Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Բացառիկ հանդիպում Հայաստանում ձևաւորուած «Ելք» քաղաքական դաշինքի հետ

Լոս Անճելըսում են գտնւում Հայաստանի Հանրապետութիւնում ձևաւաորուած առաջին ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները՝ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Էդմոն Մարուքեանի և «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսեանի գլխաւորութեամբ։ 2017թ.-ի Ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրութիւններից առաջ նորաստեղծ դաշինքը ցանկանում է իր հանդիպումներն սկսել հայահոծ Լոս Անճելըսից, որպէսզի այսուհետ սփիւռքահայերի ձայնը, մտահոգութիւններն ու առաջարկութիւնները լսելի լինեն ՀՀ Ազգային Ժողովում։ Այդ նպատակով ստեղծուած կազմակերպիչ մարմինը Յունուարի 27-ին՝ երեկոյեան 6։30-ին, նախատեսում է մեծ հանդիպում Իրանահայ Միութիւնում  (հասցէն` 117 S. Louise St., Glendale, CA 91205, Armenian Society of Los Angeles): Օրուայ խորագիրն է լինելու «Հայաստանի Միակ Ելքը», ուր ներկաները կարող են հանդէս գալ իրենց առաջարկութիւններով ու մտահոգութիւններով։ Նմանօրինակ, եզակի հանդիպումները լաւագոյն խթանն են Հայրենիք-Սփիւռք կապերի զարգացման, համընդհանուր ջանքերով հայրենիքի շէնացման։

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՄԱՐՄԻՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ