Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Մեր Մեծերը. ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

Ոսկեդարի ականաւոր պատմիչ Փաւստոս Բուզանդի ծննդեան ու մահուան թուականներն անյայատ են մեզ: Նրա «Պատմութիւն Հայոց» աշխատութիւնը բաղկացած է եղել առաջաբանից ու դպրութիւններից, որոնցից ցաւօք սրտի մեզ են հասել մի քանի դպրութիւն միայն:

     Փ. Բուզանդն իրեն յատուկ ճոխ ու պատկերաւոր գրչով ներկայացնում է Հայաստանի կէսդարեայ պատմութիւնը՝ չորրորդ դարի երեսնական թուականներից մինչեւ ութսունական թուականները: Այլ խօսքով Խոսրով Բ. Կոտակի, Տիրանի, ԱրշակԲ.-ի, Պապի եւ Վարազդատի թագաւորութեան ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները եւ իվերջոյ Հայաստանի բաժանումը Բիւզանդիայի կայսրութեան եւՍասանեան թագաւորութեան միջեւ:

     Փ. Բուզանդն իր աշխատութիւնը շարադրելիս օգտուել է քրիստոնէական աղբիւրներից, ժողովրդական աւանդազրոյցներից, դարձուածքներից, բարբառային բառերից:

     «Պատմութիւն Հայոց»ն ընդգրկում է ժամանակի հայ հասարակութեան կառուցուածքի ներքին եւ արտաքին երեւոյթները՝ դասերի ու դասակարգերի փոխադարձ յարաբերութիւնները, եկեղեցական հայրերի ապրելակերպը, զանգուածների կենցաղը, սովորութիւններն ու հաւատալիքները, նաեւ երկու հզօր տէրութիւնների հակամարտութեան մէջ Հայաստանի դերը:

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Լոս Անճելըս

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ