Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

     Փիլիսոփայ, թարգմանիչ, հասարակական, եկեղեցական գործիչ Եզնիկ Կողբացին ծնուել է մօտ 380 թուականին Այրարատ նահանգի Կողբում: Ապրել է մօտ եօթանասուն տարի: Նա եղել է Մ. Մաշտոցի աշակերտներից: Սովորել է Եդեսիայում ու Կ. Պոլսում: Այնուհետեւ մասնակցել է Աստուածաշնչի եւ այլ երկերի թարգմանութեանը:

     Եզնիկ Կողբացու ինքնուրոյն երկերից է «Եղծ Աղանդոց»ը: Այն պարունակում է գոյաբանական, միաստուածական բազում նիւթեր: Ի միջի այլոց հերքում է հայոց նախաքրիստոնէական հաւատալիքները, զրադաշտականութիւնը, յունական փիլիսոփայական ուսմունքները եւ մարկիոնականութիւնը: Փաստօրէն, Ե. Կողբացու ուսմունքը դարձաւ հայոց ազատագրական պայքարի գաղափարախօսութիւնը:

     «Եղծ Աղանդոց»ը դասական գրաբարով գրուած սքանչելի երկասիրութիւն է:

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ