Շաբաթ, Նոյեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Ովքեր են Հայաստանում ամենաբարձր վարձատրուող մասնագէտները

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Ազգային վիճակագրական ծառայութիւնն հրապարակել է վաստակի (աշխատավարձի) կառուցուածքի փորձնական հետազօտութեան արդիւնքները: 

Նման հետազօտութիւն Հայաստանում առաջին անգամ է եւ իրականացուել է Երևանի 50 և աւելի աշխատող ունեցող 90 կազմակերպութիւններում՝ ընդգրկելով աշխատողների ընդհանուր թուաքանակում առաւել մեծ մասնաբաժին ունեցող տնտեսական գործունէութեան 9 ոլորտներ: 

Հետազօտութեամբ դիտարկուող ժամանակաշրջանը եղել է 2016թ. Նոյեմբեր ամիսը:

Փորձնական հետազօտութեան արդիւնքներով առաջին անգամ հաշուարկուել է միջին ժամային համախառն և զուտ աշխատավարձերը, ըստ որի՝ միջին աշխատողը Հայաստանում մէկ ժամ աշխատելու դէպքում վաստակում է 1.605 դրամ՝ հարկերի ներառմամբ և 1.190 դրամ՝ առանց հարկերի: Հետազօտուած համակցութեան մէջ 23.9 տոկոսն են կազմել ցածր աշխատավարձ ստացողները:

Պարզուել է, որ Հայաստանում ծրագրաւորողի միջին ժամային համախառն վաստակը 5.371 դրամ է, բժշկինը՝ 1.932, ճարտարագէտինը՝ 1.916, ուսուցչինը՝ 1.775, հաշուապահինը՝ 1.531 և տնտեսագէտինը՝ 1.479 դրամ:

Հաշուարկուել է, որ նուազագոյն աշխատավարձի համեմատ ծրագրաւորողը 16.3 անգամ աւելի աշխատավարձ է ստանում Հայաստանում, այլ մասնագէտների դէպքում դա աւելի նուազ թիւ է կազմում:

Բժիշկները նուազագոյն աշխատավարձի համեմատ 5.9 անգամ են աւելի վաստակում, ճարտարագէտները՝ 5.8, ուսուցիչները՝ 5.4, հաշուապահները՝ 4.6, տնտեսագէտները՝ 4.5 անգամ:

Այսպիսով, Հայաստանում ամենաբարձր վարձատրուող մասնագէտները ծրագրաւորողներն են, յաջորդում են բժիշկներն ու ճարտարագէտները:

 

Lragir.am

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ