Կիրակի, Դեկտեմբեր 29, 2024

Շաբաթաթերթ

Շախմատ. Արոնեանը՝ Norway Chess սուպերմրցաշարի յաղթող

Նորվեգական Ստաւանգերում աւարտուեց Norway Chess անունը կրող շախմատային սուպերմրցաշարը:

Վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնեանը սևերով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Նրա մօտակայ հետապնդողը՝ Հիկարու Նակամուրան պարտուեց Ֆաբիանօ Կարունային, իսկ Անիշ Գիրին զիջեց Վլադիմիր Կրամնիկին:

Այսպիսով, Արոնեանը 9 հնարաւորից վաստակեց 6 միաւոր և ճանաչուեց ուժեղագոյն կազմ ունեցող մրցաշարի միանձնեայ յաղթող: Մրցաշարի ընթացքում նա 15 կէտով բարձրացրեց անհատական վարկանիշը, ու այժմ 2808 միաւորով զբաղեցնում է 4-րդ տեղը համաշխարհային դասակարգման ցուցակում:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ