Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

«Ատրպէյճանական լուացքատուն» Խայտառակ սեքս-սկանդալների բացայայտում է սպասւում Ատրպէյճանի ու եւրապատգամաւորների մասնակցութեամբ

«Ատրպէյճանական լուացքատուն»  կոչուած կոռուպցիոն սխեմայի բացայայտումից յետոյ, որով բրիտանական մամուլը ցոյց տուեց Ալիեւների փողերի լուացման եւ եւրապաշտօնեաների կաշառելու սխեմաները, Ատրպէյճանի եւ եւրապատգամաւորների մասնակցութեամբ նոր սկանդալ է սպասւում եւ այս անգամ դա սեքս-սկանդալ կը լինի, յայտարարել է Եվրամիութիւնում Ատրպէյճանի նախկին դեսպան, այժմ Պաքուի պահանջով Ինտերպոլի կողմից հետախուզվող Արիֆ Մամմատովը, գրում է armtimes.com-ը: 

Նրա խօսքով՝ Ֆրանսիայում Ատրպէյճանի իշխանութիւնների գլխաւոր լոբբիստը՝ Ֆրանսիայում Ատրպէյճանի ընկերներ ասոցիացիայի նախագահ Ժան Ֆրանցիս Մանսելը եւ կինը բաւական տարօրինակ սեքս նախասիրութիւններ ունեն, որոնց համար պարբերաբար Պաքու են գալիս եւ Ատրպէյճանի կառավարութիւնը վճարում է դրա համար:

«Նրանցից բացի կան նաեւ այլ սենատորներ եւ եւրապատգամաւորներ, որոնք Ատրպէյճան են գալիս իբրեւ թէ գործուղման, սակայն մեր երկրում են յայտնւում սիրային հանդիպումների համար: Եւ իհարկէ, այս ամէնը մեր հաշուին: Դրա շնորհիւ էլ սենեակները նախապէս պատրաստուած են եղել եւ իշխանութիւններն ամէն ինչ տեսագրել են: Քանի որ նրանք գալիս էին իրենց կաշառքների յետեւից, շատ փող ունենալով կորցրել էին զգօնությունը: Այս ամէնը կարդալով, կարծում եմ, իշխանութիւնները հասկանում են, որ ես շատ այլ բաներ եւս գիտեմ»,– ֆէյսպուքի իր էջում գրել է Մամմատովը:

 

Lragir.am

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ