Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Յայտնի բլոգեր Անտոն Նոսիկը մեկնում է Արցախ՝ ծաղրելով Ատրպէյճանը

Ռուսաստանցի յայտնի բլոգեր եւ հասարակական գործիչ Անտոն Նոսիկը յայտնել է, որ մեկնում է Արցախ:

«Առաւօտեան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն՝ հինաւուրց հայկական Արցախ: Ասում են, ամենագեղեցիկ վայրն է ողջ Անդրկովկասում: Կարծիք կայ, որ այնտեղ մուտք գործողները խախտում են Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Ինձ դա չի մտահոգում, քանի որ Ատրպէյճանի գոյութիւնը իբրեւ ինքնիշխան պետական կազմաւորում համարում եմ պատմական սխալ եւ թիւրիմացութիւն: Ինչպէս որ այդ երկիրը գոյութիւն չունէր մինչեւ 1918 թուականը, այնպես էլ յետագայ տարիներին աշխարհի քարտէսը կարող էր հանգիստ առանց նրա դիմանալ: Ափսոս, որ այդ երջանիկ հնարաւորութիւնը կորսուած է», գրել է Անտոն Նոսիկը:

Նա նշել է, որ Ատրպէյճանում իշխում է «կլեպտոկրատիկ ընտանեկան բռնապետութիւնը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգաւոր պետական յանցագործ»:

«Մեդիամաքսը» նշում է, որ Անտոն Նոսիկը առաջին անգամ չէ աջակցություն հայտնում հայկական կողմին:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ