Շաբաթ, Ապրիլ 27, 2024

Շաբաթաթերթ

«Աւրորա» գեղարուեստական մրցոյթ

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յայտարարում է գեղարուեստական մրցոյթ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար:

Մրցոյթին պէտք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործութեան եւ կերամիկական աշխատանքներ, բատիկ, թուային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պէտք է արտայայտեն մարդկային կեանքի արժեւորման, խիզախութեան, նուիրուածութեան, բարին գործելու եւ լուսաւոր ապագայի մասին գաղափարները:

Գեղարուեստական աշխատանքները պէտք է արուած լինեն 2016 թ. Յունուարի 1-ից յետոյ:

Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկէտը 2017 թ. Մարտի 31-ն է:

Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը եւ ուղարկել art@auroraprize.com էլեկտրոնային հասցէով: Նամակում պարտադիր է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրը, հեռախօսահամարը, գեղարուեստական դպրոցի անունը եւ ուսուցչի անուն-ազգանունը:

 

Մրցոյթի արդիւնքները կ՚ամփոփուեն 2017 թ. Ապրիլին: Լաւագոյն երեք աշխատանքների հեղինակներն «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան կողմից կը ստանան պարգեւներ, իսկ լաւագոյն հինգը կ՚՚ունենան բացառիկ հնարաւորութիւն մասնակցելու «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեանը 2017 թ. Մայիսի 28-ին, Երեւանում:

 

2017 թ. Ապրիլի 24-ից մինչեւ Մայիսի 28-ն ընկած ժամանակահատուածում Երեւանում կը կազմակերպուի ցուցահանդէս, որտեղ կը ներկայացուեն մրցոյթի լաւագոյն աշխատանքները, կը կազմակերպուեն վարպետութեան դասեր:

 

Մենք հաւատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսաւոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և յուսադրել: Մենք անհամբերութեամբ սպասում ենք խիզախութիւնը, փոխօգնութիւնն եւ յոյսն արտացոլող ձեր գեղարուեստական աշխատանքներին:

 

Հարցերի դէպքում գրէք art@auroraprize.com հասցէով կամ զանգահարէք 098808917 հեռախօսահամարով:

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան մասին

 

«Աւրորա» նախաձեռնութեան նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց Ցեղասպանութիւն, որին զոհ գնաց աւելի քան մէկուկէս միլիոն հայ, ու հիմնուած է այդ տարիներին տեղ գտած խիզախութեան ու վերապրումի ոգեշնչող պատմութիւնների վրայ։ Սակաւաթիւ յաջողակներ փրկուել են բացառապէս խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպութիւնների միջամտութեան շնորհիւ։ Մէկ դար անց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը երախտագիտութեամբ ներկայացնում է փրկուածների ու նրանց փրկողների պատմութիւնները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունութիւնը եւ փառաբանելով մարդասիրութիւնը։ 

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկուածութիւնն աշխարհի առաւել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերեալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղութեամբ։ Այդ նախագծերից են «Աւրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչը, Երախտագիտութեան նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնութիւնը։

 

«Աւրորա» նախաձեռնութիւնը Վարդան Գրիգորեանի, Նուպար Աֆէյեանի եւ Ռուբէն Վարդանեանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացուած է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նիւ Եորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժընեւ, Շուէյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան, Հայաստան): 

 

Աւելին՝ www.auroraprize.com 


 


ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ