Կիրակի, Նոյեմբեր 10, 2024

Շաբաթաթերթ

Հայ Ազգային Կոնգրէսը Ապրիլ 2-ի ընտրութիւններուն մասին

Հայ Ազգային Կոնգրէսը տարածած է հետեւեալ յայտարարութիւնը խորհրդարանական ընտրութիւները Ապրիլ երկուքին նշանակուելուն առիթով.

«Հասարակական արդարացի դժգոհութիւն է առաջացել առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները Ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մէկ տարի առաջ այդ օրը սկսուեց Ապրիլեան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանութեամբ, բայց նաեւ հարիւրից աւելի ցաւալի զոհերի գնով հնարաւոր եղաւ կանխել դրա աւելի ծանր հետեւանքները։ Այս տարի Ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահուան առաջին տարին։ Որպէս այդպիսին, այն աւանդական արարողութիւնների օր է զոհուածների հարազատների ու մտերիմների, եւ յիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։

Արդէն արձանագրուել է, որ ընտրութիւնների օրուայ նշանակումը կատարուել է գործող Սահմանադրութեան համապատասխան դրոյթի խախտմամբ։ Չմտնելով այդ խախտման եւ ընտրութիւնները Ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանութեան հնարաւոր շարժառիթների մէջ, Հայ Ազգային Կոնգրէսը պահանջում է յարգել Ապրիլեան պատերազմի զոհերի յիշատակը, իսկ ընտրութիւնների օրը նշանակել գործող Սահմանադրութեան անցումային դրոյթների 209 յօդուածով նախատեսուած՝ նախկին Սահմանադրութեան 68 յօդուածի պահանջներին համապատասխան, այն է՝ Ապրիլի 21-30-ի միջակայքում»։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ