Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգևոր խորհրդի ժողով

Յունիսի 9ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգևոր խորհրդի ժողով։

     Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բերեց ներկայ ժողովականներին։

     Ժողովի նիստերն ատենապետեց Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան նախագահ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը։

     Գերագոյն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց Յունիսի 6-8ը Մայր Աթոռում տեղի ունեցած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի 6րդ գումարման աշխատանքներին՝ գոհունակութիւն յայտնելով արձանագրուած արդիւնքների առնչութեամբ:

    Նիստի ընթացքում արծարծուեց նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ժամանակ ներկայացուած` Հայաստանում ծնելիութեան իրավիճակի վերաբերեալ զեկոյցը: Գերագոյն հոգևոր խորհուրդը ձևաւորեց յանձնախումբ` խնդրի առնչութեամբ հովուական-քարոզչական անհրաժեշտ ծրագրեր կազմելու և Հայաստանում ծնելիութեան աճի խթանմանն ուղղուած այլ միջոցառումներ ձեռնարկելու համար: Առանձին յանձնախումբ ձևաւորուեց նաև Սարդարապատի ճակատամարտի և Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100րդ տարեդարձի առիթով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կողմից իրականացուելիք միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

     ԳՀԽ նիստն աւարտուեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեան և գնահատանքի խօսքով։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ