Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Պասքեթպոլի Հայաստանի կանանց հաւաքականը կը մասնակցի փոքր երկրների առաջնութեան

Հայաստանի պասքեթպոլի ֆեդերացիան կը ստեղծի կանանց մեծահասակների հաւաքական, որը կը մասնակցի Եւրոպայի փոքր երկրների առաջնութեանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է պասքեթպոլի ֆեդերացիայի փոխ նախագահ Արա Պօղոսեանը:

«Տարիքային տարբեր խմբեր ստեղծւում են, որպէսզի ունենանք մեծահասակների կանանց հաւաքական: Եւ արդէն յաջորդ տարի մենք կը ստեղծենք կանանց մեծահասակների հաւաքականը, որ կը մասնակցի Եւրոպայի փոքր երկրների առաջնութեանը:

Թէպէտ ես մարզիչ չեմ, բայց տեսնում են այս տարիքային խմբերի մէջ պասքեթպոլիստներ, ովքեր կարող են խաղալ մեծահասակների հաւաքականում: Սակայն մենք ունենք նաև այլ պրոֆեսիոնալ աղջիկներ, ովքեր ևս կը հրաւիրուեն Հայաստանի թիմ»,- ասել է Պօղոսեանը, մէջբերում է Արցախփրէսը:

Պասքեթպոլի Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2016ին դարձել է Եւրոպայի փոքր երկրների առաջնութեան յաղթող:

 

——————————————————————————————

Արոնեանը 3 տեղով բարելաւել է դիրքը ՖԻԴԷի վարկանիշում. Նա 4րդն է 

 

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղիւսակը Յուլիսի 1ի դրութեամբ: Հայաստանի հաւաքականի առաջատար Լևոն Արոնեանը բարելաւել է դիրքերը. նա 4րդն է:

Նախորդ ամսուայ համեմատ Արոնեանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միաւոր:

Լևոն Արոնեանի տպաւորիչ յաղթանակով է աւարտուել Նորվեգիայի Ստաւանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Այս յաղթանակի շնորհիւ Արոնեանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշուարկում 7րդ տեղից բարձրացել է 4րդ հորիզոնական:

Վարկանիշային աղիւսակի առաջատարն աշխարհի գործող ախոյեան Մագնուս Կարլսենն է:

Հայ շախմատիստներից Սերգէյ Մովսէսեանը 67րդ, Վլադիմիր Յակոբեան՝ 79րդ տեղերում են:

——————————————————————————————

 

Դորտմունդ. Հայ ըմբիշները նուաճեցին երկու մետալ

 

Դորտմունդում մեկնարկած յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան առաջին օրը Հայաստանը նուաճել է երկու պրոնզէ մետալ:

60 քկ. քաշային կարգում Հրաչեայ Պօղոսեանը երրորդ տեղի համար գօտեմարտում 2:0 հաշուով յաղթել է ռումինացի Թէոտոր Հորատաուին:

74 քկ. քաշային Մալխաս Ամոյեանը պրոնզէ մետալը նուաճել է՝ 7:4 հաշուով առաւելութեան հասնելով բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ:

50 քկ. քաշային Աշոտ Մխիթարեանը պրոնզէ մետալի համար գօտեմարտում 2:10 հաշուով պարտուել է թուրք Ջեմալ Մութլուին:

96 քկ. քաշային կարգում Արթուր Մխոյեանը պրոնզէ մետալի համար գօտեմարտում հանդէս գալու համար սփոփիչ գօտեմարտում 0:4 հաշուով պարտուել է շուէյցարացի Դամին Ֆոն Յուվին:

——————————————————————————————

Ֆութպոլ. Հայաստանի առաջնութեան եւ գաւաթի խաղարկութեան վիճակահանութեան արդիւնքները

 

Տեղի ունեցաւ ֆութպոլի Հայաստանի Բարձրագոյն եւ Առաջին խմբերի առաջնութիւնների, ինչպէս նաեւ Հայաստանի գաւաթի խաղարկութեան 1/4 եզրափակիչի վիճակահանութիւնը: Նախ որոշուեցին Բարձրագոյն եւ Առաջին խմբերի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրայ յետագայում կը կազմուի առաջնութեան խաղացանկը.

Բարձրագոյն խմբին կը մասնակցեն 6 թիմեր, իսկ Առաջին խմբին՝ 10:

 

Բարձրագոյն խումբ 

1. «Շիրակ»

2.  «Բանանց»

3. «Գանձասար-Կապան»

4. «Արարատ»

5. «Փիւնիկ»

6. «Ալաշկերտ» 

 

Առաջին խումբ 

1. «Ալաշկերտ-2»

2. «Գանձասար-Կապան-2»

3. «Աւան Ակադեմիա»

4. «Փիւնիկ-2»

5. «Էրեբունի»

6. «Բանանց-2»

7. «Արարատ-2»

8. «Լոռի»

9. «Շիրակ-2»

10. «Արցախ» 

 

Այնուհետեւ կայացաւ գաւաթի խաղարկութեան 1/4 վիճակահանութիւնը, որի արդիւնքում կազմուեցին հետեւեալ զոյգերը. 

«Արցախ» – «Ալաշկերտ»

«Գանձասար-Կապան» – «Աւան Ակադեմիա»

«Շիրակ» – «Արարատ»

«Փիւնիկ» – «Բանանց» 

Զոյգերում առաջինը նշուած թիմերն առաջին հանդիպումները կ՚անցկացնեն սեփական յարկի տակ: 

Կիսաեզրափակիչում «Գանձասար-Կապան» – «Աւան Ակադեմիա» եւ «Փիւնիկ» – «Բանանց» զոյգերի յաղթողներն առաջին հանդիպումները կ՚անցկացնեն սեփական յարկի տակ: 

Եզրափակիչում դաշտի տէր կը համարուի երկրորդ կիսաեզրափակիչում յաղթած թիմը, յայտնում է ՀՖՖ կայքը:

 

 

Գերմանիան՝ Կոնֆեդերացիաների գաւաթի յաղթող

 

Սանկտ Փետերբուրգում աւարտուեց Կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը: Եզրափակիչում աշխարհի ախոյեան Գերմանիայի հաւաքականը 1-0 հաշուով յաղթեց Հարաւային Ամերիկայի ախոյեան Չիլիի հաւաքականին: Միակ կոլը 20-րդ րոպէին խփեց Լարս Շտինդլը:

Գերմանիան առաջին անգամ է դառնում Կոնֆեդերացիաների գաւաթակիր:   

Իսկ Մոսկուայում կայացաւ Կոնֆեդերացիաների գաւաթի երրորդ տեղի համար խաղը: Փորթուգալիան 2-1 հաշուով յաղթեց Մեքսիքային և նուաճեց պրոնզէ մետալները:

Հաշիւը բացեց փորթուգալացի պաշտպան Լուիշ Նետուն՝ գրաւելով սեփական դարպասը: Փորթուգալիայի աւագ Փէփէն հաշիւը հաւասարեցրեց 91-րդ րոպէին, իսկ Անդրէ Սիլվայի կոլը լրացուցիչ ժամանակում յաղթանակ բերեց Փորթուգալիային:

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ