Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Իրանը $370.000 կը ծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրայ

PanARMENIAN.Net – Իրանում զբօսաշրջութեան զարգացման ծրագրի շրջանակում երկիրը $370.000 է յատկացրել ԵՈՒՆԵՍՔՕի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուած հայկական եկեղեցիները վերականգնելու համար:

Ինչպէս յայտնում է «Իրանն այսօր»ը, այդ մասին տեղեկացրել է Մշակութային ժառանգութեան, արհեստների ու զբօսաշրջութեան կազմակերպութեան փոխ ղեկավար Մոհամադ-Հասան Թալեբիանը:

«Անհրաժեշտ է պահպանել պատմական եկեղեցիների տեսքը, դրա համար էլ Մշակութային ժառանգութեան կազմակերպութիւնը փորձում է հասարակութեան ուշադրութիւնը դարձնել դրանց՝ կրօնական արարողութիւններ կազմակերպելով ու վերականգնման նախագծեր իրականացնելով», ասել է Թալեբիանը:

Պաշտօնեան այդ յայտարարութիւնն արել է հայկական Սբ. Թադէի վանք այցելութեան ժամանակ:

Կազմակերպութեան փլաններում է նաև 450 հայկական ու 150 ասորական եկեղեցի գրանցել:

2008ին Ս. Թադէի վանքը Ս. Ստեփանոսի վանքի ու Ձորձոր մատուռի հետ համատեղ ընդգրկուել էր ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում «Իրանի հայկական եկեղեցիները» անուամբ: ԵՈՒՆԵՍՔՕ-ի ներկայացուցիչների խօսքով, այս կառոյցներն ընդգծում են հայկական աւանդոյթների հզօրութիւնն ու ուժը:

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ