Երեքշաբթի, Ապրիլ 16, 2024

Շաբաթաթերթ

Աշխարհի Գաւաթ 2018

Միացեալ Նահանգներ՝ դուրս մնաց, իսկ Արժանթին վերջին պահին պոկեց ուղեգիրը

 

Անհաւատալի բայց իրաւ։ Միացեալ Նահանգներ Երեքշաբթի օր անակնկալ պարտութիւն կրելով Թրինիտատ եւ Թոպակոյից 1-2 արդիւնքով, դուրս մնաց Աշխարհի 2018ի խաղերից։

Արժանթին, ընդհակառակը, Մեսիի երեք կոլերի շնորհիւ ապահովեց իր տեղը Աշխարհի խաղերին, յաղթելով Էքուատորին 3-1 հաշուով։

 

Հայաստան-Լեհաստան՝ 1-6 (1-3)

 

Հոկտեմբերի 5ին Երեւանում կայացաւ ԱԱ-2018ի եւրոպական գօտու Ե. խմբի վերջին հանդիպումը, որտեղ Հայաստանի հաւաքականը պաշտպանների կոպիտ սխալների պատճառով հակամրցանիշ սահմանեց իր դաշտում պարտուելով 1-6 հաշուով։ Այս անգամ պաշտպանութիւնում բացակայում էին Վ. Հարոյեանը, Գ. Անդոնեանը, Լ. Հայրապետեանը, Գ. Դալբաշեանը, Հ. Մկոյեանը։

ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Գ. Մելիքսեթեան, Կ. Յովհաննիսեան, Հ. Համբարձումեան, ով 39րդ րոպէին դարձաւ միակ կոլի հեղինակը, Տ. Ոսկանեան, Ա. Եդիգարեան, Գ. Մալաքեան, Հ. Մխիթարեան, Ս. Ադամեան (Դ. Մանոյեան, 73), Գեղամ Կադիմեան (Է. Մալաքեան, 62), Ռ. Կորեան (Է. Մանուչարեան, 66), Տ. Բարսեղեան։ Դաւիթ Մանոյեանը դեղին քարտ ստացաւ։ Մեր խմբում կայացած միւս խաղերի արդիւնքները. Մոնթէնեգրօ-Դանիա՝ 0-1, Ռումինիա-Ղազախստան՝ 3-1։

 

Ղազախստան-Հայաստան՝ 1-1(0-1)

 

Հոկտեմբերի 8ին Աստանայի «Աստանա-Արենա» արհեստական խոտածածկով մարզադաշտում կայացաւ ՀՀ հաւաքականի վերջին հանդիպումը Ղազախստանի ընտրանու հետ, որը ոչինչ չէր կարող փոխել, սակայն հեղինակութեան վերականգնման եւ սեփական երկրպագուներին այս մրցափուլում վերջին անգամ ուրախացնելու տեսանկիւնից բաւականին մեծ նշանակութիւն ունէր։ Հանդիպման 26րդ րոպէին Մարկոս Պիզելիի հիանալի փոխանցումից յետոյ Հենրիխ Մխիթարեանը բացեց հաշիւը։ 62րդ րոպէին դաշտի տէրերը հաւասարեցրին հաշիւը։  ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Ա. Բեգլարեան, Հ. Համբարձումեան, Արտյոմ Միքայէլեան (Գ. Անդոնեան, 60), Վ. Հարոյեան, Գ. Դաղբաշեան (Կ. Յովհաննիսեան, 59),  Արտյոմ Սիմոնեան, Մ. Պիզելլի (Ռ. Կորեան, 70), Ս. Ադամեան։ Մեր թիմից զգուշացուեց Ա. Սիմոնեանը։

Ե. խմբում կայացած միւս հանդիպումների արդիւնքները. Լեհաստան-Մոնթէնեգրօ՝ 4-2, Դանիա-Ռումինիա՝ 1-1։ Դասաւորութիւն. Լեհաստան՝ 25, Դանիա՝ 20, Մոնթէնեգրօ՝ 16, Ռումինիա՝ 13, Հայաստան՝ 7, Ղազախստան՝ 3 միաւոր։ Լեհաստանը նուաճեց ԱԱ-2018ի ուղեգիր, իսկ Դանիան անցումային խաղերի ուղեգիր։ Հայաստան Մ-21-Աւստրիա Մ-21՝ 0-5 (0-2)

 

ԱԱ-2018ի ուղեգիր նուաճած հաւաքականները

 

Ռուսաստան, Պրազիլիա, Իրան, Ճափոնիա, Մեքսիքա, Սէուտական Արաբիա, Հարաւային Քորէա, Գերմանիա, Լեհաստան, Անգլիա, Իսպանիա, Բելգիա, Նիգերիա, Սենեկալ, Քոսթա-Ռիքա, Եգիպտոս, Սերպիա, Իսլանդիա, Թունիս, Մարօք, ԱՄՆ, Ուրուգուայ, Գոլումպիա եւ Ֆրանսիա, Փորթուկալ, Արժանթին, եւ Փանամա։  

 

Հայաստանի ներկայացուցիչներին չյաջողուեց նուաճել օլիմպիական ուղեգրեր

 

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացուեց Nebelhorn Trophy 2017 գեղասահքի մրցաշար, որը վարկանիշային էր հարաւային Քորէայում կայանալիք ձմեռային խաղերի համար։

Անաստասիա Գալուստեանը ընդհանուր հաշուարկում գրաւեց 8րդ տեղը։

Սլաւիկ Հայրապետեանը գրաւել էր 12րդ տեղը տղամարդկանց մենասահքում։

Պարային զոյգերի մրցաշարում ՀՀն ներկայացնող Թինա Կարապետեան-Սիմոն Սենեկալ զոյգը գրաւեց 8րդ տեղը։

Հայաստանի ներկայացուցիչներին չյաջողուեց նուաճել օլիմպիական ուղեգրեր։

 

Լիլիթ Պօղոսեանը՝ դանիական մրցաշարի յաղթող

 

Բադմինթոնի ՀՀ ախոյեանուհի Լիլիթ Պօղոսեանը դարձել է դանիական Li-Ning Valby Open 2017 մրցաշարի յաղթող։ Նա նախ առաւելութեան է հասել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Ջասդին Վիլեգասի, ապա դանիացի Սոֆի Օրստեդի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Լիլիթը առաւելութեան է հասել դանիացի Ռեբեկա Էիրկսոնի նկատմամբ, իսկ եզրափակիչում 21։15, 21։16 հաշուով յաղթելով դանիական «Հերլեւ» ակումբի խաղացող Միաֆալ Բերգին՝ նուաճել է մրցաշարի յաղթողի տիտղոսը։

 

Շախմատային խճանկար

 

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի դասակարգման նոր վարկանիշային աղիւսակը, որտեղ Լեւոն Արոնեանը առաջադիմել է 2 աստիճան եւ 2801 միաւորով 2րդն է։

Լաւագոյն տասնեակը այսպիսի տեսք ունի.

1. Մագնուս Կառլսեն՝ 2826, 2. Լեւոն Արոնեան՝ 2801, 3. Մաքսիմ Վաշյէ-Լագրաւ՝ 2794, 4. Ֆաբիանօ Կարուանան՝ 2794, 5. Վլադիմիր Կրամնիկ՝ 2794, 6. Շահրիյար Մամեդյարով՝ 2791, 7. Ուելսի  Սօ՝ 2788, 8. Ալեքսանդր Գրիշչուկ՝ 2785, 9. Վիշվանաթան Անանդ՝ 2783, 10. Հիկարու Նակամուրա՝ 2774, 11. Դին Լիժեն՝ 2772։

100 լաւագոյնների ցուցակում են նաեւ 76.Սերգէյ Մովսիսեանը՝ 2671, 77. Վլադիմիր Յակոբեանը՝ 2667, 92. Գաբրիէլ Սարգսեանը՝ 2657, 94. Վարուժան Յակոբեան՝ 2657։ Կանանց աղիւսակը գլխաւորում է չինացի Հօու Յիֆմանը՝ 2678։ Դանիէլեան Ելենան 48րդն է – 2415, 58. Սկրիպչենկօ Ալմիրա՝ 2399, 67. Մկրտչեան Լիլիթ՝ 2390։

Պատանիների աղիւսակը գլխաւորում է չինացի Վէյ Յին՝ 2740։ ԱՄՆ ներկայացնող Սամուէլ Սեւեանը 2615 միաւորով 6րդն է, Հայկ Մարտիրոսեանը (24րդ, 2561), Մանուէլ Պետրոսեանը (31րդ, 2554), Դաւիթ Պառաւեանը (ՌԴ, 38րդ, 2548), Տիգրան Յարութիւնեանը (60րդ, 2508), Յարութիւն Բարսեղեանը (93րդ, 2478)։

Աղջիկների աղիւսակը դարձեալ գլխաւորում է չինացի Լէյ Թինգիին՝ 2528։ Սիրանուշ Ղուկասեանը (80րդ, 2207)։

Լեւոն Արոնեանը արագ շախմատում 5րդն է՝ 2819, առաջատարը Մագնուս Կառլսենն է 2909, կայծակնային շախմատում Լեւոնը 3րդն է՝ 2863, այստեղ նոյնպէս առաջատարը Կառլսենն է՝ 2948։ Երկրների հաշուարկում Հայաստանը (տղամարդիկ) 10րդ տեղումն է՝ 2641 միաւորով։ Լաւագոյն տասնեակը այսպիսի տեսք ունի. 1. Ռուսաստան՝ 2748, 2. Չինաստան՝ 2711, 3. ԱՄՆ՝ 2696, 4. Ուքրանիա՝ 2682, 5. Հնդկաստան՝ 2673, 6. Ատրպէյճան՝ 2657, 7. Ֆրանսիա՝ 2646, 8. Լեհաստան՝ 2662, 9. Հունգարիա՝ 2641։

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ