Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Օհանեան. «Երկրի բոլոր խնդիրների հիմքը կոռուպցիան, անարդարութիւնն ու անհաւասարութիւնն են»

Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը յայտարարութիւն է տարածել, որում անդրադարձել է գալիք ընտրութիւններին ու Հայաստանում ստեղծուած սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Օհանեանը նախ նշել է, որ նախկինում ի պաշտօնէ իրաւասու չէր և չէր կարող միջամտել պետութեան միւս կառոյցների գործունէութեանը։

Ըստ նախկին նախարարի, Հայաստանում բանակը երկրի թերևս միակ յենարանն ու հաւասարակշիռ, վստահելի ուժն է, որը, սակայն, ամուր թիկունքի կարիք ունի։ «Թուլացած տնտեսութիւնը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի յուսալքութիւնը, իշխանութեան հանդէպ աճող հասարակական անվստահութիւնը չեն կարող բանակին թիկունք ապահովել», նշել է նա։

«Ինչպէս բանակի որևէ կառոյցում ոչ կանոնադրային յարաբերութիւնները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայութեան որակի վրայ, այնպէս էլ պետութեան միւս ոլորտներում է: Այսօր մեր երկրում քաղաքականութեան, տնտեսութեան և հասարակութեան մէջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային յարաբերութիւններ են: Օրէնքի առաջ անհաւասարութիւնը, անարդարութիւնը, համատարած կողմնապահութիւնը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հէնց բոլոր խնդիրների հիմքն են», ասել է նա։

«Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները մեզ հնարաւորութիւն կը տան գրագէտ փոփոխութիւններով և հասարակութեան աջակցութեամբ շտկելու իրավիճակը։ Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապէս իրականացնել այդ երազանքները», եզրափակել է Օհանեանը։

2017 թուականի Ապրիլի 2–ին կայանալիք ընտրութիւններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքեանի «Երրորդ հանրապետութիւնը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի Դեմոկրատական կուսակցութիւնը»: Սէյրան Օհանյանը, հնարաւոր է, գլխաւորի դաշինքի ցուցակը:

PanARMENIAN.Net 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ