Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Վարակամերժ Սիստեմ

«Immune System»

ՊՕՂՈՍ  ԼԱԳԻՍԵԱՆ 

Covid-19, վարակ, ախտ համակել է մոլորակի բոլոր երկրները: Չորս հարիւր յիսուն միլիոն  աւելի մարդիկ վարակուել են այդ վարակից, մահացել վեց միլիոնից աւելի: Մոլորակի բազմաթիւ դեղագործական ընկերութիւններ պատրաստում են տարբեր միացութիւններ, բժշկելու համար այդ վարակից ախտահարուածներին ու կանխարգելու այն: Աստղաչափ Ֆինանսական միջոցներ են ծախսւում այդ ախտի յետագայ տարածման ու բուժման համար: Կանգ են արել մոլորակի բազմաթիւ արտադրական ձեռնարկութիւններ, սպասարկման ոլորտի տեղամասեր: Նպատակս չէ մանրամասնութիւններ հաղորդել այդ վարակի բուժման ընթացքի մասին: Այդ միջոցները կը բարելաւէին աղքատ երկրների մարդկանց կեանքի պայմանները: Հիւանդացել է մոլորակը, այն »մանուկի» նման անհրաժեշտ է խնամել, գիտնականներ ասում են, որ ուրիշ մոլորակներում էլ կեանքի գոյութեան հաւանականութիւն կայ, անհնար է նրանց հասնելու, ուրիշ տեղ գնալու անկարելութիւն, տիեզերքը իր օրէնքները ունի, միլիարդ աստղաբոյլեր, իւրանքանչիւրում միլիարդ աստղեր … : Վերջապէս ինչ է  վարակամերժ (immune) սիստեմը, որի մասին շատ յաճախ են արձագանգում մոլորակի տեղեկատուական միջոցները:

Վարակամերժ Սիստեմ (Immune System), աշխարհի շատ տեղեկատուական միջոցները յաճախ են անդրադառնում նրա մասին, վերջապէս ինչ է այդ փառաւոր, մարդու մարմնին անհրաժեշտ սիստեմը եւ ինչպէս է այն բարելաւում արդէն վարակուած մարդկանց առողջութիւնը կամ կանխարգելու նրանց առողջ կեանքի ընթացքը: Ես չեմ հաւակնում ինչոր նորութիւն յայտնելու, այլ պարզապէս մարդկանց տեղեկութիւն հաղորդելու այդ սիստեմի մասին, շարադրածս պարզապէս քաղել եմ համացանցի հրապարակումներից, այսպէս:

Վարակամերժ Սիստեմ, այսուհետեւ Immune System, պարզապէս մի »Բան» չէ: Այն բջիջների, հիւսկէնների ցանց է, որոնք աշխատում են միասին, մարդուն հաւանական վարակի  վտանգից պաշտպանելու համար:

Մարդու մաշկը, ոսկրածուծը, ուրձագեղձը, փայծախը, աւշային սիստեմը, փորոտիքը, այդ բոլորը պարփակում են մարդու Immune System-ի դերի գործունէութիւնը՝ մարդուն պաշտպանում իրական վտանգներից:

Վարակամերժ (Immune System-ի երկու հիմնական բաղկացուցիչները ներքնապէս կապակցուած են: Այդ բաղկացուցիչ մասերը գործում են համատեղ, մարդուն տալու  շուրջօրեայ ժամանակի ընթացքում հսկողութիւն ու պաշտպանութիւն:

Մարդու Վարակամերժ Սիստեմի պաշտպանութեան առաջնագիծը կոչւում է Բնածին Վարակամերժ  Սիստեմ: Մարդու մաշկը, որը ապահովում է մեքենայական արգելոց հակամարմիններին, բաղկացուցիչ  մասն է այդ բնածին Վարակամերժ Սիստեմի: Նրա առաջնագծի բնածին այլ օրինակներ են՝ լորձաթաղանթը, շնչառական ուղիի տարածութիւնը, բերանի լորձունքը, եւ մարսողական  տարածութիւնը: Այդ ամբողջ քիմիական ու մեքենայական պաշտպանութիւնները մաս են կազմում մարդու բնածին վարակամերժ սիստեմի,  նրանք աշխատում են պաշտպանելու մարդու մարմինը ու նրա առողջութեանը վարակի հաւանական սպառնալիքներից:

Բնածին վարակամերժ սիստեմը պարունակում է տարբեր տիպարների բջիջներ, որոնցից շատերը արեան ճերմակ բջիջներն են: Օրինակի համար NEUTROPHIԼS որոնք մասնայատուկ տեսակի արեան  սպիտակ բջիջներ են, արեան հոսքում ամենաբազմաթիւը, որոնք կարող են կլլել ու մարսել  յարձակուող օտար մարմինները:

Վարակամերժութեան երկրորդ բաղադրիչը, համադաս (adaptive) վարակամերժութեան սիստեմն է: Նրա պաշտպանիչ միջոցները բովանդակում են յատուկ օրկանիզմների դէմ հակամարմիններ, ինչպէս նաեւ վարակամերժ բջիջների  յատուկ խումբ:

Համադաս (adaptive) վարակամերժութիւնը խիստ կախում ունի մի ուրիշ տեսակի արեան սպիտակ բջիջներից, որոնք կոչւում են LYMPHOCYTE: Այդ բջիջները արտայայտւում են տարբեր ձեւերով: »B’’ Lymphosyte-ները ներգրաւուած են հակամարմինների պատասխանով: Այդ պատասխանների ընթացքում» »B» բջիջները արտազատում են հակամարմիններ, որոնք շրջագայում են արեան հոսքում եւ այլ մարմնական հեղուկներում: Այդ հակամարմինները կապուած են մասնաւորապէս օտար սպիտակուցներին կամ ածխաջրատներին (antigen) որոնք խթանում են նրանց արտադրութիւնը: Այս խթանիչ ընթացքը գործում է չէզոքացնել, անգործունեայ դարձնել թոյները (Pathogens):

Բջիջային միջանկեալ (mediated) վարակամերժութեան արձագանգները, համադաս վարակամերժութեան արձագանգի երկրորդ խումբն են: Միջանկեալ բջիջների արձագանգներում գործունեայ  դարձնում LYMPHOCYTE-ները, ուղղակի հակադարձում են թունաւոր սպիտակուցներին, նրանց  ոչնչացնում կամ օգնութեան համար ազդանշան տալիս բնածին սիստեմի այլ բջիջներին:

Վարակամերժ սիստեմի յիշողութիւնը համադաս վարակամերժութեան արձագանգների կեդրոնական կերպարն է: Երբ »B»  եւ »T» բջիջները ակտիւանում են, նրանք սկսում արագօրէն բազմապատկուել: Երբ  վարակամերժութեան հարցը լուծուած է դառնում, այդ բջիջները դադարում են անջատուել, սակայն պահուած են մնում որպէս յիշողութեան բջիջներ: Երբ նոյն թոյները նորէն մարմին են մտնում, յիշողութեան բջիջները ակտիւանում են, սկսում են հակազդել եւ վերացնել թունաւոր սպիտակուցը, քանի դեռ հաստատուած չի լինում մարմնում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ