Շաբաթ, Դեկտեմբեր 21, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլի խճանկար

Աւարտուեց ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնը։

Վերջին մրցափուլի արդիւնքները։ 

«Արարատ»-«Ալաշկերտ»՝ 1-4

«Շիրակ»-«Գանձասար»՝ 0-0

«Բանանց»-«Փիւնիկ»՝ 0-2

 

Ամփոփիչ մրցաշարային աղիւսակ

Խ.   Յ.   Հ.   Պ.   Գ.   Մ.

Ալաշկերտ   30   19   7    4   59-26   64

Գանձասար   30   17   6    7   38-24   57

Շիրակ   30   16   5    9   31-24   53

Փիւնիկ   30   12   9    9   35-27   45

Բանանց  30   5   6    19   18-44   21

Արարատ   30   3   3    24   17-53   12

ՀՀ բարձրագոյն խմբի լաւագոյն ռմբարկուներ են դարձել «Ալաշկերտի» ֆութպոլիստներ Արտակ Եդիգարեանը եւ Միհրան Մանասեանը՝ 13ական կոլ։

 

Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս՝ 5-0 (3-0)

 

• Յունիսի 4ին Երեւանում կայացաւ ՀՀ-Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական հանդիպումը, աշխարհի առաջնութեան Մոնթենեգրօ-Հայաստան հանդիպումից առաջ։ Հայ ֆութպոլիստները յաղթեցին 5-0 հաշուով։ Կոլերը խփեցին Մխիթարեանը՝ 2, Կորեանը, Սարկիսովը եւ Արտակ Եդիգարեանը։

ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Արսէն Բեգլարեան, Գագիկ Դաղբաշեան, Լեւոն Հայրապետեան, Տարօն Ոսկանեան, Արմէն Մանուչարեան, Գաէլ Անդոնեան, Արտակ Գրիգորեան, Արտակ Եդիգարեան, Էդգար Մանուչարեան, Հրայր Մկոյեան, Արաս Օզբիլիս, Նարեկ Ասլանեան, 69), Հենրիխ Մխիթարեան (Տիգրան Բարսեղեան, 46), Մարկոս Պիզելի, Ռուսլան Կորեան (Արթուր Սարկիսով, 46)։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակում Հայաստանը 68-րդն է, իսկ մրցակիցը՝ 89-րդ։

• ՀՖԴ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը մամլոյ ասուլիսում յայտնել է, որ «Փիւնիկ» ֆութպոլային ակումբը, որը պատկանում էր նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետեանին, յանձնում է ռուսահայ գործարար Արթուր Սողոմոնեանին։

Ակումբում մեծ փոփոխութիւններ են սպասւում, հնարաւոր է, որ փոխուի ակումբի անունը։ Շրջանառւում է «Արագած» անունը։

• Արաս Օզբիլիսը «Պեշիքթաշի» կազմում դարձել է Թուրքիայի ախոյեան։

• ՌԴ-ի առաջնութեան անցումային խաղերում Կրասնոյարսկի «Ենիսէյը», որի կազմում հանդէս է գալիս ՀՀ հաւաքականի յարձակուող Արթուր Սարկիսովը, երկու խաղերի արդիւնքով չկարողացաւ անցնել Պրեմիէր լիկա։ Առաջին խաղում «Ենիսէյը» յաղթել էր 2-1 հաշուով, պատասխան խաղում պարտուել էր 0-1 հաշուով։ Սեփական դաշտում ընդունած կոլի պատճառով դուրս է մնացել պայքարից։

• Խաբարովսկի ԲՄԱ-ի եւ ՀՀ հաւաքականի յարձակուող Ռուսլան Կորեանի թիմը յաջորդ տարի հանդէս կը գայ ՌԴ-ի Պրեմիէր լիկայում։ Սոչիում կայացած պատասխան անցումային խաղում թիմը յետխաղեայ 11 մեթրանոցներով յաղթել էր «Օրենբուրգին»։ Վերջին 11 մեթրանոցն իրացրել էր Սոչիում ծնուած Ռուսլան Կորեանը։

• Ախոյեանների լիկայի որակաւորման փուլում յաջող հանդէս գալու համար «Ալաշկերտը» Յունիսի 11ին կը մեկնի Պելառուս՝ 10 օրեայ ուսումնամարզական հաւաք անցկացնելու համար, որի ընթացքում թիմը 2 ընկերական հանդիպում կ՚անցկացնի «Ժալգիրիսի» եւ Մինսկի «Տինամօ»ի հետ։ Թիմը կ՚ունենայ նաեւ 2-3 համալրում արտերկրից։

• Յունիսին կը մեկնարկի Եւրոպայի մինչեւ 21 տարեկանների 2019 թ. առաջնութեան ընտրական փուլը։ Յունիսի 13ին ՀՀ Մ-21 տարեկանների հաւաքականը կ՚անցկացնի առաջին հանդիպումը Ջիբրալթարի հետ։ ՀՀ Մ-21-ի հաւաքականը Յունիսի 1-ից կ՚անցկացնի մարզական հաւաք, որին մասնակցեց 21 ֆութպոլիստ։

• Յունիսի 4ին Մոլտովայում կայացաւ Մոլտովայի եւ Հայաստանի Մ-21 տարեկանների հաւաքականների միջեւ ընկերական հանդիպում, որն աւարտուեց հայ ֆութպոլիստների յաղթանակով 1-0 հաշովով։ Յաղթական կոլի հեղինակ դարձաւ Յակոբ Յակոբեանը։

 

Յայտնի են ախոյեանների լիկայի խմբային փուլի 22 մասնակիցները

 

Յայտնի են դարձել այն 22 ակումբները, որոնք կը մասնակցեն Ախոյեանների լիկայի 2017-18 թթ. մրցաշարի խմբային փուլին։ Դրանք են՝ «Ռէալ» Մ., «Բարսելոնա», «Աթլետիկօ» Մ., (բոլորը Իսպանիա), «Բաւարիա», «Լայպցիգ», «Բորուսիա» Դ. (բոլորը՝ Գերմանիա), «Չելսի», «Տոտենհեմ», «Մանչեսթըր Սիթի», «Մանչեսթըր Եունայթըտ» (բոլորը՝ Անգլիա), «Եուվենթուս», «Ռոմա» (երկուսը՝ Իտալիա), «Մոնաքօ», ՓՍԺ (երկուսը՝ Ֆրանսիա), «Բենֆիկա», «Փորթու» (երկուսը՝ Փորթուգալիա), «Սպարտակ» (ՌԴ), «Շախտյոր» (Ուքրանիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Ֆեյնորդ» (Հոլանդիա), «Պեշիքթաշ» (Թուրքիա), «Բազել» (Շուէյցարիա)։

Մնացած 10 մասնակիցները յայտնի կը դառնան որակաւորման փուլի արդիւնքներով։

 

Մատրիտի «Ռէալը» Եւրոպայի ախոյեանների լիկայի գաւաթակիր

 

Յունիսի 3ին Քարդիֆում ախոյեանների լիկայի եզրափակիչում «Ռէալը» 4-1 հաշուով յաղթեց իտալական «Եուվենթուսին» եւ 12րդ անգամ նուաճեց գաւաթը եւ դարձաւ տիտղոսը պաշտպանած առաջին ակումբը։ Ռոնալդուն դարձաւ քառակի գաւաթակիր եւ 5րդ անգամ անընդմէջ եւ 6րդ անգամ ախոյեանների լիկայի լաւագոյն ռմբարկու՝ 12 կոլ։

 

Հայկական մարզական խճանկար

 

• ՀՀ սպորտային մարմնամարզութեան հաւաքականի անդամներ Արթուր Աւետիսեանը, Ժորա Սմբատեանը եւ Գագիկ Խաչիկեանը Սանկտ Փեթերպուրգում մասնակցել են Ալեքսանդր Դիտիատինի գաւաթի միջազգային խաղարկութեանը։ Հայ մարզիկները յաջող են հանդէս եկել եւ տարբեր կարգի մետալներ են նուաճել։

Մեծահասակների պայքարում Արթուր Աւետիսեանը օղակներ եւ պտտաձող վարժութիւններում գրաւել է երկրորդ տեղը, իսկ ազատ վարժութիւնում՝ երրորդը։ Երիտասարդների մրցակցութիւնում Ժորա Սմբատեանը առաջինն է եղել պտտաձողի վրայ, օղակների վրայ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ նժոյգաթափերում եւ ազատ վարժութիւնում երրորդը։

Մեր միւս երիտասարդը՝ Գագիկ Խաչիկեանը յաղթել է նժոյգաթափերում՝ Իսկ թիմային պայքարում (Արթուր Աւետիսեան եւ Ժորա Սմբատեան) ՀՀ թիմը զբաղեցրել է երրորդ տեղը։

• Գերմանիայում հանդէս եկող հայ արհեստավարժ բռնցքամարտիկ Նոէլ Գեւորն (Նորայր Միքայէլեան) առաջին պարտութիւնն է կրել արհեստավարժ ռինգում։

Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած մենամարտում 26ամեայ Գեւորը միաւորներով պարտուել է լեհ Կրիշտոֆ Վլոդարչիկին։ Մրցավարներից մէկն առաւելութիւնը տուել է Գեւորին, իսկ միւս երկուսը 35-ամեայ Վլոդարչիկին՝ 112։116, 114։115, 115։113։ Նոէլ Գեւորը 23րդ մենամարտն է անցկացրել արհեստավարժ ռինգում, որում տարել է 22 յաղթանակ։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2016ի Հոկտեմբերի 14ին յաղթելով բրիտանացի Ստեֆեն Սիմոնսին։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ