Չորեքշաբթի, Ապրիլ 24, 2024

Շաբաթաթերթ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորագիրը Ֆրանսայի նորընտիր նախագահ Էմանուէլ Մաքրոնին

Մեծարգոյ պարոն նախագահ,

Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի ընտրութիւններում համոզիչ յաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագոյն պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ։

Համոզուած եմ, որ Ձեր պաշտօնավարութեան ընթացքում հայ-ֆրանսիական դարաւոր բարեկամութեան վրայ խարսխուած՝ մեր երկրների միջև առանձնաշնորհեալ յարաբերութիւնները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխօսութիւնը, տնտեսական բազմոլորտ համագործակցութիւնը և մշակութային գործուն կապերը կը շարունակեն առաւել զարգանալ և խորանալ:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող միւս երկրների՝ Միացեալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղուած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղութեան հաստատմանը։

Մեծապէս կարևորում եմ Ֆրանսիայի աջակցութիւնը եւրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպէս նաև միջազգային ասպարէզում, այդ թւում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան շրջանակներում, մեր երկրների միջև հաստատուած սերտ համագործակցութեանը:

Վերստին Ձեզ յղելով իմ անկեղծ շնորհաւորանքը՝ մաղթում եմ յաջողութիւններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելութեան մէջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրութեան:
Ընդունէք խնդրեմ, Ձերդ Գերազանցութիւն, խորին յարգանքներիս հաւաստիքը:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ