Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Մհեր Մկրտչեան 90 + 1

Հեռուստալրագրող՝
ԷԼՄԻՐԱ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Բնութիւնը շռայլօրէն նրան օժտել էր անսահման տաղանդով։ Մհեր Մկրտչեանն այն արուեստագէտն էր, որի մէջ համահունչ էին դերասանի ամենակարեւոր առանձնայատկութիւնները՝ ողբերգուի մեծ շնորհն ու կատակերգուի անսպառ հիւմորը։ Նա բեմի վրայ կինոյում փայլեց իր բացառիկ տաղանդով եւ հեռացաւ կեանքից թողնելով իր ուրոյն հետքն ու ձեռագիրը, հայ կինոյի եւ թատրոնի պատմութեան անմոռաց էջերում։

2020 թուականի Յուլիսի 4-ին լրացաւ մեծ դերասանի ծննդեան 90-ամեակը։ Չարաբաստիկ covid-19-ի պատճառով, Մեծն Մհեր Մկրտչեանին նուիրուած յոբելենական երեկոն յետաձգուեց եւ այն տեղի կ՚ունենայ մէկ ամսից՝ Յուլիս 15, 2021-ին, երեկոյեան ժամը 7-ին, Արպաթ ճաշարանի գեղատեսիլ սրահում։ Թէ ինչո՞ւ 90 + 1, անակնկալը կը բացայայտուի երեկոյի ընթացքում, որտեղ ժամեր շարունակ կը թեւածի Մկրտչեանական շունչն ու տրամադրութիւնը։ Երեկոյին կը մասնակցեն բազում ճանաչուած արուեստագէտներ եւ մեր համայնքից եւ հայրենիքից։

Մեծարման երեկոյի կազմակերպիչն է Լոս Անճելըսում 15 տարուայ կենսագրութիւն ունեցող «Ուրախ Գիւմրի» հեռուստածրագրի տնօրէն, 12 գրքերի հեղինակ, «Հայ Ֆիլմ» կինոստուդիայի դերասան՝ Ռուբէն Գասպարեանը՝ ղուրբանը, որ միաժամանակ մեծ դերասանի մտերիմ ընկերն է։ Մենք բոլորս ականատես կը լինենք բացառիկ մեծարման երեկոյի։

Մհեր Մկրտչեանը արժանի է նման գնահատանքի։ Չէ՞ որ նման տաղանդները դարը մէկ են ծնւում։

Տեղերը խիստ սահմանափակ են։ Մանրամասների համար զանգահարել՝ 818-570-6565

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ