Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Հայաստան-Արցախ հիմնադրամն Ապրիլ-Յունիսին հաւաքագրել է 6,8 մլն. տոլարի օգնութիւն

2017 թուականի երկրորդ եռամսեակի ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանի ու Արցախի բնակչութեան համար հաւաքագրել է 6,8 մլն. տոլարի մարդասիրական օժանդակութիւն: Հիմնադրամը 6,4 մլն. տոլարի դեղորայք և մարդասիրական սարքաւորումներ է ապահովել AmeriCares ($3.8 միլիոն), Direct Relief International ($2.4 միլիոն) և  MAP International ($81,000) բարեգործական կազմակերպութիւններից։ Նշուած կազմակերպութիւններն իրենց հերթին ևս մեծաքանակ ապրանքներ են նուիրաբերել Հայ Որբերի Օգնութեան միութեանը, Հայաստանի երիկամային ընկերակցութեանը և Քալիֆորնիայի Ալպերթ Ֆիլիփս բուժհաստատութեանը:

Անցած 28 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանին ու Արցախին հայթայթել է 755 մլն. տոլարի մարդասիրական օգնութիւն:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ