Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Հենրիխ Մխիթարեանի փիլիսոփայութիւնը

Յունիսի 23-ին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի ու «Մանչեսթըր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Ֆէյսպուքում պատասխանել է երկրպագուների հարցերին: Առանձնացրել ենք նրա պատասխաններից հինգը:

1.    Միշտ փորձում եմ հանգիստ մնալ. ինձ բարկացնելը շատ դժուար է:

2.    Շատ ուրախ եմ ոգեշնչման աղբիւր լինել հայ երեխաների համար: Յուսով եմ, որ իմ ձեռքբերումները կարող են օրինակ ծառայել, որպէսզի ամէն երեխայ հաւատայ իր երազանքին:

3.    Երազանքները կատարւում են, երբ տքնաջան աշխատում ես, դրական ես տրամադրուած ու հաւատում ես ուժերիդ: Ամէն ինչի հնարաւոր է հասնել, երբ վստահ ես գործում:

4.    Հայրս ինձ համար միշտ ոգեշնչման աղբիւր է եղել` թէ կեանքում, թէ կարիէրայում:

5.    Մտածում եմ ապագայում Հայաստանում ֆութպոլային ակադեմիա հիմնելու եւ իմ ֆութպոլային փիլիսոփայութիւնը երեխաներին փոխանցելու մասին:

 

 

 

Հայ աթլետները  2 ոսկէ, 2 արծաթէ ու 10 պրոնզէ մետալներ են նուաճել Եւրոպայի թիմային առաջնութեան 3րդ լիգայում

 

 Յունիսի 24-25ը Մալթայում կայացել է աթլետիկայի Եւրոպայի 3րդ լիգայի թիմային առաջնութիւնը, որտեղ Հայաստանի հաւաքականը նուաճել է 2 ոսկէ, 2 արծաթէ և 10 պրոնզէ մետալ: Այս մասին յայտնում է ՀԱՕԿ կայքը:

Ախոյեան են դարձել Լևոն Աղասեանը (եռացատկ) և Երուանդ Մկրտչեանը (3000 մ. խոչընդոտավազք):

Երուանդ Մկրտչեանը նաեւ արծաթէ եւ պրոնզէ մետալներ է նուաճել 1500 մ. եւ 3000 մ. վազքում: Էլլադա Ալաւերդեանը նոյնպէս արծաթ ու պրոնզ է նուաճել (3000 մ. խոչնդոտավազք եւ 400 մ. արգելավազք):

Պրոնզէ մետալ նուաճել են նաեւ Գայիանէ Չիլոյեանը (200 մ. վազք), Լիլիթ Յարութիւնեանը (800 մ. և 1500 մ. վազք), Եանա Աբրահամեանը (եռացատկ), Հերմինէ Աւետիսեանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչեանը (400 մ. և 800 մ. վազք), Մելիք Ճանոյեանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկեանը (սկաւառակի նետում):

Մեր հաւաքականն ընդհանուր թիմային հաշուարկով զբաղեցրել է 6րդ հորիզոնականը: Եւրոպայի թիմային առաջնութեանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով:

———————————————————————————————–

Ալաշկերտ  – Սանթա Քոլոմա 1-0

 

 

Երեքշաբթի, Յունիսի 27ին, Երեւանի Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցաւ Չեմպիոնների Լիգայի որակաւորման առաջին փուլի մրցումը Հայաստանի ախոյեան «Ալաշկերտի» եւ Անտորրայի ախոյեան «Սանթա Քոլոմայի» միջեւ։ Մրցումը աւարտուեց հայ մարզիկների յաղթականով՝ 1-0։ Կոլը խփեց՝ Ուրոշ Մենատովիչ 39րդ վայրկեանին։

Պատասխան հանդիպումը տեղի կ՚ունենայ յառաջիկայ Երեքշաբթի օր։

 

Հենրիխ Մխիթարեան. «Չեմպիոնների լիգան հէնց այն մրցաշարն է, որտեղ «Մանչեսթեր Եունայթըտի» տեղն է»

«Մանչեսթեր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն անգլիական ակումբի մամուլի ծառայութեան հետ զրոյցում կիսուել է առաջիկայ մրցաշրջանի սպասելիքներով:

-Չեմպիոնների լիգան հէնց այն մրցաշարն է, որտեղ «Մանչեսթեր Եունայթըտի» տեղն է և մենք ուրախ ենք, որ կարող ենք մասնակցել այդ մրցաշարին: Բացի այդ, նոր մրցաշրջանում, անկասկած, ցանկանում ենք պայքարել ԱՊԼ-ի չեմպիոնութեան համար:

Ինչ վերաբերում է իմ անձնական ամբիցիաներին, ապա ես կը ցանկանայի աւելի շատ կոլեր խփել և կոլային փոխանցումներ կատարել, քան նախորդ մրցաշրջանում: Եւ օգնել թիմին որքան հնարաւոր է շատ մրցանակներ նուաճել,- յայտարարել է Մխիթարեանը:

 

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ