Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

2020-Ի ՏԱՐԵԴԱՐՁԱՅԻՆ ԿԱՐԵՒՈՐ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

900

–         ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ, հայկական դասական բժշկութեան հիմնադիր, 900-ամեակ (1120-1200)

–         ՄԽԻԹԱՐ ԳՕՇ, առակագիր, օրէնսդիր, 900-ամեակ (1120-1213)

275

–         ՅԱԿՈԲ ՇԱՀԱՄԻՐԵԱՆ, իրաւագէտ, առեւտրական, հայկական առաջին Սահմանադրութեան հեղինակ, 275-ամեակ (1745-1774)

250

–         ՆԵՐՍԷՍ Ե. ԱՇՏԱՐԱԿԵՑԻ, Ամենայն Հայոց Կաթողիկոս, 250-ամեակ (1770-1857)

200

–         ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ (Մկրտիչ Խրիմեան), Ամենայն Հայոց Կաթողիկոս, 200-ամեակ (1820-1907)

–         ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ (Քերովբէ Ալիշանեան), պատմաբան, բանասէր, 200-ամեակ (1820-1901)

–         ԻՒԱՆ (ՅՈՎՀԱՆՆԷՍ) ԼԱԶԱՐԵՒ, ռուսական բանակի հայազգի ռազմական գործիչ, 200-ամեակ (1820-1879)

–         ՄԿՐՏԻՉ ԱՂԱԹՕՆ, խմբագիր, Վանի փոխքաղաքապետ, 200-ամեակ (1820-1890)

175

–         ՄԱՏԹԷՈՍ Բ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (Սիմէոն Իզմիրլեան), Ամենայն Հայոց Կաթողիկոս, 175-ամեակ (1845-1910)

–         ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ, «Մշակ» թերթի հիմնադիր-խմբագիր, 175-ամեակ (1845-1892)

–         ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹԻՐԻԱՔԵԱՆ, բանասէր, արեւելագէտ, 175-ամեակ (1845-1919)

150

–         ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐԵԱՆ, Արմենական կուսակցութեան առաջնորդ, 150-ամեակ (1870-1925)

–         ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆԵԱՆ (Մարիա Թումանովնա, Դոլուխանեան), մշակութային գործիչ, բարերար, 150-ամեակ (1870-1947)

–         ՍԱՐԳԻՍ ՍՈՒԻՆ (Սիւնկիւլեան), բժիշկ, երեսփոխան, Ատանայի առաջին որբանոցի հիմնադիր, Մեծ եղեռնի զոհերէն, 150-ամեակ (1870-1915)

–         ԽՆԿՕ ԱՊԵՐ (ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԵԱՆ) մանկագիր, մանկավարժ, 150-ամեակ (1870-1935)

–         ԵՐՈՒԽԱՆ (ԵՐՈՒԱՆԴ ՍՐՄԱՔԷՇԽԱՆԼԵԱՆ), գրող, մանկավարժ, ծննդեան 150-ամեակ (1870-1915)

140

–         ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ, նկարիչ, 140-ամեակ (1880-1972)

130

–         ՄԻՀՐԱՆ ԹՈՒՄԱՃԱՆ, երաժիշտ-ազգագրագէտ, 130-ամեակ (1890-1973)

125

–         ՀՐԱՉԵԱՅ ՆԵՐՍԻՍԵԱՆ, դերասան, 125-ամեակ (1895-1961)

–         ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԵԱՆ,  ԽՍՀՄ քաղաքական գործիչ, 125-ամեակ (1895-1978)

–         ՄԱՅՔԸԼ ԱՌԼԷՆ (ՏԻԳՐԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ), անգլիագիր գրող, 125-ամեակ (1895-1956)

–         ԳՐԻԳՈՐ-ՊԵՏՐՈՍ ԺԵ. ԱՂԱՃԱՆԵԱՆ, Հռոմի կաթոլիկ եկեղեցւոյ հայազգի գործիչ, քարտինալ, 125-ամեակ (1895-1971)

–         ԴԱՆԻԷԼ ԴԶՆՈՒՆԻ (ՈՒԶՈՒՆԲԱՋԱՂԵԱՆ), հայ ֆիլմարուեստի հիմնադիրներէն, 125-ամեակ (1895-1967)

–         ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉԵԱՆ, կրթական գործիչ, 125-ամեակ (1895-1984)

120

–         ԱՐԻՍ ՇԱՔԼԵԱՆ, «Եփրատ» թերթի խմբագիր, 120-ամեակ (1900-1959)

110

–         ԲԱՐՈՒՆԱԿ ԹՈՎՄԱՍԵԱՆ, ՌԱԿ-ի ղեկավարներէն, ԹՄՄ-ի հիմնադիրներէն, 110-ամեակ (1910-1991)

100

–         ԺԱՆՍԵՄ (Յովհաննէս Սեմերճեան), ֆրանսահայ նկարիչ, 100-ամեակ (1920-2013)

–         ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ (ԱՇՈՏ ՄԱԼԱՔԵԱՆ), ֆրանսահայ բեմադրիչ, գրող, 100-ամեակ (1920-2002)

–         ՅՈՎՀԱՆՆԷՍ ԲԱՐՍԵՂԵԱՆ,  լեզուաբան, մանկարժ, 100-ամեակ (1920-2014)

–         ԷՄՄԱ ԾԱՏՈՒՐԵԱՆ,  խմբավար, մանկավարժ, 100-ամեակ (1920-1996)

–         ԱՐՄԷՆ ՏԱՏՈՒՐ (Տատուրեան), գրող, թարգմանիչ, 100-ամեակ (1920-2008)

–         ԳԷՈՐԳ ՋԱՀՈՒԿԵԱՆ, լեզուաբան, 100-ամեակ (1920-2005)

–         ԱԼԵՔՍԱՆԴՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, երգահան, մանկավարժ, 100-ամեակ (1920-2012)

–         ՂԱԶԱՐՈՍ (ԼԱԶՐ) ՍԱՐԵԱՆ, երգահան, մանկավարժ, 100-ամեակ

–         ԱԼԵՆՈՒՇ ՏԷՐԵԱՆ, Իրանի առաջին կին ֆիզիկոսը, աստղաֆիզիկոս, 100-ամեակ (1920-2011)

90

–         ՄՀԵՐ (ՖՐՈՒՆԶԻԿ) ՄԿՐՏՉԵԱՆ, դերասան, 90-ամեակ (1930-1993)

–         ԷԴԳԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ, երգահան, 90-ամեակ (1930-1998)

–         ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐԵԱՆ, երգահան, խմբավար, 90-ամեակ (1930-2014)

–         ՀՐԱՅՐ ՅՈՎՆԱՆԵԱՆ,  ճարտարագէտ, ձեռնարկատէր, բարերար, 90-ամեակ

–         ԽՈՐԷՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, դերասան, բեմադրիչ, 90-ամեակ (1930-2004)

80

–         ԼԵՒՈՆ ԳԱԹԸՐՃԵԱՆ, երգիչ, 80-ամեակ

75

–         ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ, Հայաստանի առաջին նախագահ, 75-ամեակ

–         ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱԴԵԱՆ, գրականագէտ, 75-ամեակ

–         Հ. ՏԱՃԱՏ ԵԱՐՏԸՄԵԱՆ, հոգեւոր եւ կրթական գործիչ, 75-ամեակ

–         ՍԵՒԴԱ ՍԵՒԱՆ (ՖՐԱՆՍՈՒՀԻ ՊԱՀՉԷՃԵԱՆ), պուլկարագիր գրող, հասարակական-քաղաքական գործիչ, 75-ամեակ (1945-2009)

–         ՌՈՒԲԷՆ ԳԷՈՐԳԵԱՆՑ, շարժանկարներու բեմադրիչ, 75-ամեակ (1945-2017)

 

 

ՆՇԱՆԱՒՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ

 

25 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1995-ԻՆ

–         Կազմակերպուեցաւ Հայոց Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանը, Երեւան

–         Ընդունուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը

–         Արամ Ա. ընտրուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս, Անթիլիաս

75 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1945-ԻՆ

–         Աւարտեցաւ Համաշխարհային երկրորդ պատերազմը

90 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1930-ԻՆ

–         Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը հաստատուած է Անթիլիասի մէջ

100 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1920-ԻՆ

–         Կնքուած է Սեւրի պայմանագիրը

–         Թրքական բանակը արշաւած է Արեւելեան Հայաստան, գրաւած Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը…

–         Կնքուած է Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ Հայաստանի մէջ հաստատուած է Խորհրդային իշխանութիւն

130 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1890-ԻՆ

–         Թիֆլիսի մէջ կազմաւորուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը

160 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1860-ԻՆ

–         Պոլսոյ մէջ մշակուած է Արեւմտահայերու Ազգային Սահմանադրութիւնը

200 ՏԱՐԻ ԱՌԱՋ… 1820-ԻՆ

–         Հնդկաստանի Կալկաթա քաղաքին մէջ տպագրուած է «Հայելի Կալկաթեան» պարբերականը

 

 

2018 ՏԱՐԻՆ «ՆՈՐ ՕՐ»-Ի ՎԵՐՆԱԳԻՐՆԵՐՈՎ

 

Յունուար

. Նիկոլ Փաշինեան. «2019 տարին պէտք է դառնայ անհատական ջանքի յաղթանակի տարի»

. Նիկոլ Փաշինեան՝ վարչապետ, Արարատ Միրզոյեան՝ Խորհրդարանի նախագահ

Փետրուար

. Փարիզ Ապրիլ 24-ը յայտարարեց Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր
. Արցախը պէտք է լիարժէքօրէն մասնակցի բանակցային գործընթացին

. Ոչ եւս է Լուիզ Մանուկեան-Սիմոնը

. Հայ-ամերիկեան Թանգարանի Թելեթոնին հանգանակուեցաւ եւ խոստացուեցաւ 8 միլիոն 138 հազար 986 տոլար

Մարտ

. Փաշինեան. «Հակասութիւններ չկան եւ չեն կրնար ըլլալ Ռուսիոյ եւ Եւրոպական միութեան հետ մեր յարաբերութիւններուն մէջ»

. Հիլըրի Քլինթըն թեկնածու չէ 2020-ի ընտրութիւններուն

. Ի տէր հանգեց Կ.Պոլսոյ Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ Արք. Մութաֆեանը

. ՆԱԹՕ Ղարաբաղի կարգաւորումը կը տեսնէ խաղաղ ճամբով միայն

. Ալապամա նահանգը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը

. Կլատիս Պերէճիքլեան յաղթեց եւ դարձաւ Նոր Հարաւային Ուէյլզի առաջին կին վարչապետը

. Քենզըսի նահանգապետը Մարտ 27-ն յայտարարեց Հայաստանի հետ գործակցութեան օր

Ապրիլ

. Իտալիոյ Պատգամաւորներու պալատը ընդունեց Հայոց Ցեղասպանութեան բանաձեւ

. Քոլորատօ. Ապրիլը՝ «Ցեղասպանութեան ամիս»

. Լոս Անճելըսի ՀՀ Գլխաւոր հիւպատոսութեան 25-ամեակ

. Աննա Յակոբեան ջերմ ընդունելութեան արժանացաւ Միացեալ Նահանգներու մէջ

. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան գլխաւոր քարտուղարը՝ ՌԱԿ-ի հիւր

. Ծիծեռնակաբերդէն Մոնթէպելլօ հայ ժողովուրդը կը մնայ պահանջատէր

. Մոնթրէալ. Բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին առիթով

Մայիս

. Մայիսեան փառաւոր եռատօն

. Մայիս 28-ին Հայաստան նշեց Հանրապետութեան տօնը. կոչ՝ համախմբուելու հայրենի հողին վրայ

. ՌԱԿ 28-րդ Ընդհանուր Պատգամաւորական ժողով՝ Երեւանի մէջ

 

. Համահայկական խաղերի ջահը վառուել է Մուսալեռան գագաթին

. Զարեհ Սինանեան. «Սփիւռքը ուզում է մասնակցել Հայաստանի կեանքին. պիտի գտնենք ճիշդ, արդիւնաւէտ ճանապարհը»

. ՄԱԿ-ը հարցապնդում է յղել Թուրքիային 1915-1923թթ. հարկադիր տեղահանուած հայերի ճակատագրի եւ նրանց վախճանի մասին

Յուլիս

. Մահ դեսպան Արման Կիրակոսեանի

. Լաւրով. «Հայաստանը հարաւային Կովկասի մէջ Ռուսիոյ առանցքային գործընկերն է»

Օգոստոս

. ՀՀ արտաքին քաղաքականութիւնը՝ հայակեդրոն

. Ստեփանակերտի մէջ բացումը կատարուեցաւ Համահայկական 7-րդ խաղերուն

. Մահ՝ պատմաբան, ցեղասպանագէտ Վահագն Տատրեանի

. Բակօ Սահակեան. «Մեր ընտրած ուղին անշրջելի է»

Սեպտեմբեր

. Տօնական Արցախը նշեց անկախութեան 28-րդ տարեդարձը

. Ամուլսարի հանքին ապագան… մշուշոտ

. Մահ Ատիս Հարմանտեանի

. Թրամփ պաշտօնանկ ըրաւ Ճոն Պոլթընը…

. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատմական այցելութիւնը Լոս Անճելըս

Հոկտեմբեր

. Հոկտեմբեր 6-9 Հայաստանի մէջ տեղի ունեցաւ Տեղեկատուական արհեստագիտութեան համաշխարհային համաժողովը

. Լիբանան. Ժողովրդային ալիքները կը շարունակուին

Նոյեմբեր

. Մահ եւ թաղում 102-ամեայ բանաստեղծ Ժագ Ս. Յակոբեանի

. Առանց փոխզիջումի Արցախի հարցը չի լուծուիր. վարչապետ Փաշինեան

. Ինը միլիոն 856 հազար 100 տոլար խոստում եւ նուիրատուութիւն «Հայաստան» հիմնադրամին

Դեկտեմբեր

. Թուրքիոյ վարած քաղաքականութեան մէջ սպառնալիք կայ. ՀՀ Արտաքին գործոց նախարար Զ. Մնացականեան

. Պոլսոյ Հայոց 85-րդ Պատրիարք ընտրուեցաւ Տ. Սահակ Եպս. Մաշալեան

. Ծերակոյտին յաղթական քայլը եւ թրամփեան պատնէշը

. Թրամփի վարչակազմը կը շարունակէ մերժել «Մեծ եղեռնը» որպէս Ցեղասպանութիւն

. Մեղադրանք՝ նախագահ Թրամփի նկատմամբ

. Աւելի քան 2,2 միլիոն տոլար գոյացաւ Հայ-ամերիկեան Թանգարանի ձեռնարկին

. «Հայաստան» հիմնադրամը 150,000 տոլար կը նուիրէ լիբանանահայութեան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ