Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Մեծ Բրիտանիայի Լորտերի պալատի խօսնակն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Էտմոն Մարուքեանին

ԼՀԿ մամլոյ ծառայութիւն.- Լուսաւոր Հայաստան կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցութեան պատգամաւոր Էտմոն Մարուքեանին Մեծ Բրիտանիայի Լորտերի պալատում ընդունել է Լորտերի պալատի նորընտիր խօսնակ Լորտ Ֆովլերը։ Հանդիպման ընթացքում Լորտերի պալատի խօսնակը ներկայացրել է պալատի գործունէութիւնը, ինչպէս նաև խորհրդարանական վերահսկողութեան բրիտանական պարլամենտարիզմի փորձը։ Լորտերի պալատի խօսնակը հետաքրքրուել է Լուսաւոր Հայաստան կուսակցութեան, ԵԼՔ խմբակցութեան գործունէութեամբ, ինչպէս նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով։

Հանդիպման ընթացքում Էտմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական համակարգի առանձնայատկութիւնները, արտաքին մարտահրաւէրները, Արցախի հիմնախնդիրը և դրա կարգաւորման վերաբերեալ Հայաստանի տեսլականը: Էտմոն Մարուքեանը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում նաև կատարել է համագործակցութեան առաջարկ, որի արդիւնքում կը ստեղծուեն խորհրդարանական վերահսկողութեան բրիտանական փորձի փոխանակման հնարաւորութիւններ։

Էտմոն Մարուքեանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարարաութեան հրաւէրով գտնւում է Լոնտոնում, որտեղ բազմաթիւ հանդիպումներ է ունենում կառավարութեան, խորհրդարանի, քաղաքացիական հասարակութեան, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ