Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի, 2021

Շաբաթաթերթ

Կատարուեց Հոգեհանգիստ 44-Օրեայ Պատերազմում Զոհուած Քաջորդիների Համար

Սեպտեմբերի 27-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանէ վանքում կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած հայրենեաց պաշտպանների հոգիների խաղաղութեան համար։

Արարողութեանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ եւ աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, «Էօռնեկէան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ եւ սաներ։

Մինչ հոգեհանգստեան արարողութիւնը խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը՝ անդրադառնալով 44-օրեայ աղէտալի պատերազմին։ Սրբազանը հրաւիրեց եկեղեցականաց դասին եւ ներկայ հաւատացեալ ժողովրդին աղօթք բարձրացնել նահատակուած քաջորդիների հոգիների հանգստութեան, ինչպէս նաեւ վիրաւորում ստացածների ապաքինման եւ անյայտ կորածների վերադարձի համար։

Նախորդ յօդուածըՄահագրական
Յաջորդ յօդուածըՈւղերձ
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ