Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Իզմիրի հայերը 95 տարուայ ընդմիջումից յետոյ առաջին անգամ եկեղեցական արարողութիւն են կազմակերպելու

Իզմիրի հայերը 95 տարուայ ընդմիջումից յետոյ առաջին անգամ Օգոստոսի 14ին պատարագ են  կազմակերպելու: Սուրբ Աստուածածնի պատարագը  տեղի է ունենալու Իզմիրի Սուրբ Յովհաննէս տաճարում:

Պատարագը անց է կացնելու Իսթանպուլի Սուրբ Յովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Վարդան Արք. Գազանճեանը:

Պատարագին մասնակցելու են Սուրբ Յովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը, ինչպէս նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Այս պատարագը առաջինն է 95 տարի առաջ` 1922 թուականի Սեպտեմբերի 13ին սկսուած և 4 օր տևած «Զմիւռնիայի մեծ հրդեհից» յետոյ:

Զմիւռնիան` ներկայիս Իզմիրը հրդեհել էին թուրքական զօրքերը քաղաքը զաւթելուց 4 օր անց:

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ