Ուրբաթ, Դեկտեմբեր 13, 2024

Շաբաթաթերթ

Փութինը՝ Սարգսեանին. «Մշտապէս ուրախ եմ շփուել Ձեզ հետ»

Երեւան, Մեդիամաքս. Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինն ասել է, որ «Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման, ինչպէս նաեւ եւրասիական տարածքում փոխշահաւէտ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի անձնական ներդրումը»:

Այս մասին ասուած է Սերժ Սարգսյանի ծննդեան օրուայ առթիւ Վլատիմիր Փութինի շնորհաւորական ուղերձում: 

«Ընդունէք սրտանց շնորհաւորանքներս Ձեր ծննդեան օրուայ առթիւ,
Ձեր երկարամեայ պետական գործունէութեամբ՝ Դուք վաստակել էք Ձեր հայրենակիցների մեծ յարգանքը եւ զգալի հեղինակութիւն արտերկրում:

Մշտապէս ուրախ եմ շփուել Ձեզ հետ: Յուսով եմ, որ մեր կառուցողական երկխօսութիւնը եւ երկկողմ ու միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ արգասաբեր աշխատանքը կը շարունակուի»,- ասել է Վլատիմիր Փութինը:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ