Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլային խճանկար

«Շիրակի» 5րդ անընդմէջ յաղթանակը

 

ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան առաջին շրջանի վերջին հանդիպումները, որոնք աւարտուեցին հետեւեալ արդիւնքներով.

«Գանձասար»-«Ալաշկերտ»՝ 1-1

«Արարատ»-«Բանանց»՝ 1-2

«Փիւնիկ»-«Շիրակ»՝ 0-2

Դասաւորութիւն.  1. «Շիրակ»՝ 15, 2. «Ալաշկերտ»՝ 8, 3. «Բանանց»՝ 6, 4. «Փիւնիկ»՝ 5, 5. «Արարատ»՝ 4, 6. «Գանձասար»՝ 2 միաւոր։

• Եւրոպայի 2019թ. երիտասարդական առաջնութեան որակաւորման 3րդ մրցափուլում ՀՀ երիտասարդական (Մ-21 տարեկանների) հաւաքականը Երեւանում 0-3 հաշուով պարտուեց Մակեդոնիայի ընտրանուն։ Մինչ այդ, ՀՀ Մ-21 տարեկանների հաւաքականը 3-0 հաշուով յաղթել էր Ջիբրալթարի եւ 0-0 հաշուով ոչ-ոքի էր խաղացել Ռուսաստանի ընտրանու հետ։

 

Միջազգային ֆութպոլի խճանկար

 

• 2018թ. աշխարհի առաջնութեան եզրափակիչի 8 հաւաքականներ արդէն յայտնի են։ Դրանք են Ռուսաստանի, Բրազիլիայի, Իրանի, Ճափոնիայի, Մեքսիքայի, Բելգիայի, Սէուտական Արաբիայի եւ Հարաւային Քորէայի ընտրանիները։

• Լեգենդար ֆութպոլիստ Պելեն կարծիք է յայտնել աշխարհի 3 լաւագոյն խաղացողների մասին։ Այսօրուայ դրութեամբ աշխարհի լաւագոյն ֆութպոլիստներն են Ռոնալդուն, Մեսսին եւ Նէյմարը։ Կան այլ հիանալի խաղացողներ, սակայն այս երեքը գերազանցում են բոլորին։

• Եւրոպայի ախոյեանների լիկայի լաւագոյն ֆութպոլիստ է ճանաչուել Մատրիտի «Ռէալի» յարձակուող Քրիստիանու Ռոնալդուն։

• Եւրոլիկայի լաւագոյն ֆութպոլիստ է ճանաչուել «Մանչեսթըր Եունայթըտի» կիսապաշտպան Փօլ Պոգբան։ Նշենք, որ այդ մրցանակին յաւակնում էին նաեւ նրա թիմակիցներ Հենրիխ Մխիթարեանն ու Զլատան Իբրահիմովիչը։

 

Պասքեթպոլի ՀՀ հաւաքականը կը մրցի Ալբանիայի եւ Դանիայի ընտրանիների հետ

 

 Պասքեթպոլի աշխարհի 2019թ. առաջնութեան հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնուաճած մասնակիցները հանդէս կը գան Եւրոպայի 2021թ. առաջնութեան նախընտրական փուլում։

Օգոստոսի 24ին Միւնխենում կայացած վիճակահանութեան արդիւնքում ՀՀ հաւաքականը յայտնուել է Բ. ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կը լինեն Դանիայի եւ Ալբանիայի հաւաքականները։

Հանդիպումները կը սկսուեն այս տարուայ Նոյեմբերին։ Նախընտրական փուլի 9 մասնակիցները, որոնք ընդգրկուած են 3 ենթախմբերում պայքարելու են յաջորդ փուլի 4 ուղեգրերի համար։

Յաջորդ փուլի ուղեգիր են նուաճելու ենթախմբերում 1ին տեղերը գրաւած թիմերը եւ 2-րդ տեղում յայտնուած թիմերի շարքում լաւագոյն ցուցանիշը ունեցող հաւաքականը։ ՀՀ հաւաքականի մասնակցութեամբ խաղացանկը. Ալբանիա-Հայաստան (23 Նոյեմբերի), Հայաստան-Դանիա (26 Նոյեմբերի), Հայաստան Ալբանիա (2018ի Փետրուար 25), Դանիա-Հայաստան (28 Յունիսի)։

 

Հայ ճիւտոյիստներն անյաջող են հանդէս եկել աշխարհի առաջնութիւնում

 

Հունգարիայի մայրաքաղաք Պուտաբեշտում աւարտուած ճիւտոյի աշխարհի առաջնութիւնում հայ ճիւտոյիստները անյաջող են հանդէս եկել։ Ֆերդինանդ Կարապետեանը (73 քկ.) յաղթանակով է մեկնարկել, սակայն 1/32րդ եզրափակիչում զիջել է իսրայէլցի Թոհար Բուտբոլին։ Նոյն քաշային կարգում հանդէս եկող Արսէն Ղազարեանը մեկնարկային գօտեմարտում պարտուել է ճափոնացի մարզիկին։ Սօսէ Բալասանեանին (52 քկ.) բարդ մրցակից էր բաժին հասել։ Սօսէն 1/32րդում պարտուել է ճափոնացի Նայումի Ցունոդային, ով դարձաւ աշխարհի փոխախոյեան։ Այդպիսով հայ ճիւտոյիստներն աւարտեցին մրցաելոյթներն աշխարհի առաջնութիւնում։

 

Հայկ Ասատրեանը պրոնզէ մետալակիր

 

Աթէնքում աւարտուած յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնութիւնում Հայկ Ասատրեանը (50 քկ.) նուաճել է պրոնզէ մետալ։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթէ մետալակիր Միհրան Յարութիւնեանը, ով Օգոստոսի 30ին ամուսնացել էր, որոշել է իր ուժերը փորձել նոր մարզաձեւում՝ MMA-ում (խառը մենամարտեր)։ Միհրանը նշել է, որ նա չի հեռանում յունահռոմէական ըմբշամարտից եւ մասնակցելու է Թոքիոյի 2020թ. օլիմպիական ամառային խաղերին։

• Լուրեր են տարածուել, որ ծանրամարտի այն հաւաքականների նկատմամբ, որոնց 3 եւ աւելի մարզիկների դոբինգ թեստերը դրական արդիւնք են ունեցել 2008թ. եւ 2012թ. օլիմպիական խաղերի ժամանակ զրկուելու են 2017թ. աշխարհի առաջնութիւնից։ Ծանրամարտի միջազգային դաշնութեան նախագահ Թոմաշ Այանից ստացուել է նամակ, որտեղ նշւում է, որ որակազրկելու տեղեկութիւնն առայժմ ոչ պաշտօնական է։ Այն յայտնի կը լինի Սեպտեմբերի 30ին Պուխարեստում կայանալիք գործադիր կոմիտէի ժողովում։

• Այս օրերին Հայաստանում է գտնւում ճանաչուած թեթեւ աթլետ աշխարհի կրկնակի մրցանիշակակիր, օլիմպիական խաղերի կրկնակի պրոնզէ մետալակիր, Եւրոպայի եռակի ախոյեան Իգոր Տէր-Յովհաննիսեանը։ Տէր-Յովհաննիսեանը եկել է Եւրոպայի մրցանիշակակիր Ռոբերտ Էմմիեանի հրաւէրով, ում 1987թ. Ծաղկաձորում սահմանած մրցանիշի (8 մ. 86 սմ.) երեսունամեակն է, որը մինչեւ այժմ Եւրոպայում գերազանցուած չէ։ Աշխարհում այս արդիւնքը դեռ չորրորդն է։

Իգորը նշել է, որ իր աղջիկը՝ Մարիան եւս հեռացատկով է զբաղւում եւ հենց որ ցատկի 6 մ. 50 սմ., կը սկսի հանդէս գալ ՀՀ դրօշի ներքոյ։

 

Շախմատային խճանկար

 

• Երեւանում աւարտուեց ՀՀ առաջին խմբի առաջնութիւնը, որին մասնակցում էին 14 շախմատիստ։ Առաջին 3 տեղերն զբաղեցրածները իրաւունք ստացան մասնակցելու ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութեանը։ Այդ պատուին արժանացան. Տիգրան Յարութիւնեանը՝ 9 միաւոր, Մանուէլ Պետրոսեանը եւ Շանթ Սարգսեանը՝ 8.5ական միաւոր։

• Շախմատի Եւրոպայի պատանեկան առաջնութիւնում Հայաստանն ունի 36 մասնակից։

• Թբիլիսիում շարունակուող աշխարհի գաւաթի խաղարկութիւնում ԱՄՆն ներկայացնող Սամուէլ Սեւեանը 1,5։2,5 հաշուով զիջեց չինացի Լի Չաոյին եւ դուրս մնաց յետագայ պայքարից։

Լեւոն Արոնեանը դասական եւ արագ պարտիաներում 4 ոչ-ոքի անելուց յետոյ, կայծակնայինում 2 յաղթանակ տօնեց կանանց աշխարհի ախոյեան Հոու Յիֆանի նկատմամբ եւ նրան յաղթեց 4։2 հաշուով, 3-րդ շրջանում Լեւոնը հանդիպեց Մաքսիմ Մատլակովի (ՌԴ) հետ։ Մրցակիցները դասական պարտիաներում մէկական յաղթանակ տօնեցին։ Յաղթողին որոշելու համար կը խաղացուին արագ եւ կայծակնային պարտիաներ։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ