Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Մահագրական. Ոչ Եւս Է Նազելի Սանենցը

Հայոց լեզուի, գրականութեան, մշակոյթի իւրաքանչիւր գործչի մահուան գոյժը մեծ ցաւ է պատճառում մեր ժողովրդին։ Որովհետև Մեսրոպեան զօրագնդի համալրման համար երկար տարիների աշխատանք է պահանջւում։

        Պէտք է խոստովանել, որ ներկայում հայ դպրութեան գործը, թէ Հ․ Հանրապետութիւնում, թէ արտերկրի բոլոր հայ գաղութներում ճգնաժամային վիճակում է։ Կէս դար առաջ իրողութիւնը համարեա գոհացուցիչ էր։

        Տեղեկանում ենք Հ․ Հանրապետութիւնում թաւշեայ յեղափոխութեան պաշտօնեաները քիչ են մտահոգուած հանրապետութեան ազգային դիմագծի պահպանման ու զարգացման վերաբերեալ։

        Գիտենք նաև համայն սփիւռքահայութեան իրավիճակը։ Տարեցտարի նուազում է հայ դպրոցի սաների քանակը, վաճառւում են հայ դպրութեան ամրոցները, հայ մամուլը կարօտ է նիւթական-բարոյական աջակցութեան, գրողների միութեան խրոնիկական պառակտումը, հայ հեռուստաալիքների դիտաւորեալ ապազգայնացումը, ևս չարաբաստիկ պատուհաս՝ պսակաւոր ժահրի ստեղծած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ամբողջ աշխարհում։

        Ահա թէ ինչու է մեծ ցաւ պատճառում Մեսրոպեան զօրագնդի իւրաքանչիւր զինուորի մահը։

  ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ