Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլային խճանկար

• ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան 7-րդ մրցափուլի հանդիպումները։ Արդիւնքները.

«Գանձասար»-«Փիւնիկ»՝ 3-1

«Արարատ»-«Ալաշկերտ»՝ 1-3

«Բանանց»-«Շիրակ»՝ 3-0

Դասաւորութիւն. «Շիրակ»` 15 «Ալաշկերտ»` 14, «Բանանց»` 12, «Գանձասար»՝ 8, «Փիւնիկ»՝55, «Արարատ»` 4 միաւոր։

• Սեպտեմբերի 24ին ՀՀ ախոյեան «Ալաշկերտը» Յակոբ Տօնոյեանի անուան գերգաւաթի (սուփերգաւաթ) խաղում հանդիպեց ՀՀ գաւաթակիր «Շիրակի» հետ։ Խաղն աւարտուեց «Շիրակի» յաղթականով 2-0 հաշուով։ «Շիրակը» 5-րդ անգամ դարձաւ ՀՀ գաւաթակիր։

• ՀՀ գաւաթի խաղարկութիւնում «Ալաշկերտը» 3-1 հաշուով յաղթեց «Արցախին», «Փիւնիկն» ու «Բանանցը» խաղացին ոչ-ոքի՝ 0-0։

• Հոկտեմբերի 5ին ՀՀ հաւաքականը Երեւանում, աշխարհի 2018թ. առաջնութեան ընտրական փուլի շրջանակում կ՚ընդունի Լեհաստանի, իսկ Հոկտեմբերի 8ին՝ Աստանայում վերջին խաղում կը հանդիպի Ղազախստանի ընտրանու հետ։ ՀՀ հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը հրապարակել է արտերկրում հանդէս եկող 16 ֆութպոլիստների ցուցակը, որում բացակայում է Արաս Օզբիլիսի անունը։

• ՌԴ-ի գաւաթի խաղարկութեան 1/16-րդ եզրափակիչում Մոսկուայի «Արարատը» 1-2 հաշուով զիջեց «ԲՄԱ Խաբարովսկին» եւ դուրս մնաց յետագայ պայքարից։

• «Արարատ»-«Գանձասար» խաղին «Արարատի» աւագ մարզիչ Արկադի Անդրէասեանի հեռացման ոչ մարզական պահուածքի համար ՀՖԴ-ի կարգապահական կոմիտէն Անդրէասեանին զրկեց երկու տարով եւ «Արարատի» տեխնիկական պարտութիւն գրանցեց՝ 0-3 հաշուով. բացի այդ ակումբը տուգանուեց 250,000 դրամով։

 

Մրցում են պատանի ծանրորդները

 

Քոսովոյի Պրիշտինա քաղաքում անցկացուող ծանրամարտի Եւրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնութիւնում Արա Պօղոսեանը (50 քկ.) 15 տարեկանների պայքարում դարձաւ Եւրոպայի ախոյեան (երկամարտի 186 քկ. (81+105) արդիւնքով), Գէորգ Ղահրամանեանը (62 քկ.) Մ-15 տարեկանների պայքարում նոյնպէս դարձաւ ախոյեան (երկամարտի 238 քկ. (105+133) արդիւնքով, իսկ Մոնթէ Մխիթարեանը (50 քկ.) 17 տարեկանների պայքարում դարձաւ փոխախոյեան (երկամարտի՝ 193 քկ. (91+102) արդիւնքով)։

 

Բանակային ըմբիշների 1 ոսկէ, 2 արծաթէ եւ 1 պրոնզէ մետալները

 

Լիթուանիայի Կլայպերա քաղաքում աւարտուած յունահռոմէական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնութիւնում Կարէն Ասլանեանը (66 քկ.) դարձել է ախոյեան, Արմէն Յակոբեանը (71 քկ.) եւ Էդգար Խաչատրեանը փոխախոյեան, իսկ Ռաֆայէլ Մանուկեանը (80 քկ.) պրոնզէ մետալակիր։ Պրոնզէ մետալից մէկ քայլ ետ մնաց Արգիշտի Աբգարեանը (85 քկ.)։

 

Գրիգոր Սահակեանի պրոնզէ մետալը

 

Սլովենիայի Մարիբոր քաղաքում աւարտուած ճիւտոյի երիտասարդների Եւրոպայի առաջնութիւնում Գրիգոր Սահակեանը (90 քկ.) արժանացել է պրոնզէ մետալի։

Մեր հաւաքականի միւս մասնակիցները մետալի չարժանացան։

Ճիւտոյի ՀՀ հաւաքականը Հոկտեմբերի 18-22-ը Խորուաթիայի մայրաքաղաք Զաքրեպում կը մասնակցի աշխարհի առաջնութեանը։

 

Երեւանում միջազգային չափորոշիչներով աթլետիկական մարզադաշտ կը լինի

 

Գիւմրիում անցկացուած աթլետիկայի «Էմմիեանի գաւաթի» խաղարկութիւնն այս տարի համընկաւ 1987 թ. Ծաղկաձորում Ռոբերտ Էմմիեանի սահմանած հեռացատկի 8մ. 84սմ. Եւրոպայի մրցանիշի 30-ամեակին, որն մինչ օրս գերազանցուած չէ եւ չորրորդ արդիւնքն է աշխարհում։

Մրցաշարից յետոյ Ռոբերտ Էմմիեանը ՀԱՕԿի լրատուականի հետ զրոյցում կիսուել է իր տպաւորութիւններով։

ՀՀ աթլետիկայի դաշնութեան գործընկերներս ինձ կրկին ընտրեցին նախագահ։ Շատ  շնորհակալ եմ վստահութեան համար, Հայաստանում աթլետիկական ծածկոյթի խնդիր կայ։ Հայաստանը թերեւս աշխարհի միակ երկիրն է, որ տաղանդաւոր մարզիկներ, բանիմաց մարզիչներ ունի, սակայն, մարզաձեւով լրջօրէն զբաղուելու պայմաններ չկան։

Ես մի մեծ երազանք ունեմ՝ Երեւանում միջազգային չափորոշիչներին համապատասխան աթլետիկական ծածկոյթով մարզադաշտ ունենալ, որը շատ թանկ հաճոյք է։

Բոլորովին վերջերս Լոնտոնում, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնութիւնը, ես կարողացայ կրկին մէկտեղ հաւաքել մեր մարզաձեւի համաշխարհային ու եւրոպական դաշնութիւնների ղեկավարներին, իմ ընկերներին, ներկայացնել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակը։ «Հերկուլան» հանրայայտ ընկերութիւնը, որի ղեկավարն ինձ լաւ ճանաչում է, համաձայնեց ամբողջ աշխատանքը կատարել 170 հազար եուրոյով։ Այսպիսով Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան աթլեթիկական մարզադաշտ ունենալու խնդիրը, կարելի է ասել գրեթէ ամբողջովին լուծուած է։

Ուզում եմ, որ այն Երեւանում լինի։

Շնորհակալ եմ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանին, սպորտի եւ երկրի ղեկավարներին, որ ըստ ամենայնի աջակցում են մեր թագուհի մարզաձեւին։ ՀՀ կառավարութեան կողմից պահանջւում է միայն «Հրազդան մարզադաշտի վազքուղու շուտափոյթ ասֆալտապատում՝ չնչին գումարի 10-12 հազար տոլարի չափով։

 

Շախմատային խճանկար

 

• Ռումինիայի Մամայա քաղաքում աւարտուած Եւրոպայի պատանիների առաջնութիւնում ՌԴ-ն ներկայացնող Արամ Երիցեանը (Մ-14) եւ Եւա Ստեփանեանը (Մ-12) դարձել են փոխախոյեաններ։

• Երեւանում շարունակւում է Երեւանի բաց առաջնութիւնը, որին մասնակցում են 13 երկրի 154 շախմատիստ, որից 26ը գրոսմայստեր։ 9 հնարաւորից վաստակելով 7.5 միաւոր մրցաշարի յաղթող դարձաւ Կարէն Գրիգորեանը։

• Թբիլիսիում աւարտուեց աշխարհի գաւաթի խաղարկութիւնը։ Լեւոն Արոնեանը կիսաեզրափակիչում անասելի ծանր պայքարում յաղթահարեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյէ-Լագրաւի արգելքը։ Թէ՛ դասական, թէ՛ արագ եւ թէ՛ կայծակնային պարտիաներն աւարտուեցին ոչ-ոքի արդիւնքով։ Յաղթողին որոշելու համար անցկացուեց «արմագեդոնը», որտեղ սպիտակներով խաղացող Լեւոնը յաղթեց եւ դուրս եկաւ եզրափակիչ, որտեղ հանդիպեց չինացի Դին Լիժենի հետ եւ անկախ այդ դիմակայութեան ելքից նա յաւակնորդների մրցաշարի իրաւունք նուաճեց։ Եզրափակիչի առաջին 4 պարտիաներում մրցակիցներն ոչ-ոքի խաղացին։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ