Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Հայկական ֆութպոլային խճանկար

• ՀՀ երիտասարդական հաւաքականի նախկին յարձակուող Գէորգ Կարապետեանը, ով այժմ բնակւում է ԱՄՆ-ում «Վենտուրա Ֆյուժնի» կազմում մասնակցել է «Քոլորատօ Ռեպիցի» հետ խաղին։ MLS-ի առաջատար թիմերից մէկը յաղթել է 6-1 հաշուով. միակ կոլը խփել է Կարապետեանը։ «Վենտուրայի» դարպասն առաջին խաղակէսում պաշտպանել է «Արարատի» եւ ՀՀ հաւաքականի նախկին դարպասապահ Գէորգ Պռազեանը։ Առաջին խաղակէսում հաշիւը 0-1 է եղել։• Գիւմրիի «Շիրակի» ու ՀՀ երիտասարդական հաւաքականի նախկին պաշտպան Դաւիթ Մարիկեանը իր գործունէութիւնը կը շարունակի Գերմանիայի Տարածքային լիկան (հարաւ-արեւմուտք) ներկայացնող «Էլվեսբերգում»։Նշենք, որ «Էլվեսբերգում» է հանդէս գալիս եւս մէկ հայազգի ֆութպոլիստ՝ ի դէմս Դաւիթ Ղազարեանի։ Գերմանիայի Տարածքային լիկան ներկայացնում է նաեւ «Շտայնբախը», որտեղ հանդէս է գալիս ՀՀ ազգային հաւաքականի նախկին յարձակուող Սարգիս Ադամեանը։• Շուէյցարիայի Նիոն քաղաքում կայացել է մինչեւ 21 տարեկանների Եւրոպայի 2019 թ. առաջնութեան ընտրական փուլի վիճակահանութիւնը։ Հայաստանի մրցակիցների խմբում կը լինեն Ջիբրալթարը, ՌԴ-ն, Մակեդոնիան, Աւստրիան եւ Սերբիան։ Հանդիպումներն երթ ու դարձով կը կայանան 2017թ. Յուլիսից մինչեւ 2018-ի Հոկտեմբերը։• «Ալաշկերտը» Թուրքիայում անցկացրեց իր երրորդ ստուգողական հանդիպումը ղազախական «Իրտիշի» հետ եւ պարտուեց նուազագոյն հաշուով։ Փետրուարի 11-ին «Ալաշկերտը» հանդիպեց Ուզբեկստանի ընտրանու հետ եւ յաղթեց 2-0 հաշուով։ Փետրուարի 12-ին «Ալաշկերտը» մրցեց ղազախական «Ակժայիկի» հետ եւ պարտուեց 0-3 հաշուով։ Փետրուարի 13-ին «Ալաշկերտը» վերադարձաւ Երեւան, իսկ Փետրուարի ?? ուղեւորուեց  ԱՄՆ, որտեղ Փետրուարի 20-ին Կլենտէյլի Հայ Սքուլի դաշտում ընկերական խաղում կը մրցի Ventura County-ի «Fusion» թիմի հետ, իսկ 24-ին Ըրվայնում՝ Եուրա Մովսիսեանի «Ռէալ Սալթ Լէյքի» հետ։• Փետրուարի 13-19-ը Մալթայում կ՚անցկացուի «Զարգացման գաւաթ» մրցաշարը, որին կը մասնակցեն մինչեւ 16 տարեկանների ՀՀ-ի, Մալթայի, Անդորրայի եւ Ջիբրալթարի հաւաքականնրը։ ՀՀ հաւաքականը Փետրուարի 15-ին կը մրցի Մալթայի, 17-ին՝ Ջիբրալթարի եւ 19-ին՝ Անդորրայի իրենց հասակակիցների հետ։Հաւաքականի գլխաւոր մարզիչ Մանուկ Սարգսեանը հաւաքական է հրաւիրել 20 ֆութպոլիստ։• Երեւանի «Արարատը» Ձորաղբիւրի մարզադաշտում շարունակում է նախապատրաստութիւնը բարձրագոյն խմբի առաջնութեան գարնանային հատուածին։ Արարատցիները մարզւում են 2 խմբով. խմբերը գլխաւորում են Արկադի Անդրէասեանը եւ Արմէն Շանգելդեանը։Գիւմրիի «Շիրակը» Փետրուարի 9-ին մեկնել է Թուրքիա եւ հանգրուանել Բելեկի «Լիմակ Աթլանտիա» հիւրանոցում։ Թիմում ընդգրկուած են 22 ֆութպոլիստ։ «Շիրակը» Թուրքիայում կ՚անցկացնի 4 ստուգողական ընկերական հանդիպում. Փետրուարի 11-ին «Շիրակը» հանդիպեց ուզբեկական «Նեւթչիի» հետ։Հանդիպումն աւարտուեց 1-1 հաշուով։Փետրուարի 15-ին «Շիրակը» կը հանդիպի ուքրանիական «Ալեքսանդրիայի» հետ, 18-ին՝ Թուրքմենիայի «Ալտենասերի» եւ 21-ին՝ ղազախական «Ակտոբէի» հետ։ «Շիրակը» Հայաստան կը վերադառնայ Փետրուարի 23-ին։ Մինչեւ մեկնելը «Շիրակը» 1-1 հաշուով ոչ-ոքի է խաղացել «Փիւնիկի» հետ։• Երեւանի «Բանանցը» 2-րդ ստուգողական խաղում միեւնոյն 1-3 հաշուով զիջել է ՌԴ-ի «Տամբովին»։ Փետրուարի 11-ին «Բանանցը» սկսեց ձմեռային երկրորդ հաւաքը՝ Անթալիայում։Առաջին ստուգողական հանդիպումը «Բանանցը» անցկացրեց ղազախական «Կայսարի» թիմի հետ եւ պարտուեց 0-2 հաշուով։ • Կապանի «Գանձասար-Կապան» թիմն էլ մեկնել է Կիպրոս, որտեղ նախատեսուած է երկշաբաթեայ ուսումնամարզական հաւաք, ինչպէս նաեւ ստուգողական հանդիպումներ։

Ծանրամարտի ՀՀ առաջնութիւնում

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլէճում աւարտուեց ծանրամարտի ՀՀ տղամարդկանց առաջնութիւնը։ Առաջնութեանը գլխաւոր մարզչի թոյլտուութեամբ չմասնակցեցին Սիմոն Մարտիրոսեանը, Գոռ Մինասեանը, Ռուբէն Ալեքսանեանը, քանի որ ըստ Փաշիկ Ալավերդեանի օլիմպիական խաղերից յետոյ նրանք քէֆ-ուրախութեան մէջ էին եւ դեռ համապատասխան մարզավիճակում չեն։ Առաջնութեանը չեն մասնակցել նաեւ ժամանակաւորապէս որակազրկուած Տիգրան Մարտիրոսեանը, ինչպէս նաեւ Առաքել Միրզոյեանը եւ Անդրանիկ Կարապետեանը։ Ըստ քաշային կարգերի ՀՀ ախոյեաններ դարձան. 52 քկ. քաշային գիւմրեցի Լեւոն Պօղոսեանը երկամարտի՝ 206 քկ. (90+116), 62 քկ. Էջմիածինցի Դաւիթ Գասպարեանը՝ 253 քկ. (118+135), 69 քկ.՝ Վանիկ Աւետիսեանը՝ 29 քկ. 77 քկ.՝ Ժորժ Եղիկեանը՝ 302 քկ. 85 քկ.՝ Դաւիթ Յովհաննիսեանը՝ 325 քկ., 94 քկ. Կարուշ Ղուկասեանը՝ 350 քկ., 105 քկ.՝ Սամուէլ Գասպարեանը՝ 365 քկ. (160+205) եւ +105 քկ. Հայկ Յակոբեանը՝ 340 քկ. (160+180)։ Փաշիկ Ալավերդեանը նշեց, որ գոհ է ՀՀ առաջնութեան արդիւնքներից, սակայն դրանք բաւարար չեն միջազգային հարթակներում յաջողութեան հասնելու համար։Առաջնութիւում տհաճ միջադէպ է եղել։ Սովորաբար 85 քկ. քաշային կարգում հանդէս եկող Աղասի Աղասեանը մասնակցել է 94 քկ. քաշայինների պայքարին եւ ցոյց տուել երկրորդ արդիւնքը։ Վերջին մօտեցումից յետոյ նա մարզակօշիկները թողել է մրցահարթակում, չի վերցրել արծաթէ մետալը, իսկ աւելի ուշ լրագրողներին յայտարարել, թէ ինքը ծանրամարտից հեռանում է հպարտ, բարձր ճակատով եւ թքած ունի այն մարդկանց վրայ, ովքեր իր մարզակօշիկներից էժան են։ Ըստ շրջանառուող լուրերի նա դժգոհ է իր եւ Փաշիկ Ալավերդեանի միջեւ ծագած երկարատեւ յարաբերութիւններից։

Հայ բազկամարտիկը ուժեղագոյնն էր 

Օրերս Լոս Անճելըսում կայացաւ բազկամարտի (արմռեսլինգ) Քալիֆորնիայի բաց առաջնութիւնը, որին մասնակցեց նաեւ յայտնի հայ բազկամարտիկ Վազգէն Սողոյեանը։ Նա հանդէս եկաւ մինչեւ 75 քկ. քաշային կարգում։ Վազգէնը պարտութեան մատնելով իր բոլոր մրցակիցներին՝ այդ թւում նաեւ ամերիկեան բազկամարտի լեգենդար մարզիկ Ալեն Ֆիշերին դարձաւ առաջնութեան յաղթող։ Այնուհետեւ հայ մարզիկը յաղթանակ տօնեց նաեւ բացարձակ քաշային մրցապայքարում եւ դարձաւ առաջնութեան բացարձակ ախոյեան։ Ի դէպ, նա եզրափակիչ մրցամարտում պարտութեան մատնեց գերծանր քաշային կարգում ԱՄՆ-ի ախոյեան Քրիս Չենդլերին։Յառաջիկայում Սողոյեանը պատրաստւում է մասնակցելու Մարտի 2-5-ը Օհայօ նահանգի Քոլումբուս քաղաքում կայանալիք «Առնոլդ Կլասիկ» միջազգային մրցաշարին։Նշենք, որ Վազգէնը անցեալ տարուայ այս մրցաշարի յաղթողն էր։ Այս տարի եւս նա պատրաստւում է պաշտպանել այդ տիտղոսը։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ