերը:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ