Կիրակի, 17 Հոկտեմբերի, 2021

Շաբաթաթերթ

Ուղերձ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը

Սեպտեմբեր 27-ի Օրուայ Առիթով

Սիրելի հաւատաւոր ժողովուրդ,

Այսօր, ցաւը մեր հոգում, մենք յիշում ենք 44-օրեայ աղէտաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրութիւնը թշնամու դաւադիր յարձակմանը։ Յիշում ենք սխրանքները զինուոր ու սպայ մեր զաւակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջեւ:

Պատերազմը մեծ փորձութիւն էր, որի պատճառած աւերները եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած լուրջ մարտահրաւէրները չեն կարող վճռուել ներհասարակական լարուածութեան ու պառակտուածութեան պայմաններում։ Վերելքի մեր ուղին իւրաքանչիւրիցս պահանջում է պատասխանատուութեան բարձր գիտակցութիւն եւ հայրենանուիրումի ոգի, համախմբում եւ միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը, Հայաստանի սահմանները, յաղթահարելու պատերազմով առաւել սրուած սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականութեան ու անհամերաշխութեան յաղթահարման։ Քրիստոնէական մեր արժէքներին հաւատարմութեամբ զօրանանք եւ զօրացնենք մեր պետականութիւնը, ազգային-հասարակական մեր կեանքը՝ ամուր պահելով յոյսի, հաւատի, սիրոյ եւ արդարութեան ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ յանուն Արցախի անկախ կեանքի եւ յանուն մեր լուսաւոր ապագայի նահատակուած մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղօթում ենք հայրենեաց պաշտպան մեր զոհուած հերոսների համար, հայցում մխիթարութիւն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրաւորներին եւ վերադարձ գերեալներին ու անյայտ կորածներին։ Մեր հայցն  է առ Աստուած, որ Տիրոջ հանապազ օրհնութիւնը խաղաղութեան, ապահով ու անվտանգ կեանքի մէջ պահի մեր ժողովրդի զաւակներին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս, այսօր եւ միշտ. ամէն:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ