ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-
Պրպենք
Տօնական օր էր Դեկտեմբերի 21-ը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի սաների, ծնողների և ուսուցիչների համար։ Բոլոր 6 դասարանների աշակերտները առիթ ունեցան Ս. Ղևոնդեանց մայր տաճարի կամարների ներքոյ, Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, հոգևոր հովիւ Տ. Խաժակ Քհնյ. Շահբազեանի, Տ. Մանուկ Աւագ Քհնյ. Մարգարեանի, դպրոցի տնօրէն Յովհաննէս Սրկ. Գումրուեանի, բազմաթիւ ծնողների և ուսուցիչների ներկայութեամբ ասմունքելու, երգելու և ստանալու Առաջնորդ Սրբազանի օրհնութիւնները։
«Փոքրիկ Հրեշտակների» սաները ներկայացրին կոմիտասեան, թումանեանական շնչով լեցուն կատարումներ, որ պատշաճ ամփոփում կարելի է համարել 2019 թուականի, որ նուիրուած էր անմահ Կոմիտասի և Թումանեանի 150-ամեայ յոբելեաններին։
«Մեր մանուկները ծաղիկներ են, որոնց պիտի մշտապէս խնամել և աճեցնել։ Իսկ Հայաստանից դուրս այդ խնամքի և սնուցման հողը մայր եկեղեցին է», իր խօսքում ասաց Տէր Խաժակը։ Յովնան Սրբազանը մանուկներին մաղթեց միշտ լաւ սովորել, կապուած լինել Հայց. Եկեղեցուն։ Տօնական օրը ամբողջական դարձաւ Ձմեռ պապիկի ուրախ այցով, որ սիրուն նուէրներ, երգ ու խինդ էր բերել դպրոցին ու սաներին, նաև Ս. Ղևոնդեանց տաճարի հրապարակում հիւրասիրութեամբ, ուր ծնողներն ու աշակերտները Առաջնորդ Սրբազանի ընկերակցութեամբ ուրախ րոպէներ անցկացրին։