Երեքշաբթի, Դեկտեմբեր 10, 2024

Շաբաթաթերթ

Ազգային ժողովի նախագահը մասնակցեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսաւոր արարողութեանը

Յուլիսի 7-ին Աղաւնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, պետական և մշակութային գործիչներ, հիւրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց.  «Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, հաւատում եմ, որ մեծանալու էք որպէս հպարտ հայեր, պահպանելու էք մեր ազգի պատիւը, լաւ էք սովորելու: Ոզում եմ շնորհակալութիւն յայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հաւատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» և ծրագիրը իրականութիւն դարձաւ»:

Ազգային ժողովի նախագահը բարի երթ մաղթեց սփիւռքահայ պատանիներին ու աղջիկներին: Նա մասնաւորապէս նշեց. «Շնորհակալութիւն «Արի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ, իմ կրտսեր հայրենակիցներ: Ուրախ եմ այսօր ձեզ հետ հանդիպելու համար: Հայաստանը և Սփիւռքը միասին աւելի մեծ հնարաւորութիւններ ունեն հասնելու իրենց նպատակներին: Հայաստանը ուժեղ է Սփիւռքով, և Սփիւռքը՝ Հայաստանով, նրանք իրար կապուած են բազմաթիւ երակներով, որոնցից մէկն էլ դուք էք: «Արի տունը» հայապահպանութեան և հայրենադարձութեան ծրագիր է: Լիայոյս եմ, որ ձեր կապը հայրենիքի հետ աւելի կը սերտանայ: Դուք կը լինէք Հայաստանի դեսպանները սփիւռքում և սփիւռքի դեսպանները՝ Հայաստանում: Հայաստանը ձերն է»:

Արիտունցիները հանդէս եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարոյկի շուրջ:

Նշենք, որ ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփիւռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից՝ Ռուսաստանից, Ուքրանիայից, Պելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆից, Ֆրանսիայից և Հունգարիայից:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ