Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Հայկական մարզական խճանկար

ՀՀ հաւաքականի յաջող մեկնարկը աշխարհի առաջնութիւնում

 

Օգոստոսի 2ին ՀՀ տղամարդկանց ազգային հաւաքականը աշխարհի առաջնութեան ընտրական փուլի առաջին խաղում ընդունեց Սլովակիայի ընտրանուն եւ յաղթեց 75։61 (15։20, 31։10, 13։9, 19։22) հաշուով։ Ա. խմբում կայացած միւս հանդիպումում Շուէդիան յաղթել էր Պոսնիա եւ Հերցեկովինայի ընտրանուն 81։73 հաշուով։ Օգոստոսի 5ին ՀՀ հաւաքականը ընդունեց Շուէդիայի հաւաքականին։ Մեր տղաները յաղթեցին 82։69 (21։23, 22։19, 13։16, 26։11) հաշուով եւ 4 միաւորով ստանձնեցին Ա. խմբի առաջատարի դերը։ Խմբի միւս խաղում Պոսնիա եւ Հերցեկովինայի ընտրանին 84։71 հաշուով յաղթել է Սլովակիային։

Օգոստոսի 9ին ՀՀ հաւաքականը հիւրընկալուեց Պոսնիա եւ Հերցեկովինայի ընտրանուն։ Հանդիպումն աւարտուեց աւարտուեց դաշտի տէրերի յաղթանակով՝ 98։85,  (23։23, 29։21, 21։16, 25։25) հաշուով։

Յիշեցնենք, որ ՀՀ ընտրանին աշխարհի առաջնութեանը մասնակցելու իրաւունք էր ստացել նախորդ տարի Մոլտովայում կայացած Գ. դիվիզիայում յաղթելու շնորհիւ։ Նշենք, որ մինչ առաջնութիւնը ՀՀ հաւաքականը 3 ստուգողական խաղ անցկացրեց՝ յաղթելով Ղազախստանի (79։67) եւ 2 անգամ Ալպանիայի (91։68 եւ 93։84) հաւաքականներին։ Աւելացնենք, որ Ա. խմբում հանդէս եկող այս 4 թիմերից առաջին 2 տեղերը գրաւած թիմերը դուրս կը գան յաջորդ փուլ։

 

Պասքեթպոլի ՀՀ աղջիկների եւ տղաների հաւաքականները՝ Եւրոպայի առաջնութեան Գ. դիվիզիայի յաղթողներ

 

Ջիբրալթարում աւարտուած աղջիկների Եւրոպայի մինչեւ 16 տարեկանների Գ. դիվիզիայի առաջնութեան եզրափակիչում ՀՀ ընտրանին 63։44 հաշուով յաղթելով Մալթայի իրենց հասակակիցներին հռչակուեց  Եւրոպայի ախոյեան։

Նշենք, որ առաջին խաղում մեր աղջիկները 81։41 հաշուով յաղթել էին Մոնաքոյի, յաջորդում 63։31 հաշուով Ուէլսի, կիսաեզրափակիչում 74։53 հաշուով Վրաստանի ընտրանուն։ Աղջիկների հաւաքականի աւագ մարզիչն է Վահագն Յարութիւնեանը։ Տղաների մրցապայքարում ՀՀ մինչեւ 16 տարեկանների հաւաքականը նոյնպէս հռչակուեց Եւրոպայի Գ. դիվիզիայի յաղթող՝ եզրափակիչում 88։70 հաշուով յաղթելով Ջիբրալթարի  թիմին։ ՀՀ հաւաքականը Ա. ենթախմբում 79։48 հաշուով յաղթել էր Մալթայի, 66։59 հաշուով՝ Ջիբրալթարի 78։37 հաշուով՝ Մոլտովայի, 85։53 հաշուով՝ Ուէլսի հաւաքականներին եւ դարձել էր Ա. ենթախմբի յաղթող։ Կիսաեզրափակիչում մեր տղաները կամային յաղթանակ էին տարել Ատրպէյճանի հաւաքականի նկատմամբ 88։76 հաշուով։ Միւս եզրափակիչից յաղթող էր ճանաչուել Ջիբրալթարի թիմը։ ՀՀ հաւաքականի աւագ մարզիչն էր Արեգ Վաթեանը։ ՀՀ Մ-16 տարեկանների հաւաքականի խաղացող Գէորգի Շախնազարովը եւ Մ-16 տարեկանների աղջիկների հաւաքականի խաղացող՝ հալէպցի Աննա Ասլանեանը ճանաչուեցին առաջնութեան լաւագոյն խաղացողներ։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Փղոսկրեայ Ափում անցկացուած Ֆրանկոֆոնեան 8րդ խաղերին Հայաստանը մասնակցում էր 3րդ անգամ։ ՀՀ-ի մարզիկները ճիւտօ եւ ըմբշամարտ մարզաձեւերում նուաճել են մէկ ոսկէ, երեքական արծաթէ եւ պրոնզէ մետալ։

• Հունգարիայի Գյոռ քաղաքում աւարտուած եւրոպական պատանեկան փառատօնին մասնակցում էին 50 երկրներից աւելի քան 2500 մարզիկ։ ՀՀ մարզիկները մետալներ չեն նուաճել։

• Լողորդ Արթուր Բարսեղեանը 100 մ. ազատ ոճի լողում 52.07 վրկ. արդիւնքով ՀՀ պատանիների նոր մրցանիշ է սահմանել։ Բաւականին յաջող էր թենիսիստ Արթուր Սողոյեանի ելոյթը, ով քառորդ եզրափակիչում զիջել էր լեհ մարզիկին։

• Թուրքիայի Սամսոն քաղաքում աւարտուած 23րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայաստանցի մարզիկները նուաճել են 5 մետալ։

Ճիւտոյիստ Ռոբերտ Գէորգեանը արժանացել է արծաթէ, յունահռոմէական ոճի ըմբիշներ Ժորա Գրիգորեանը, Արարատ Սարգսեանը ու Նարեկ Նիկողոսեանը, ինչպէս նաեւ ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսեանը՝ պրոնզէ մետալի։

Խաղերին մասնակցում էին 90 երկրների մարզիկներ։ Թիմային հաշուարկով Հայաստանը գրաւեց 30րդ տեղը։ Թուրքիայում ՀՀ հաւաքականը ներկայացուած էր 10 ըմբիշով եւ 2 ճիւտոյիստով։

• Սոչիում կայացել է 2018ի աշխարհի առաջնութեանը նուիրուած մրցաշար։ Հայաստանի Մ-19 տարեկանների թիմը 2-2 է խաղացել Ղազախստանի Մ-19ի հետ եւ 4-2 հաշուով յաղթել է Տաճիկստանի Մ-19ին եւ վերջին խաղում 1-3 հաշուով զիջել է Կրասնոդարի Մ-20 թիմին։

• Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) Լոնտոնի «Ուեմբլի» մարզադաշտում, գերմիջին քաշային կարգի մրցամարտում մրցավարների միաձայն որոշմամբ զիջեց Քրիս Յուբենկ կրտսերին (25-1-0, 19 նոկաուտ)։

Եւրոպայի սուփերգաւաթի հան­դիպումը «Մ.Յու.» եւ «Ռէալի» միջեւ աւարտուեց «Ռէալի» յաղթա­նակով՝ 2-1 հաշուով։

• Հենրիխ Մխիթարեանի «Մանչեսթըր Յունայթըտը» (Մ.Յու.) «Ախոյեանների միջազգային գաւաթի» շրջանակներում յաղթեց Լոս Անճելըսի «Կալաքսիին»՝ 5-2, «ՌՍԼ»ին՝ 2-1, «Մանչեսթըր Սիթին»՝ 2-0, Մատրիտի «Ռէալին»՝ 2-1։ Առաջին երկու խաղերում Հենրիխը խփել է մէկական կոլ։ «Ռէալի» հետ խաղում նրա յետխաղեայ 11 մեթրանոցը յաղթանակ է պարգեւել «Մ. Յու.»ին։ Յաջորդ խաղում «Մ. Յու»ը պարտուել է «Բարսելոնային»՝ 0-1։ Նորվեգիայում «Մ. Յու.»ն յաղթել է «Վալերենգօ» թիմին՝ 3-0, այնուհետեւ իտալական «Սամտորիային»՝ 2-1։ Վերջին խաղում Հենրիխը դարձել է կոլի հեղինակ։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարեանը Փոգբայի եւ Իբրահիմովիչի հետ յաւակնում է Եւրոլիկայի լաւագոյն ֆութպոլիստի կոչմանը։

• Օգոստոսի 4ին մեկնարկեց ֆութպոլի ՀՀ բարձրագոյն խմբի հերթական առաջնութիւնը։ Առաջին խաղում «Շիրակը» իր դաշտում 2-1 հաշուով յաղթեց ախոյեան «Ալաշկերտին»։ Միւս խաղերի արդիւնքները. «Բանանց»-«Փիւնիկ»՝ 2-2, «Գանձասար»-«Արարատ»՝ 1-3։

• Հունգարիայի Պակս քաղաքում կայացած ճիւտոյի Եւրոպայի գաւաթի  խաղարկութիւնում ՀՀ երիտասարդական հաւաքականը 2 պրոնզէ մետալ է նուաճել։ Այդ մարզիկներն են Գասպար Հայրապետեանը (55 քկ.) եւ Գրիգոր Սահակեանը (90 քկ.)։ Էրիկ Յարութիւնեանը (55 քկ.) բաւարարուել է 5րդ տեղով։ Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 մարզիկ։

• Դորտմունտում աւարտուած յունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում Հրաչեայ Պօղոսեանը (60 քկ.) եւ Մալխաս Ամոյեանը (74 քկ.) դարձան պրոնզէ մետալակիրներ։

 

Հազարամեակի մրցամարտում աշխարհի թիմը՝ Հայկ Մարտիրոսեանի գլխաւորութեամբ յաղթել է ԱՄՆի թիմին

 

Այս տարի առաջին անգամ շախմատի աշխարհի 13-րդ ախոյեան Գարի Գասպարովի ջանքերով կազմակերպուել էր «Հազարամեակի մրցամարտ» անունը կրող խոշոր մրցաշարը, որտեղ մրցում էին ԱՄՆի եւ աշխարհի երիտասարդները երկու տարիքային խմբում։

Աշխարհի թիմը գլխաւորում էր աշխարհի մինչեւ 16 տարեկանների ախոյեան Հայկ Մարտիրոսեանը, իսկ ԱՄՆի թիմը՝ հայազգի Սամուէլ Սեւեանը։ Մրցամարտում խաղացուել է 8 մրցափուլ, որից 5ը աւարտուել է ոչ-ոքի, իսկ 3ը՝ ԱՄՆ-ի թիմի պարտութեամբ։ Աշխարհի թիմը յաղթել է 19։13 հաշուով։ Հայկ Մարտիրոսեանն ու Սամուէլ Սեւեանը միմիանց հետ հանդիպել են 2 անգամ։ 2-րդ մրցափուլում յաղթել է Սեւեանը, իսկ 6-րդում Մարտիրոսեանը։ Աշխարհի թիմը պարգեւատրուել է Սենթ Լուիսի շախմատի ակումբի Փարքի սրահի մօտ։ Մրցանակները յանձնել են Վիշվանաթան Անանդը եւ Ուէսլի Սոն։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ