Շաբաթ, Ապրիլ 27, 2024

Շաբաթաթերթ

Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցութեան քաղաքական որոշում Արցախի ՌԱԿ-ը Մասիս Մայիլեանի կողքին

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.

Սոյն թուականի Դեկտեմբերի 13-ին գումարուեց Արցախի Ռամկավար Ազատական կուսակցութեան Հանրապետական վարչութեան հերթական նիստը, որը վարում էր Արցախի ՌԱԿ ատենապետ (նախագահ) Բարդուղ Գալստեանը:
Օրակարգում ներառուած էր երկու հիմնախնդիր.

 

1.- 2020-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրութիւններին  մասնակցութեան յայտ ներկայացրած թեկնածուներից որևէ մէկի թեկնածութիւնը պաշտպանելու վերաբերեալ

2. Կուսակցութեան համամասնական ցուցակով խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ:

Սպառելով օրակարգում ամրագրուած հարցերը՝ Հանրապետական վարչութիւնը միաձայն
ՈՐՈՇԵՑ

1. 2020թ-ի գարնանը ԱՀ նախագահական ընտրութիւնների ժամանակ պաշտպանել Մասիս Մայիլեանի թեկնածութիւնը՝ հաշուի առնելով նրա՝ արտաքին յարաբերութիւններում ունեցած բազմամեայ փորձը, դիւանագիտական արհեստավարժ մօտեցումներ ցուցաբերելու հմտութիւնը, քաղաքական գործունէութեան անբասիր ճանապարհը և ԱՀ միջազգային ճանաչման, Արցախեան հիմնախնդրի կարգաւորման, ԱՀ քաղաքական ու տնտեսական ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը:  
2. Կուսակցական համամասնական ցուցակով աներկբայօրէն մասնակցել խորհրդարանական ընտրութիւններին՝ առողջ կոալիցիայի և փոխհամաձայնութեան շրջանակներում համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնք, կարևորելով Արցախի Հանրապետութեան ժողովրդի կամքի արտայայտումը, մեր ընդհանուր հայրենիքի առջև ծառացած խնդիրները և մտահոգուած լինելով Արցախեան հիմնահարցի կարգաւորման հետագայ ճանապարհներով, սատարելու են Մասիս Մայիլեանի թեկնածութիւնը՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով աջակցել Արցախի Հանրապետութեան քաղաքացիների ազատ ընտրութեան իրաւունքի իրագործմանը, ինչպէս նաև բացառել արմատացած ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարաւոր փորձերն ու ձայների փոշիացումը:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ