Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

Ի Պաշտպանութիւն Արցախի Հոգեւոր Եւ Պատմամշակութային Ժառանգութեան

44-օրեայ պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ պարզ դարձաւ, որ ադրբեջանական կողմի վերահսկողութեան տակ մնացած տարածքների հայկական սրբավայրերը վերստին կարիք ունեն պաշտպանութեան։

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի 2020 թ. Նոյեմբեր 27-ի կոչին՝ Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի անմիջական նախաձեռնութեամբ 2020 թ. նոյեմբերի վերջերից արդէն նախաձեռնուեց եւ ստեղծուեց «Ի պաշտպանութիւն Արցախի հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգութեան» Յանձնաժողովը՝ նպատակ ունենալով քայլեր ձեռնարկել հայկական աւելի քան 1700 յուշարձանների պահպանութեան ուղղութեամբ։ Սրբազան Հօր նախագահութեամբ Յանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրաւիրուեցին անուանի հայագէտներ, իրաւաբաններ, հոգեւոր հայրեր, աշխատանքներին մաս կազմեցին նաեւ, Արեւմտեան թեմի հետ մէկտեղ, ԱՄՆ Արեւելեան թեմը, Կենտրոնական Եւրոպիոյ եւ Սուէտի Հայրապետական Պատուիրակութիւնը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմերը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան գրասենեակի հետ համագործակցութեամբ Յանձնաժողովն ունեցաւ գրեթէ շաբաթական պարբերականութեամբ առցանց ժողովներ, որոնց տարբեր առիթներով մասնակցել են 40-ից աւելի անդամներ տարբեր թեմերից ու հաստատութիւններից։ Կազմակերպական հարցերի կարգաւորումը, ժողովների ատենապետութիւնը, նաեւ, ոչ պակաս կարեւոր չէ՝ համաժողովների կազմակերպման տնտեսական ապահովութիւնը գլխաւորաբար յանձն առաւ Յովնան Արք. Տէրտէրեանը։ Ստեղծուեց եւ այժմ գործում է յատուկ համաժողովի համար ստեղծուած կայքը https://www.irfpeace.org/ ուր կարելի է գտնել նիւթեր համաժողովի ծրագրի, մասնակիցների եւ այլնի մասին։

Նախապատրաստական այս աշխատանքներից յետոյ սեպտեմբերի 8-ից մեկնարկեց «Միջազգային կրօնական ազատութիւն եւ խաղաղութիւն» քառօրեայ համաժողովը, որ Ս. Էջմիածնի յարկի տակ է մէկտեղել բազմաթիւ անուանի գործիչների, Քոյր Եկեղեցիների և քրիստոնէական կառոյցների ներկայացուցիչների, գիտնականների, ի մասնաւորի նպատակ ունենալով՝ հանրահռչակել Արցախի հայկական ժառանգութեան պահպանութեան հարցերը եւ նպաստել դրանց պաշտպանութեան քայլերին։ Համաժողովի մասին անդրադարձել է «Շողակաթ» հեռուստաընկերութեան պատրաստած տեսանիւթը։ Մենք յառաջիկային առաւել մանրամասն կ’անդրադառնանք այս հարցերին, յաւելենք միայն, որ արդէն իսկ ընթացքի մէջ են յաջորդ կոնֆերանսների կազմակերպումը, ինչպէս օրինակ՝ Զալցբուրգում, Արեւմտեան  թեմում, որոնք տեղի կ’ունենան 2022 թուականին։

Ներկայ հաղորդագրութեանը կը կցենք յանձնախումբի անդամների ամբողջական ցանկը․

H.E Archbishop Hovnan Derderian

Primate of the Western Diocese of the Armenian Church of North America

Archbisop Vicken Aykazian

Ecumenical Director and Diocesan Legate of the Eastern Diocese of the Armenian Church of America

Bishop Hovakim Manukyan

Primate of the Diocese of the Armenian Church in the United Kingdom and Ireland

Very Rev. Fr. Pakrad Berjekian

Parish Priest of the St. John Garabed Armenian Apostolic Church of San Diego

Very Rev. Fr. Garegin Hambardzumyan

Head of Office for Artsakh Spiritual-Cultural Heritage Issues, RA

*Staff of the Office for Artsakh Spiritual-Cultural Heritage Issues

Anush Khurshudyan

Coordinator of the Office for Artsakh Spiritual-Cultural Heritage Issues

*Staff of the Office for Artsakh Spiritual-Cultural Heritage Issues

Robert Avetisian

Permanent Representative of the Nagorno Karabakh Republic to the United States

Dr. Mary Papazian

President of San José State University, USA

Dr. Christina Maranci

Professor at Tufts University, Art History Department, USA

Dr. Heghnar Zeitlian Watenpaugh

Professor of Art History, Department of Art and Art History, University of California, Davis, USA

Prof. Barlow Der Mugrdechian

Berberian Coordinator of the Armenian Studies Program

California State University, Fresno

Dr. Sergio La Porta

Haig and Isabel Berberian Professor of Armenian Studies

Interim Associate Dean of the College of Arts and Humanities

California State University, Fresno

Dr. Rachel Goshgarian

Associate Professor, Department of History, Lafayette College, Easton, USA

Dr. Hratch Tchilingirian

Associate of Faculty of Oriental Studies

University of Oxford

Dr. Hagop Panossian

Analysis Research & Planning for Armenia, President

Simon Maghakyan

Visiting Scholar at Tufts University and Lecturer in International Relations at the University of Colorado Denver, USA

Dr. Jasmine Dum-Tragut

Director of the Center for the Study of the Christian East at the University of Salzburg, Austria

Jora Manoucherian

Research on Armenian Architecture, President

Norayr Poghosyan

Doctor of Philological Sciences, Associate Professor of YSU

Armineh Pogosian

United Kingdom

Ms. Malvine Hakobyan

Coordinator-Secretary of the Office for Artsakh Spiritual-Cultural Heritage Issues

*Staff of the Office for Artsakh Spiritual-Cultural Heritage Issues

Դիւան Առաջնորդարանի
10 Սեպտեմբերի, 2021
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ