Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլային խճանկար

«Ալաշկերտ» կը գլխաւորէ աղիւսակը

 

• ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան 9-րդ մրցափուլի հանդիպումները։ Արդիւնքները. «Արարատ»-«Շիրակ»՝ 2-2, «Գանձասար»-«Բանանց»՝ 2-0, «Փիւնիկ»-«Ալաշկերտ»՝ 0-1։ Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 20, «Շիրակ»՝ 17, «Գանձասար»՝ 12, «Բանանց»՝ 12, «Արարատ»՝ 5, «Փիւնիկ»՝ 5 միաւոր։

• ՀՀ գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչում Կապանի «Գանձասարը» 4-0  հաշուով յաղթեց «Աւան Ակադեմիային» եւ երկու խաղերի ընդհանուր 7-0 արդիւնքով յաղթելով դուրս եկաւ կիսաեզրափակիչ, որտեղ կը հանդիպի «Շիրակ»-«Արարատ» զոյգի յաղթողի հետ։

• Մինչեւ 17 տարեկանների Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլի 3րդ խաղի առաջին խաղում ՀՀ հաւաքականը 0-7 հաշուով պարտուեց տանտէրի Չեխիայի ընտրանուն։

• Յայտնի է դարձել, որ գործարար, «Տաշիր» ընկերութիւնների խմբի նախագահ Սամուէլ Կարապետեանը դարձել է Մոսկուայի «Արարատի» հիմնական հովանաւորներից մէկը։ Ուշագրաւ է, որ 2017 թ. Մայիսի սկզբին Կարապետեանն առանց որեւէ հիմնաւորման եւ պատճառի հրաժարուեց ՀՀ ըմբշամարտի դաշնութեան նախագահի պաշտօնից։

• Նոյեմբերի 9ին Երեւանում կը կայանայ Հայաստան-Պելառուս ընկերական հանդիպումը։ ՀՀ ազգային հաւաքականը եւս մէկ ընկերական հանդիպում կ՚անցկացնի Նոյեմբերի 13ին՝ Կիպրոսի դէմ։ Երկու խաղերն էլ կը կայանան Երեւանում։

• Հոկտեմբերի 12ին Խորուաթիայի մայրաքաղաք Զագրեպում մեկնարկեց ՈՒԵՖԱի ֆուտզալի գաւաթի խաղարկութեան հիմնական փուլի 5րդ խմբի մրցաշարը։ Առաջին մրցափուլում ՀՀ ախոյեան «Լէոն» մրցեց խորուաթական «Նացիոնալի» հետ։ Հանդիպումն աւարտուեց 4-1 հաշուով յօգուտ «Նացիոնալի» 2-րդ մրցափուլում «Լէոյի» մրցակիցը ֆրանսիական «Գարժ Ջիբսոնն» էր։ Խաղն աւարտուեց 4-4 հաշուով։ Վերջին մրցափուլում «Լէոյի» մրցակիցը Քոսովոն ներկայացնող «Լիբուրն» թիմն էր։ «Լեոն» յաղթեց 6-5 հաշուով եւ դուրս մնաց պայքարից։ Յաջորդ փուլ դուրս եկաւ «Նացիոնալը»։

• ԱԱ-2018ի ընտրական փուլի արդիւնքներով ձեւաւորուել են Ազգերի Լիկայի բոլոր 4 բաժանմունքները։ ՀՀ-ն, ինչպէս եւ սպասւում էր յայտնուել է Դ. բաժանմունքում, որտեղ ընդգրկուած են նաեւ հետեւեալ հաւաքականները՝ Մակեդոնիա, Ատրպէյճան, Վրաստան, Պելառուս, Ֆարերեան կղզիներ, Լաթվիա, Լիւքսեմբուրգ, Ղազախստան, Մոլտովա, Մալթա, Քոսովօ, Անդորրա, Սան-Մարինօ, Լիխթենշթէյն եւ Ջիբրալթար։ Այստեղ կը կազմուի 4 խումբ՝ 4-ական թիմերով։

Ազգերի Լիկայի վիճակահանութիւնը կը կայանայ 2018ի Յունուարի 24ին Լոզանում։

Վիճակահանութեան ժամանակ ՀՀ-ի եւ Ատրպէյճանի հաւաքականները կը բաժանուեն խմբերով։ Սա ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշար է։ Միւս՝ Ա.Բ.Գ. բաժանմունքների կազմերին ձեզ կը ծանօթացնենք մեր թերթի յաջորդ համարներում։

 

Հայկական մարզական խճանկար

Յարութիւն Մերտինեան աշխարհի հինգերորդը հանդիսացաւ

• Քանատայի Մոնթրէալ քաղաքում աւարտուեց մարմնամարզութեան աշխարհի առաջնութիւնը, որտեղ ՀՀն ներկայացնում էին Արթուր Դաւթեանը, Յարութիւն Մերտինեանը եւ Վահագն Դաւթեանը։ Յարութիւն Մերտինեանը նժոյգաթափեր վարժութիւնում զբաղեցրեց 5րդ տեղը (14,700 միաւոր), Արթուր Դաւթեանը բազմամարտում 83,332 միաւորով 13րդն էր, իսկ Վահագն Դաւթեանը չէր կարողացել յաղթահարել օղակներով վարժութեան որակաւորման փուլը։

• Թայլանտում անցկացուած կիոկուշին քարատէի աշխարհի առաջնութիւնում ՀՀ ներկայացուցիչ Յովհաննէս Սարգսեանը գրաւեց 2րդ տեղը։

• Վանաձորում աւարտուեց օլիմպիական խաղերի արծաթէ մետալակիր, Եւրոպայի ախոյեան, աշխարհի եռակի գաւաթակիր Ստեփան Սարգսեանի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 5 երկրի 100ից աւելի ըմբիշներ։ Ըստ շարքային կարգերի մրցաշարի յաղթողներ դարձան Գագիկ Բարսեղեանը (ՀՀ, 57 կք.), Ղազար Համբարձումեանը (ՀՀ, 61 քկ.), Ռազամբեկ Ժամալովը (ՌԴ, 65 քկ.), Զաուր Սիդակովը (ՌԴ, 70 քկ.), Աւթանդիլ Կենտչաձէն (Վրաստան, 74 քկ.), Արթուր Նայֆորովը (ՌԴ, 86 քկ.), Զաուր Կոչիեւը (ՌԴ, 97 քկ.), Լեւան Բերիանիձէն (ՀՀ, 125 քկ.)։

• Չեխիայում անցկացուած GPC վարկածով Փաուերլիֆտինգի առաջնութեանը մասնակցեց 32 երկրի 706 մարզիկ։ Քաջարանցի Սեւակ Մանուկեանը (67.5 քկ. քաշ) ծանրաձողի պառկած սեղմում վարժութիւնում 160 քկ. արդիւնքով գրաւեց առաջին տեղը, իսկ Գոռ Անդրէասեանը (100 քկ.) սեղմել է 165 քկ. եւ երիտասարդների պայքարում զբաեցրել է 3րդ տեղը։

• ՌԴի ծանրամարտի դաշնութիւնը քննարկում է աշխարհի առաջնութեանը մասնակցելու իրաւունքից զրկուած ծանրորդների համար յատուկ մրցաշար կազմակերպելու հարցը։

• 2015 թ. Եւրոպայի մուայթայի ախոյեան, աշխարհի առաջնութիւնում 4րդ տեղն զբաղեցրած Գոռ Նազարեանը  Մոսկուայում մասնակցեց “Russia Challenge 4” հանրայայտ արհեստավարժ մրցաշարին եւ միաւորներով յաղթեց ՌԴն ներկայացնող Խաւաժ Օլիգովին։ Անցեալ տարի ՄՕԿը մուայթայը ճանաչեց որպէս մարզաձեւ եւ որոշեց այն Թոքիոյի Օլիմպիական խաղերուն ներկայացուի որպէս ցուցադրական մարզաձեւ։

 

Շախմատային խճանկար

 

• Անգլիայում աւարտուած «Այլ օֆ Մեն» հեղինակաւոր մրցաշարի յաղթող է դարձել աշխարհի ախոյեան Մագնուս Կառլսենը, ով 9 հնարաւորից վաստակել է 7,5 միաւոր։ 7 միաւորով 2-3 տեղերը բաժանել են Անանդը եւ Նակամուրան։

ՀՀ ներկայացուցիչներ Սերգէյ Մովսիսեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը 6ական միաւորով զբաղեցրել են 16րդ եւ 19րդ տեղերը։ ԱՄՆն ներկայացնող Վարուժան Յակոբեանը 5.5 միաւորով 31րդն էր։

• Աշխարհի թագի համար մրցամարտը կարող է ընթանալ Լոնտոնում 2018ի Նոյեմբերին, այդ մասին դեռեւս որոշում չի կայացուել։ Աւելի վաղ աշխարհի ախոյեանի տիտղոսի համար մրցամարտն իրենց մօտ  կազմակերպելու ցանկութիւն յայտնել են նաեւ Ճափոնիան, Հարաւային Քորէան, Սինկափուրը եւ Նորվեգիան։

• Ջերմուկում շարունակւում է Եւրոպայի պատանեկան Կրան Փրիի երկրորդ փուլը։ Մասնակցում են 7 երկրի 12 պատանի շախմատիստներ։

• Լեւոն Արոնեանը կը գլխաւորի Հոկտեմբերի 28ից Նոյեմբերի 6ը Յունաստանում կայանալիք Եւրոպայի տղամարդկանց առաջնութեան հաւաքականը։ Թիմում ընդգրկուած են Գաբրիէլ Սարգսեանը, Սերգէյ Մովսիսեանը, Հրանդ Մելքումեանը եւ Յովհաննէս Գաբուզեանը։

Կանանց հաւաքականի առաջատարը Էլինա Դանիէլեանն է։ Հաւաքական ընդգրկուել են նաեւ Լիլիթ Մկրտչեանը, Լիլիթ Գալոյեանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գէորգեանը։ Շուէյցարական մրցակարգով (9 մրցափուլ) տղամարդկանց 38 եւ կանանց 31 հաւաքականներ կը պայքարեն ախոյեանի կոչման համար։

• ՖԻԴԷի գործադիր կոմիտէն միաձայն որոշել է նախագահ Կիրսան Իլյումժինովի լիազօրութիւնները փոխանցել նրա տեղակալին՝ Գէորգիոս Մակրոպուլոսին։ ՖԻԴԷի 88րդ կոնգրէսն ընթանում է Անթալիայում։ Կիրսան Իլյումժինովը ՖԻԴԷն գլխաւորում է 1995 թուականից։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ