Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուեց է Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը

Յունուարի 6-ին մեր Տէր Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և փրկչական Աստուածայայտնութեան հոգենորոգ տօնի առիթով համայն հայութեան հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցուեց հայրապետական Սուրբ Պատարագ:

Ներկայ էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, ԱԺ պատգամաւորներ և ՀՀ կառավարութեան անդամներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագոյն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատութիւնների ներկայացուցիչներ:

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց համայն հայութեանը` ամէնքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ աւետիսը:

Ս. Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց նաև Ջրօրհնէքի արարողութիւնը, որ կատարւում է ի յիշատակ Յորդանան գետում մեր Տէր Յիսուս Քրիստոսի մկրտութեան: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնէքի արարողութեան Խաչի կնքահայրն էր Հայաստանում հաստատուած սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Կարպիս Յարութիւնեանը:

Արարողութեան աւարտին Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկեան» Գանձատանը տեղի ունեցաւ ընդունելութիւն Տիրոջ Ս. Ծննդեան տօնի առիթով, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ներկաներին բերեց հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ էջ 2։

 

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ