Հայաստանի պասքեթպոլի ֆեդերացիան կը ստեղծի կանանց մեծահասակների հաւաքական, որը կը մասնակցի Եւրոպայի փոքր երկրների առաջնութեանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է պասքեթպոլի ֆեդերացիայի փոխ նախագահ Արա Պօղոսեանը:
«Տարիքային տարբեր խմբեր ստեղծւում են, որպէսզի ունենանք մեծահասակների կանանց հաւաքական: Եւ արդէն յաջորդ տարի մենք կը ստեղծենք կանանց մեծահասակների հաւաքականը, որ կը մասնակցի Եւրոպայի փոքր երկրների առաջնութեանը:
Թէպէտ ես մարզիչ չեմ, բայց տեսնում են այս տարիքային խմբերի մէջ պասքեթպոլիստներ, ովքեր կարող են խաղալ մեծահասակների հաւաքականում: Սակայն մենք ունենք նաև այլ պրոֆեսիոնալ աղջիկներ, ովքեր ևս կը հրաւիրուեն Հայաստանի թիմ»,- ասել է Պօղոսեանը, մէջբերում է Արցախփրէսը:
Պասքեթպոլի Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2016ին դարձել է Եւրոպայի փոքր երկրների առաջնութեան յաղթող:
——————————————————————————————
Արոնեանը 3 տեղով բարելաւել է դիրքը ՖԻԴԷ–ի վարկանիշում. Նա 4րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղիւսակը Յուլիսի 1ի դրութեամբ: Հայաստանի հաւաքականի առաջատար Լևոն Արոնեանը բարելաւել է դիրքերը. նա 4րդն է:
Նախորդ ամսուայ համեմատ Արոնեանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միաւոր:
Լևոն Արոնեանի տպաւորիչ յաղթանակով է աւարտուել Նորվեգիայի Ստաւանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Այս յաղթանակի շնորհիւ Արոնեանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշուարկում 7րդ տեղից բարձրացել է 4րդ հորիզոնական:
Վարկանիշային աղիւսակի առաջատարն աշխարհի գործող ախոյեան Մագնուս Կարլսենն է:
Հայ շախմատիստներից Սերգէյ Մովսէսեանը 67րդ, Վլադիմիր Յակոբեան՝ 79րդ տեղերում են:
——————————————————————————————
Դորտմունդ. Հայ ըմբիշները նուաճեցին երկու մետալ
Դորտմունդում մեկնարկած յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան առաջին օրը Հայաստանը նուաճել է երկու պրոնզէ մետալ:
60 քկ. քաշային կարգում Հրաչեայ Պօղոսեանը երրորդ տեղի համար գօտեմարտում 2:0 հաշուով յաղթել է ռումինացի Թէոտոր Հորատաուին:
74 քկ. քաշային Մալխաս Ամոյեանը պրոնզէ մետալը նուաճել է՝ 7:4 հաշուով առաւելութեան հասնելով բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ:
50 քկ. քաշային Աշոտ Մխիթարեանը պրոնզէ մետալի համար գօտեմարտում 2:10 հաշուով պարտուել է թուրք Ջեմալ Մութլուին:
96 քկ. քաշային կարգում Արթուր Մխոյեանը պրոնզէ մետալի համար գօտեմարտում հանդէս գալու համար սփոփիչ գօտեմարտում 0:4 հաշուով պարտուել է շուէյցարացի Դամին Ֆոն Յուվին:
——————————————————————————————
Ֆութպոլ. Հայաստանի առաջնութեան եւ գաւաթի խաղարկութեան վիճակահանութեան արդիւնքները
Տեղի ունեցաւ ֆութպոլի Հայաստանի Բարձրագոյն եւ Առաջին խմբերի առաջնութիւնների, ինչպէս նաեւ Հայաստանի գաւաթի խաղարկութեան 1/4 եզրափակիչի վիճակահանութիւնը: Նախ որոշուեցին Բարձրագոյն եւ Առաջին խմբերի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրայ յետագայում կը կազմուի առաջնութեան խաղացանկը.
Բարձրագոյն խմբին կը մասնակցեն 6 թիմեր, իսկ Առաջին խմբին՝ 10:
Բարձրագոյն խումբ
1. «Շիրակ»
2. «Բանանց»
3. «Գանձասար-Կապան»
4. «Արարատ»
5. «Փիւնիկ»
6. «Ալաշկերտ»
Առաջին խումբ
1. «Ալաշկերտ-2»
2. «Գանձասար-Կապան-2»
3. «Աւան Ակադեմիա»
4. «Փիւնիկ-2»
5. «Էրեբունի»
6. «Բանանց-2»
7. «Արարատ-2»
8. «Լոռի»
9. «Շիրակ-2»
10. «Արցախ»
Այնուհետեւ կայացաւ գաւաթի խաղարկութեան 1/4 վիճակահանութիւնը, որի արդիւնքում կազմուեցին հետեւեալ զոյգերը.
«Արցախ» – «Ալաշկերտ»
«Գանձասար-Կապան» – «Աւան Ակադեմիա»
«Շիրակ» – «Արարատ»
«Փիւնիկ» – «Բանանց»
Զոյգերում առաջինը նշուած թիմերն առաջին հանդիպումները կ՚անցկացնեն սեփական յարկի տակ:
Կիսաեզրափակիչում «Գանձասար-Կապան» – «Աւան Ակադեմիա» եւ «Փիւնիկ» – «Բանանց» զոյգերի յաղթողներն առաջին հանդիպումները կ՚անցկացնեն սեփական յարկի տակ:
Եզրափակիչում դաշտի տէր կը համարուի երկրորդ կիսաեզրափակիչում յաղթած թիմը, յայտնում է ՀՖՖ կայքը:
Գերմանիան՝ Կոնֆեդերացիաների գաւաթի յաղթող
Սանկտ Փետերբուրգում աւարտուեց Կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը: Եզրափակիչում աշխարհի ախոյեան Գերմանիայի հաւաքականը 1-0 հաշուով յաղթեց Հարաւային Ամերիկայի ախոյեան Չիլիի հաւաքականին: Միակ կոլը 20-րդ րոպէին խփեց Լարս Շտինդլը:
Գերմանիան առաջին անգամ է դառնում Կոնֆեդերացիաների գաւաթակիր:
Իսկ Մոսկուայում կայացաւ Կոնֆեդերացիաների գաւաթի երրորդ տեղի համար խաղը: Փորթուգալիան 2-1 հաշուով յաղթեց Մեքսիքային և նուաճեց պրոնզէ մետալները:
Հաշիւը բացեց փորթուգալացի պաշտպան Լուիշ Նետուն՝ գրաւելով սեփական դարպասը: Փորթուգալիայի աւագ Փէփէն հաշիւը հաւասարեցրեց 91-րդ րոպէին, իսկ Անդրէ Սիլվայի կոլը լրացուցիչ ժամանակում յաղթանակ բերեց Փորթուգալիային: