Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Սփիւռքի նախարարը հանդիպեց Գրողների 6-րդ համաժողովի մասնակիցների հետ

 

Հոկտեմբերի 12ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփիւռքահայ հայագիր և օտարագիր գրողներին՝ Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանի գլխաւորութեամբ:

Է. Միլիտոնեանը Սփիւռքի նախարարին ներկայացրեց Հոկտեմբերի 8-12ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդիւնքները՝ նշելով, որ անդրադարձ է կատարուել հայ գրականութեան արդի խնդիրներին:

Ողջունելով հիւրերին՝ Սփիւռքի նախարարը նշեց, հայ գրողներն են մտաւորականութեան զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզուի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:

Բարձր գնահատելով ամիրիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի՝ Սփիւռքում հայ մշակոյթի տարածմանը նպաստող գործունէութիւնը և ստեղծագործական գործունէությամբ Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանը բերած աւանդը՝ նախարար Հրանուշ Յակոբեանը պարգևատրեց նրան Սփիւռքի նախարարութեան «Ուիլիըմ Սարոյեան» մետալով:

Շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան և պարգևի համար՝ Սարգիս Վահագնը նշեց, որ հպարտանում է Սփիւռքի նախարարութեան գործունէութեամբ:

Ամերիկահայ Ֆիրա Ակեանը նշեց, որ նախարարութիւնում ստացաւ այն ջերմութիւնը, որն անհրաժեշտ է գրողին լաւագոյն զգացումներով լիցքաւորուելու համար: 

Քննարկուեցին առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպէս նաև երիտասարդ գրողների ընդլայնուած խորհրդակցութեան կազմակերպմանը վերաբերող հարցեր: 

Հանդիպման աւարտին Սփիւռքի նախարարը գրողներին նուիրեց «Գրական Սփիւռք 2016» տարեգիրքը:

 

«Նոր Օր» կը շնորհաւորէ ամերիկահայ գրող Սարգիս Վահագնը Սփիւռքի նախարարութեան կողմէ պարգեւատրուելուն առիթով, մաղթելով անոր ստեղծագործական վերանորոգ թռիչքներ։

 

ՀՀ Սփիւռքի նախարարութիւն 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ