«Պատմութիւն Հայոց» երկը պատկանում է Ագաթանգեղոսին: Ժամանակագրական տեսակէտից այն առաջին հայատառ երկն է:
«Պատմութիւն Հայոց»ը բաղկացած է առաջաբանից ու երեք բաժնից: Առաջին բաժնում արտացոլուած են Արտաւան Ե.-ի ճակատամարտը Սասանեան Արտաշիրի դէմ, որում յաղթող է դուրս գալիս Արտաշիրը, հայոց Խոսրով Ա. Մեծի կռիւները Արտաշիրի դէմ, հայ արքայի դաւադրական սպանութիւնը, նրա մանկան ազատումը, Տրդատ Գ.-ի եւ Գրիգոր Լուսաւորչի գործունէութիւնը, վերջինիս չարչարանքները, Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի վկայաբանութիւնը:
Երկրորդ բաժինը յատկացուած է Գրիգոր Լուսաւորչի քարոզած վարդապետութեանը, որի հիմքում ընկած է Սուրբ Գիրքը:
Երրորդ բաժնում նկարագրուած են հայ բնակչութեան քրիստոնէութեան դարձը, կոյսերի վկայարանների կառուցումը, Լուսաւորչի կաթողիկոս ձեռնադրուելը, պատմական տաճարների ու մեհեանների աւերումը, քրմերի կալուածների ու հարստութիւնների բռնագրաւումը քրիստոնեայ հոգեւորականների կողմից եւ այլ դէպքեր:
Հայոց Պատմութիւնը գրելիս հեղինակն օգտուել է զանազան աղբիւրներից: Կղերականները բարձր են գնահատել այս աշխատութիւնը եւ փաստօրէն հարիւրամեակներ համարուել է ընթերցանութեան առարկայ:
Երկում ընդգծուած է, որ պատմութեան շարժիչ ուժն է Աստծոյ կամքը: