Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

2022 Թուականի Յիշարժան Տարեթիւեր

Պատրաստեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Նախաբան

Ամեն տարի՝ նախքան նոր տարեմուտ, կազմում եմ հայ եւ օտար այն երախտաւորների անուանացանկը, որոնց յոբելենական տարին է յաջորդ տարին։ Այսու ներկայացնում եմ 2022 թուականի յիշարժան տարեթուերը, որ կազմել եմ իմ նախասիրութիւնների համաձայն՝ ինձ հասու աղբիւրներին դիմելով: Ամբողջը շատ ծաւալուն է։

Ցանկն ունի ենթաբաժանումներ։ Առանձին վերնագրով նշել եմ սփիւռքահայ գրողների անունները։ Առանձնացրել եմ գրական, ապա՝ մշակութային գործիչների անունները։ Դրան յաջորդում է քաղաքական, հասարակական, ռազմական եւ ուրիշ գործիչների ամեակները։ Ցանկի վերջում ներկայացրել եմ պատմական այն դէպքերն ու իրադարձութիւնները, որոնց յոբելենական տարին է 2022-ը։ Պատմական այդ դէպքերը առաւելաբար վերաբերում են հայերին, ու դա էլ ընտրել եմ իմ գնահատումով եւ մօտեցմամբ։ Ցանկերը հերթաւորել եմ թուականներով ու առանձին՝ ծննդեան եւ մահուան, ամեակներով։

Յոյս ունեմ, որ ներկայացուածը կօգնի հայրենի եւ սփիւռքահայ առանձին գործիչներին, միութիւններին ու համապատասխան կառոյցներին՝ ծրագրելու 2022 թուականի՝ իրենց գրական, մշակութային եւ այլ միջոցառումները: Հայ մամուլն էլ կարող է արտատպել դա, եւ օրին անդրադարձ ունենայ այդ երախտաւորների կեանքին ու գործունէութեանը:

Գրական դէմքեր

Ծննդեան ամեակներ

  • Մեսրոպ Մաշտոց  – 1660-ամեակ
  • Լուիջօ Պուլչի (իտալացի բանաստեղծ, հումանիստ) – 590-ամեակ
  • Ավետիք Եվդոկացի (գրիչ)– – 365-ամեակ
  • Սաեյաթ-Նովա –  310-ամեակ
  • Ալեքսանդր Սումարոկով (ռուս գրող) – 305-ամեակ, նաեւ մահուան 245-ամեակ
  • Վիկտոր Հիւգօ (ֆրանսիացի գրող, բանաստեղծ) – 220-ամեակ
  • Ալեքսանդր Դիւմա` հայր, (ֆրանսիացի գրող) – 220-ամեակ
  • Գալուստ Շարմազանդեան  (բանահաւաք, դրամատուրգ) –  215-ամեակ
  • Չարլզ Դիքենս (անգլիացի գրող) – 210-ամեակ
  • Իվան Գոնչարով (ռուս գրող) – 210-ամեակ
  • Ծերենց  (Յովսէփ Շիշմանեան), (վիպասան, հրապարակախօս) – 200-ամեակ
  • Գարեգին Զաբհանալեան (գրականութեան պատմաբան, մատենագիր, թարգմանիչ) – 195-ամեակ
  • Սրապիոն Հեքիմեան (թատերագիր, հայ բեմի վերածննդի ականաւոր գործիչ, դերասան) – 190-ամեակ, նաեւ մահուան 130-ամեակ
  • Պերճ Պռօշեան (վիպասան) – 185-ամեակ, նաեւ մահուան 110-ամեակ
  • Գուսան Շերամ (Գրիգոր Թալեան) – 165-ամեակ
  • Բագրատ Այվազեան (գրող, «Աշոտ Երկաթ» վէպի հեղինակ) – 160-ամեակ
  • Էմիլիօ Սալգարի (իտալացի գրող) -160-ամեակ, Պատմական եւ արկածային վէպերի հեղինակ։
  • Նար-Դոս (Միքայէլ Յովհաննիսնեան), (արձակագիր) – 155-ամեակ
  • Արշակ Չօպանեան (բանաստեղծ, գրական քննադատ) – 150-ամեակ
  • Լէոպոլտ Սուլեժիցկի (ռուս գրականագէտ, ռեժիսոր) – 150-ամեակ
  • Դերենիկ Դեմիրճեան (վիպասան) –  145-ամեակ
  • Արշակ Աթայեան (բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ) – 145-ամեակ
  • Առանձար (Միսաք Գոյումճեան), (երգիծաբան, նովելիստ) – 145-ամեակ
  • Միքայէլ Մանուէլեան (արձակագիր, դրամատուրգ, դերասան) – 145-ամեակ
  • Սուրէն Սպանդարեան (լրագրող, գրաքննադատ) – 140-ամեակ
  • Վիրջինիա Վուլֆ (անգլիացի վիպասան) – 140-ամեակ
  • Յակոբ Անտոնեան (բանաստեղծ, հրապարակախօս, թարգմանիչ) – 135-ամեակ
  • Արմէն Օհանեան (գրող, թարգմանիչ, գրականագէտ, պարուհի, դերասանուհի) – 135-ամեակ
  • Հրաչ Զարդարեան (գրող) – 130-ամեակ
  • Արմէն Տորեան (բանաստեղծ, խմբագիր) – 130-ամեակ, Գրել է ֆրանսերէն եւ հայերէն, Հայոց Ցեղասպանութեան զոհ։
  • Հրանտ Հրահան (Նազարեան), (արձակագիր, թարգմանիչ) – 130-ամեակ
  • Եղիշէ Չարենց  – 125-ամեակ, նաեւ մահուան  80-ամեակ
  • Գէորգ Աբով (Աբովեան), (բանաստեղծ, արձակագիր)– 125-ամեակ
  • Լուի Արագուն (ֆրանսիացի գրող, պատմաբան, քաղաքական գործիչ) – 125-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Վասիլի Քաթանեան (հայազգի ռուսալեզու գրականագետ, դրամատուրգ) – 120-ամեակ
  • Յովիկ Մելիքեան (արձակագիր, գրականագէտ) – 120-ամեակ
  • Գեղամ Սարեան  (Բաղդասարեան), (բանաստեղծ) – 120-ամեակ
  • Նիկողայոս Սարաֆեան  (սփիւռքահայ գրող, բանաստեղծ) – 120-ամեակ, նաեւ մահուան 50-ամեակ
  • Վազգէն Տալեան (բանաստեղծ, թարգմանիչ) – 115-ամեակ
  • Գուսան Աշոտ (Աշոտ Դադալեան) – 115-ամեակ
  • Ռաֆայէլ Աթայեան (արձակագիր, գրականագէտ, թարգմանիչ) – 115-ամեակ
  • Գաբրիէլ Գարսիա Մարկես (կոլումբիացի անուանի վիպագիր) – 115-ամեակ, նաեւ մահուան 5-ամեակ
  • Թաթուլ Հուրեան (բանաստեղծ) – 110-ամեակ, նաեւ մահուան 80-ամեակ
  • Արբուն Տայեան (թարգմանիչ, բանասէր) – 110-ամեակ
  • Զարզանդ Դարեան (արձակագիր, դրամատուրգ) – 110-ամեակ
  • Մարտին Քարամեան (բանաստեղծ, գրող, թարգմանիչ) – 110-ամեակ
  • Լէոնիդ Հուրունց (Աւանէսով)(գրող)– 110-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Իսահակ Ալավերդեան (արձակագիր, թատերագիր) – 105-ամեակ
  • Մարգարիտ Աթաբէկեան (գրականագէտ, թարգմանիչ) – 105-ամեակ
  • Սարիբեկ Մանուկեան (գրականագէտ) – 105-ամեակ
  • Ռաֆայէլ Իշխանեան (լեզուաբան, գրականագէտ, մատենագիր) – 100-ամեակ
  • Յակոբ Սալախեան (գրականագէտ) – 100-ամեակ
  • Սուրէն Աղաբաբեան (գրականագէտ) – 100-ամեակ
  • Վահագն Դաւթեան – 100-ամեակ
  • Էդուարդ Աւագեան (բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ) – 95-ամեակ
  • Գաբրիէլ Գարսիա Մարկես (կոլումբիացի անուանի վիպագիր) – 95-ամեակ
  • Վարդգէս Պետրոսեան (գրող) – 90-ամեակ
  • Էդուարդ Զոհրաբեան (արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ) – 85-ամեակ
  • Վառլէն Ալեքսանեան (բանաստեղծ, թարգմանիչ) – 80-ամեակ
  • Ռուբէն Անգալադեան (բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան) – 75-ամեակ
  • Օրհան Փամուկ (թուրք գրող) – 70-ամեակ, Գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր։
  • Նելսոն Ալեքսանեան (թարգմանիչ, լրագրող) – 70-ամեակ
  • Յակոբ Մովսէս (բանաստեղծ, թարգմանիչ) – 70-ամեակ
  • Վահան Ամատունի (գրող) –  65-ամեակ
  • Դաւիթ Պետրոսեան (բանաստեղծ, գրականագէտ, մամուլի պատմաբան) – 65-ամեակ
  • Կարինէ Աշուղեան (բանաստեղծուհի, թարգմանչուհի) – 60-ամեակ
  • Սլավա Ստեփանեան (դրամատուրգ) – 60-ամեակ
  • Վիոլետ Գրիգորեան (բանաստեղծ, էսսեիստ) – 60-ամեակ
  • Արամ Պետրոսեան (բանաստեղծ, շարականագէտ, նարեկացիագէտ, կոմպոզիտոր ) – 50-ամեակ

Մահուան ամեակներ

  • Աբու-ալ-Ալա Ալ-Մաարի (Աբու Լալա Մահարի) – 965-ամեակ, Արաբ փոլիսոփայ, բանաստեղծ, արձակագիր։
  • Նահապետ Քուչակ (աշուղ, երգիչ) – 430-ամեակ
  • Բենջամին Ջոնսոն (անգլիացի դրամատուրգ, դրամայի տեսաբան) – 385-ամեակ
  • Եօհան Վոլֆգանգ ֆոն Գեօթէ (գերմանացի մեծ քնարերգու) – 190-ամեակ, Գերմանացի պետական այր։
  • Ստենդալ (Մարի-Հենրի Բէյլ)(ֆրանսիացի գրող) – 180-ամեակ, Ռէալիստական վէպերի հիմնադիրներից։
  • Պետրոս Դուրեան (բանաստեղծ) – 170-ամեակ
  • Ռափայէլ Պատկանեան (գրող, մտաւորական) – 130-ամեակ
  • Խորէն Գալֆայեան (գրող, մտաւորական) – 130-ամեակ
  • Գարեգին Սրվանձտրեան (բանահաւաք, հռետոր) – 130-ամեակ
  • Ալֆոնս Դոդէ (ֆրանսիացի վիպասան, թատերագիր) – 125-ամեակ
  • Էմիլ Զոլա (ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ) – 120-ամեակ
  • Սմբատ Շահազիզ (բանաստեղծ, հրապարակախօս) – 115-ամեակ
  • Գաբրիէլ Սունդուկեան (դրամատուրգ) – 110-ամեակ
  • Ալեքսանդր Ծատուրեան (բանաստեղծ, թարգմանիչ) – 105-ամեակ
  • Մկրտիչ Աճեմեան (բանաստեղծ) – 105-ամեակ
  • Շուշանիկ Կուրղինեան (բանաստեղծուհի) – 95-ամեակ
  • Գաստոն Լեռու (ֆրանսիացի գրող) – 95-ամեակ, Դետեկտիւ ժանրի ճանաչուած գրող։
  • Քենեթ Գրեհեմ (բրիտանացի արձակագիր) – 90-ամեակ
  • Լէօ (Առաքել Բաբախանեան), (գրող, պատմաբան, հրապարակախօս) – 90-ամեակ
  • Ակսել Բակունց (արձակագիր, կինոսցենարիստ) – 85-ամեակ
  • Ատրպետ (Սարգիս Մուբայաջեան), (գրող, «Տժվժիկ»ի հեղինակ) – 85-ամեակ
  • Գէորգ Ասատուր (բանաստեղծ, թարգմանիչ) – 85-ամեակ
  • Վահան Միրաքեան (բանաստեղծ) – 80-ամեակ
  • Նիկոլ Աղբալեան (գրականագէտ, բանասէր) – 75-ամեակ
  • Ստեփան Լիսիցեան (ազգագրագէտ, պատմաբան, բանասէր, հրատարակիչ, թարգմանիչ) – 75-ամեակ
  • Անդրանիկ Թերզեան (բանաստեղծ) – 70-ամեակ
  • Արշաւիր Խոնդկարեան  (թարգմանիչ) – 65-ամեակ
  • Աւետիք Իսահակեան – 65-ամեակ
  • Ստեփան Զօրեան (Առաքելեան) – 55-ամեակ
  • Յակոբ Անտոնեան (բանաստեղծ, թարգմանիչ) – 55-ամեակ
  • Մկրտիչ Արմէն (բանաստեղծ, արձակագիր) –  50-ամեակ
  • Ալեքսանդր Արաքսմանեան (արձակագիր, դրամատուրգ, թատերագէտ) – 40-ամեակ
  • Վահան Դաքեսեան (բանաստեղծ, արձակագիր) – 40-ամեակ
  • Հրաչեայ Յովհաննիսեան (բանաստեղծ, արձակագիր) – 25-ամեակ
  • Հրանտ Մաթէոսեան – 20-ամեակ
  • Վազգէն Գէորգեան (գրականագէտ, թարգմանիչ) – 20-ամեակ
  • Մկրտիչ Սարգսեան (բանաստեղծ, արձագակիր) – 20-ամեակ
  • Անրի Թրուայա (ծագումով հայ ֆրանսիացի գրող) – 15-ամեակ
  • Գառնիկ Անանեան (գրականագէտ) – 15-ամեակ
  • Աղասի Այվազեան (արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր) – 15-ամեակ
  • Տոնինօ Գուէրրա (իտալացի բանաստեղծ, գրող, սցենարիստ) – 10-ամեակ

Սփիւռքահայ գրական դէմքեր

Ծննդեան ամեակներ

  • Գաբրիէլ Թագուորեան (եգիպտահայ գրող, բանաստեղծ) – 140-ամեակ, նաեւ մահուան 50-ամեակ
  • Սեդրակ Շահինեան (Սեդրակ Շահէն), (ամերիկահայ արձակագիր, թատե-րագիր) – 135-ամեակ
  • Վահրամ Թաթուլ (Գարագաշեան), (ֆրանսահայ հայ բանաստեղծ, թատերագիր) – 135-ամեակ
  • Գէորգ Արապճեան (Կառավարենց)(պոլսահայ, իտալահայ գրող, բանաստեղծ, խմբագիր) 130-ամեակ,

Մահը Իտալիայի Միլանօ քաղաքում։ Ամփոփուած է Վենետիկի ՍՂազար կղզու գերեզմանատանը։

  • Հրաչ Զարդարեան (ֆրանսահայ արձակագիր, հրապարակախօս) – 130-ամեակ, Ցեղասպանութեան զոհ Ռուբէն Զարդարեանի որդին է։
  • Ահարոն Տատուրեան (ֆրանսահայ բանաստեղծ) – 130-ամեակ
  • Մինաս Լութֆի (ամերիկահայ բանաստեղծ) – 130-ամեակ
  • Լեւոն Թիւթիւնճեան (ֆրանսահայ գրող, նկարիչ, մշակութային գործիչ) – 130-ամեակ, նաեւ մահուան 45-ամեակ
  • Յովհաննէս Տեւէճեան (Արմէն Սեւան), (պոլսահայ, բուլղարահայ գրող) – 130-ամեակ
  • Հրանտ Տէր Անդրէասեան (պոլսահայ թարգմանիչ, գրականագէտ, պատմաբան) – 130-ամեակ, Գրել է նաեւ թուրքերէն։
  • Վազգէն Շուշանեան (ֆրանսահայ գրող, բանաստեղծ) – 120-ամեակ
  • Օննիկ Պասմաճեան (Տիրազան Արեգ), (գրող, բանաստեղծ, մանկավարժ) – 120-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ

Որպէս կրթական երկարամեայ գործիչ ապրել է է Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում ու Ֆրանսիայում։

  • Նիկողոս Սարաֆեան (ֆրանսահայ գրող, բանաստեղծ) – 120-ամեակ, նաեւ մահուան 50-ամեակ
  • Հրանտ Գույումճեան (ֆրանսահայ գրող) – 120-ամեակ, նաեւ մահուան 45-ամեակ
  • Զարեհ Որբունի (Էօքսիւզեան), (ֆրանսահայ արձակագիր) – 120-ամեակ
  • Բիւզանդ Թոփալեան (ֆրանսահայ գրող, բանաստեղծ) – 120-ամեակ, Գրել է ֆրանսերէն։
  • Աստղիկ Քէհեայեան (պոլսահայ գրող, բանաստեղծուհի) – 120-ամեակ
  • Շահնազար Քէօթահեան (պոլսահայ գրող) – 120-ամեակ
  • Աշոտ Ասլանեան (Ասլան), (իրանահայ բանաստեղծ) – 115-ամեակ
  • Լեւոն-Զաւէն Սիւրմելեան (ամերիկահայ գրող, բանաստեղծ, գրաքննադատ) – 115-ամեակ, Գրել է առաւելաբար անգլերէնով։
  • Գէորգ Յովհաննիսեան (Գէորգ Դարֆի), (իրանահայ թատերագիր, մշակութային գործիչ) – 115-ամեակ
  • Բիւզանդ Կռանեան (Չէքիճեան), (եգիպտահայ գրող, բանաստեղծ) – 110-ամեակ, Գրել է նաեւ անգլերէնով։
  • Արամ Փէհլիվանեան Շաւարշ), (գերմանահայ գրող, բանաստեղծ) – 105-ամեակ
  • Սարգիս Քէչեան (Զանգու ՍՔ), (ֆրանսահայ բանաստեղծ, խմբագիր) – 105-ամեակ
  • Վարուժան Աճեմեան (պոլսահայ, արժանթինահայ գրող, բանաստեղծ) – 105-ամեակ
  • Ժագ Յակոբեան (ամերիկահայ բանաստեղծ) – 105-ամեակ
  • Վահէ Օշական (սփիւռքահայ բանաստեղծ, գրող) – 100-ամեակ
  • Սարգիս Վահագն (սփիւռքահայ արձակագիր, վիպագիր, գրաքննադատ) – 95-ամեակ
  • Երուանդ Իսկանդարեան (իրանահայ բանաստեղծ) – 90-ամեակ
  • Գէորգ Աճեմեան (գրող, բանաստեղծ, հրապարակախօս) – 90-ամեակ

Ծնուել է Սիրիայում, ապրել է Լիբանանում։ «Սփիւռք» հանդէսի խմբագիր։

  • Հենրիկ Անասեան (գրող, կոմպոզիտոր, դրիժոր) – 85-ամեակ
  • Ազատ Մաթեան (իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագէտ) – 80-ամեակ։ Պարսկերէն է թարգմանել Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան»ը։

Մահուան ամեակներ

  • Լեւոն Շաթրեան (Սիլվիա-Մարիա), (ռումինահայ գրող, երգիծաբան) – 85-ամեակ
  • Արամ Անտոնեան (ֆրանսահայ գրող, պատմաբան, խմբագիր) – 70-ամեակ, Կազմել է հայերէն դասագրքեր։
  • Հմայեակ Սափրիչեան (Շէմս), (եգիպտահայ գրող) – 70-ամեակ, Հրատարակել է «Հայ Վարժարան» ամսագիրը։
  • Էդուարդ Գոլանճեան (ռումինահայ բանաստեղծ, թարգմանիչ) – 65-ամեակ
  • Շաւարշ Միսաքեան (ֆրանսահայ գրող, խմբագիր, կուսակցական գործիչ) – 65-ամեակ, Ֆրանսիայի «Յառաջ» օրաթերթի խմբագիր, հրատարակիչ։
  • Գուրգէն Մխիթարեան (ամերիկահայ գրող, խմբագիր, գրաքննադատ) – 60-ամեակ

10 տարի եղել է Բոստոնում հրատարակուող «Հայրենիք» թերթի խմբագիրը։

  • Համբարձում Յարութիւնեան (պոլսահայ բանաստեղծ) – 60-ամեակ
  • Յովսէփ Քեշիշեան (Սիլվան ՅՔ), (ամերիկահայ գրող, թարգմանիչ) – 60-ամեակ
  • Բագրատ Թեւեան (պոլսահայ գրող, թատերագիր, խմբագիր) – 55-ամեակ
  • Կարապետ Շահինեան (Սիտալ), (ամերիկահայ գրող, բանաստեղծ, խմբագիր) – 50-ամեակ
  • Գուրգէն Թուրսարգիսեան (Թրենց Գուրգէն, Աշուղ), (պոլսահայ գրող, բանաստեղծ) – 50-ամեակ
  • Նշան Պէշիկթաշլեան (պոլսահայ, ֆրանսահայ գրող, երգիծագիր) – 50-ամեակ
  • Կարօ Սասունի (լիբանահայ գրող, պատմաբան, խմբագիր) – 45-ամեակ

Տարիներ եղել է Բէյրութում լոյս տեսնող «Բագին» գրական հանդէսի խմբագիրը։

  • Ալեքսանդր Սարուխան (եգիպտահայ երգիծագիր, թատերագիր) – 45-ամեակ
  • Պօղոս Սերայտարեան (Պալատունի), (սիրիահայ թատերագիր) – 45-ամեակ
  • Վարդան Վրդ Յովհաննիսեան (բանաստեղծ, խմբագիր) – 45-ամեակ

Մխիթարեան Միաբանութեան անդամ։ 1947-ին հիմնում է «Մխիթարեան ընտանիք» ամսաթերթը, որ յետոյ կոչուեց «Հայ ընտանիք»։ Մարմինն ամփոփուած է Վենետիկի ՍՂազար կղզու գերեզմանատանը։

  • Խաչիկ Մարկոսեան Խաչունի), (ամերիկահայ գրող, բանաստեղծ) – 45-ամեակ
  • Սիսակ Վարժապետեան (լիբանահայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ) – 40-ամեակ
  • Բենիամին Նուրիկեան (ամերիկահայ գրող, թարգմանիչ) – 35-ամեակ
  • Գէորգ Գրիգորեան (Գրիգ Գէորգ), (վրացահայ գրող, բանաստեղծ) – 35-ամեակ
  • Գառնիկ Աղդալեան (սփիւռքահայ բանաստեղծ, քաղաքական գործիչ) – 35-ամեակ
  • Օննիկ Սարգիսեան (լիբանահայ գրող, խմբագիր) – 30-ամեակ

Հիմնել ու երկար տարիներ խմբագրել է Բէյրութի «Շիրակ» ամսագիրը։

  • Արփինէ Աբրահամեան Արփինէ), (ամերիկահայ արձակագիր) – 30-ամեակ
  • Աշոտ Արզումանեան (արձակագիր, մշակութային գործիչ) – 30-ամեակ

Ծնուել է Բաքւում, մահը՝ 1992-ին Մոսկուայում։ Գրել է ռուսերէն ու ֆրանսերէն։

  • Արմենուհի Թէրզեան (Արիան), (պոլսահայ գրող, բանաստեղծուհի) – 30-ամեակ
  • Գէորգ Աւետիսեան (Հայորդի), (իրանահայ բանաստեղծ) – 25-ամեակ
  • Մինաս Թէօլէօլեան (ամերիկահայ գրող, բանաստեղծ, գրականագէտ, խմբագիր) – 25-ամեակ
  • Ադրինէ Տատրեան (ֆրանսահայ գրող, թատերագիր, բանաստեղծուհի) – 20-ամեակ
  • Աղասի Յովհաննիսեան (իրանահայ գրող, թարգմանիչ) – 20-ամեակ
  • Ռուբէն Մելիք (սփիւռքահայ անուանի բանաստեղծ) – 15-ամեակ, Գրել է ֆրանսերէն։
  • Զարհատ (Զարեհ Եալտըզճեան), (արեւմտահայ բանաստեղծ) – 15-ամեակ

Մշակութային գործիչներ

Ա– Նկարիչներ, քանդակագործներ

Ծննդեան ամեակներ

  • Պաոլօ Ուչելլօ (իտալացի նկարիչ) – 725-ամեակ, Վաղ Վերածննդի ոճով նկարիչ։
  • Լէոնարդօ դա Վինչի  –  570-ամեակ

Հայկական ծագումով իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագէտ եւ գիւտարար։

  • Լուկաս Կրանախ Աւագ (գերմանացի գեղանկարիչ) – 550-ամեակ
  • Ջորջոնէ (իտալացի նկարիչ) – 545-ամեակ
  • Եան Վերմեէր (հոլանդացի գեղանկարիչ) – 390-ամեակ, Հոլանդական գեղանկարչութեան ոսկի դարաշրջանի ներկայացուցիչ։
  • Թոմաս Գէյնոբորօ (անգլիացի նկարիչ) – 295-ամեակ, 18-րդ դարի անուանի վարպետներից մէկը։
  • Յովհաննէս Այվազովսկի (ծագումով հայ ծովանկարիչ) – 205-ամեակ
  • Իվան Շիշկլին (ռուս նկարիչ) – 190-ամեակ, Ռէալիստական բնանկարի վարպետ։
  • Մարկ Շագալ (ֆրանսիացի անուանի նկարիչ, դիզայներ, փորագրող, խեցեգործ) – 135-ամեակ, Ծագումով հրեայ։
  • Եօզէֆ Լադա (չեխ նկարիչ, գրող) – 135-ամեակ
  • Դովլաթ Գարանֆելեան (նկարիչ, գորգագործ) – 125-ամեակ, նաեւ մահուան 70-ամեակ
  • Յովսէփ Կարալեան (նկարիչ) – 125-ամեակ
  • Լեւոն Գենչ (Գենչղլեան), (նկարիչ)  – 125-ամեակ
  • Արա Սարգսեան (քանդակագործ) – 120-ամեակ
  • Սիմոն Ալաջանով (թատերական նկարիչ) – 120-ամեակ
  • Գրիգոր Մկրտչյան (նկարիչ) – 120-ամեակ
  • Ժան Գառզու (Գառնիկ Զուլումեան), (ֆրանսիահայ նշանաւոր նկարիչ) – 115-ամեակ, նաեւ մահուան 20-ամեակ, Ֆիգուրատիվ արուեստի վարպետ։
  • Սամուէլ Մանասեան (քանդակագործ) – 115-ամեակ
  • Ֆրիդա Կալօ (մեքսիկացի անուանի նկարչուհի) – 115-ամեակ
  • Յարութիւն Աթայեան (նկարիչ) – 115-ամեակ
  • Սեզար Փուլջեան (նկարիչ) – 115-ամեակ
  • Մարիամ Պետրոսեան (նկարչուհի) – 110-ամեակ
  • Հեղինէ Աբրահամեան (նկարչուհի) – 110-ամեակ, նաեւ մահուան 10-ամեակ
  • Լեւոն Խաչատրեան (նկարիչ) – 110-ամեակ
  • Ալեքսանդր Շաքարեան (նկարիչ) – 110-ամեակ
  • Վահէ Գազան (նկարիչ) – 110-ամեակ, Մահուան թուականն անհայտ։ Ծնուել է Ստամբուլում, եղել է Փարիզում։ Նկարազարդել է «Սասունցի Դաւիթ» էպոսը։
  • Մկրտիչ Սեդրակեան (նկարիչ) – 100-ամեակ
  • Լավնինիա Բաժրէուկ-Մելիքեան (գեղանկարչուհի) – 100-ամեակ
  • Սուրէն Ազիզեան (նկարիչ) – 100-ամեակ
  • Առաքել Առաքելեան (նկարիչ) – 95-ամեակ
  • Վարդիթեռ Կարապետեան (նկարչուհի) – 95-ամեակ
  • Կարապետ Եղիազարեան (նկարիչ, գուբելենագործ) – 90-ամեակ
  • Ռուդոլֆ Խաչատրեան (վաստակաւոր նկարիչ) – 85-ամեակ
  • Գէորգ Առաքելեան (նկարիչ) – 85-ամեակ
  • Վան Սողոմոնեան (նկարիչ, խեցեգործ) – 85-ամեակ
  • Կառլոս Աբովեան (նկարիչ) – 85-ամեակ, նաեւ մահուան 30-ամեակ
  • Տիգրան Դաքեսեան (եգիպտահայ նկարիչ) – 85-ամեակ
  • Սէյրան Խաթլամջեան (գեղանկարիչ, գրաֆիստ) – 85-ամեակ
  • Սվետլանա Սարգսեան (նկարչուհի) – 75-ամեակ
  • Արշակ Ֆեթվաճեան (նկարիչ) – 75-ամեակ
  • Աւետիք Աւետիսեան (նկարիչ) – 75-ամեակ
  • Ալբերտ Սոխիկեան (քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ) – 75-ամեակ
  • Զաւէն Սարգսեան (լուսանկարիչ, Սերգէյ Փարաջանովի թանգարանի նախկին տնօրէն) – 75-ամեակ
  • Հենրիկ Վարդենիկցի (Սարգսեան), (նկարիչ) – 70-ամեակ
  • Աւետիք Աւետիսեան (նկարիչ) – 70-ամեակ
  • Թենի Վարդանեան (վաստակաւոր նկարչուհի) – 65-ամեակ
  • Արա Ղեւոնդեան (նկարիչ) – 65-ամեակ

Մահուան ամեակներ

  • Սօս Մելիք (նկարիչ) – 100-ամեակ
  • Գրիգոր Շարաբաբչեան (բեմանկարիչ) – 80-ամեակ
  • Էդգար Շահին (ֆրանսահայ նկարիչ) – 75-ամեակ, Ֆրանսական Պտուոյ լեգեօնի ասպետ եւ շքանշանակիր։
  • Արշակ Ֆեթվաճեան (նկարիչ) – 75-ամեակ
  • Դովլաթ Գարանֆիլեան (նկարիչ, գորգագործ) – 70-ամեակ
  • Նուցի Ագոնց (ծագումով հայ ռումինացի անուանի նկարչուհի) – 65-ամեակ
  • Յարություն Կալենց (Հարմադայան), (նկարիչ) – 55-ամեակ
  • Մարտիրոս Սարեան (անուանի նկարիչ) – 50-ամեակ
  • Թորգոմ Չորեքչեան (քանդակագործ, վաստակաւոր նկարիչ) – 45-ամեակ
  • Արմենակ Միսիրեան (նկարիչ) – 45-ամեակ
  • Ալեքսանդր Սարուխան (գրաֆիկ, հրապարակախօս) – 45-ամեակ
  • Միհրան Սոսոյեան (գրաֆիկ) – 30-ամեակ
  • Յովհաննէս Զարդարեան (նկարիչ) – 30-ամեակ
  • Ժիրայի Չուլոյեան (ամերիկահայ նկարիչ, ոսկերիչ, արծաթագործ) – 30-ամեակ, Ծնուել է Եգիպտոսում։
  • Ալբերտ Պապիկեան (վաստակաւոր նկարիչ) – 25-ամեակ
  • Էդմոնդ Եաղճեան (նկարիչ) – 25-ամեակ
  • Իւսուֆ Քարշ (կանադահայ լուսանկարիչ) – 20-ամեակ
  • Ռուզան Քիւրքչեան (քանդակագործ) – 20-ամեակ
  • Արմինէ Կալենց (Պարոնեան), (նկարչուհի) – 15-ամեակ
  • Էդուարդ Տէր Ղազարեան (մանրադիտակային քանդակների ու փորագրու-թիւնների վարպետ, երաժիշտ) – 15-ամեակ
  • Պետրոս Պետրոսեան (գեղանկարիչ) – 10-ամեակ

Բ․- Դերասաններ,

թատրոնի եւ ֆիլմաշխարհի գործիչներ

Ծննդեան ամեակներ

  • Սրապիոն Հեքիմեան (հայ բեմի վերածննդի ականաւոր գործիչ, դերասան) – 190-ամեակ, նաեւ մահուան 130-ամեակ
  • Միքայէլ Մանուէլեան (դերասան, արձակագիր, դրամատուրգ) – 145-ամեակ
  • Գէորգ Չմշկեան (դրամատուրգ, ռեժիսոր, դերասան) – 185-ամեակ
  • Ռոմանոս Սետեֆճեան (դրամատուրգ, դերասան) – 185-ամեակ
  • Սիրանոյշ (Մեհրուպէ Գանթարճեան), (դերասանուհի) – 175-ամեակ, նաեւ մահուան 90-ամեակ
  • Լէոպոլտ Սուլեժիցկի (ռուս ռեժիսոր, թատերական գործիչ, գրականագէտ) – 150-ամեակ
  • Արմէն Օհանեան (պարուհի, դերասանուհի, գրող, թարգմանիչ, գրականագէտ) – 135-ամեակ
  • Ցոլակ Ամիրեան (դերասան) – 135-ամեակ
  • Համօ Բեկնազարեան (կինոռեժիսոր, Հայֆիլմ ստուդիայի հիմնադիր) – 130-ամեակ
  • Աստղիկ Երամեան (դերասանուհի) – 125-ամեակ
  • Գուրգէն Ջանիբեկեան (դերասան) – 125-ամեակ
  • Աւետ Աւետեան (դերասան) – 125-ամեակ
  • Ռուբէն Մամուլեան (ամերիկահայ թատերական գործիչ եւ կինոռեժիսոր) – 125-ամեակ, նաեւ մահուան  35-ամեակ
  • Սիմոն Ալաջանով (թատերական նկարիչ) – 120-ամեակ, նաեւ մահուան 25-ամեակ
  • Վիլիամ Հայկազեան (կինոռեժիսոր, սցենարիստ) – 115-ամեակ
  • Սամուէլ Մանասեան (ռեժիսոր, դերասան) – 115-ամեակ
  • Հրանտ Մանուէլեան (ռեժիսոր, դերասան) – 115-ամեակ
  • Թագուշ Սահակեան (դերասանուհի) – 115-ամեակ, նաեւ մահուան 45-ամեակ
  • Ռաֆայէլ Մանուկեան (կրկեսի արտիստ) – 110-ամեակ
  • Բաբգէն Ներսիսեան (դերասան) – 105-ամեակ
  • Գաբրիէլ Արկալիեան (հայկական ծագումով հունգարացի անուանի դերասան) – 100-ամեակ
  • Սոկրատ Աքմաքչեան (թատերական գործիչ, ռեժիսոր) – 100-ամեակ
  • Եժի Կավալերովիչ (ծագումով հայ լեհ կինոռեժիսոր, դրամատուրգ) – 100-ամեակ, նաեւ մահուան 15-ամեակ
  • Սուրէն Առաքելեան (ռեժիսոր) – 95-ամեակ
  • Էդգար Էլբակեան (դերասան) – 95-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Ֆրունզէ Դովլաթեան (կինոռեժիսոր, դերասան) – 95-ամեակ, նաեւ մահուան  25-ամեակ
  • Միքայէլ Վարդանով (վաւերագրական կինոյի վարպետ) – 85-ամեակ
  • Գալա Նովենց (անուանի դերասանուհի) – 85-ամեակ, նաեւ մահուան 10-ամեակ
  • Գուժ Մանուկեան (դերասան) –  85-ամեակ
  • Ռաֆայէլ Քոթանջեան (դերասան) – 80-ամեակ
  • Տաթեւիկ Ղափլանցեան (անուանի դերասանուհի) – 70-ամեակ, Հրաչեայ Ղափ-լանցեանի դուստրը։
  • Սլավա Ստեփանեան (դրասան, բեմադրիչ) – 60-ամեակ
  • Անդրանիկ Յարութիւնեան (դերասան) – 40-ամեակ

Մահուան ամեակներ

  • Պետրոս Մաղաքեան (դերասան) – 120-ամեակ
  • Վարդիթեր Ֆելեկեան (դերասանուհի) – 70-ամեակ
  • Արշաւիր Շահխաթունի (Աշոտ Շաղաթունի), (դերասան) – 65-ամեակ
  • Լէոնիդ Ենգիբարեան (կրկեսի, կինոյի դերասան) – 50-ամեակ
  • Նինա Մանուչարեան (դերասանուհի) – 50-ամեակ
  • Վարդան Աճեմեան (թատերական ռեժիսոր, դերասան) – 45-ամեակ
  • Չարլի Չապլին (անգլիացի նշանաւոր կինոդերասան, երգահան եւ ռեժիսոր) – 45-ամեակ
  • Էդուարդ Աբալեան (դերասան, կինոռեժիսոր) – 35-ամեակ
  • Կիմ Արզումանեան (ռեժիսոր, բեմադրիչ) – 20-ամեակ
  • Անրի Վերնոյ (ֆրանսահայ կինոբեմադրիչ) – 20-ամեակ
  • Աղասի Այվազեան (սցենարիստ, ռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ) – 15-ամեակ
  • Հրաչուհի Ջինանեան (դերասանուհի, հաղորդավարուհի) – 10-ամեակ
  • Գրիգոր Մկրտչեան (ռեժիսոր) – 5-ամեակ
  • Գրեթա Գալստեան (դերասանուհի) – 5-ամեակ

Գ․- Երաժշտական բնագավառի գործիչներ, երգիչներ

Ծննդեան ամեակներ

  • Ֆրանչեսկօ Կավալլի (իտալացի երգահան, երգեհոնահար) – 420-ամեակ
  • Ջուզեպպէ Տարտինի (իտալացի ջութակահար, կոմպոզիտոր) – 330-ամեակ
  • Եօզէֆ Հայդն (աւստրիացի կոմպոզիտոր) – 290-ամեակ
  • Նիկողայոս Տիգրանեան (կոմպոզիտոր) – 175-ամեակ
  • Նադեժդա Կարդեան (սոպրանօ երգչուհի) – 140-ամեակ, նաեւ մահուան 55-ամեակ
  • Թագուհի Շահնազարեան (դաշնակահարուհի) – 135-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Յարօ Ստեփանեան (կոմպոզիտոր) – 125-ամեակ
  • Շահէն Երիցեան (աղեղնաւոր երաժշտական գործիքների վարպետ) – 120-ամեակ, ԽՀայաստանում ջութակաշինութեան հմնադիր։
  • Ռուբէն Ստեփանեան (կոմպոզիտոր եւ խմբավար) – 120-ամեակ
  • Միքայէլ Թաւրիզեան (դրիժոր) – 115-ամեակ
  • Գուրգէն Ալամշահ (կոմպոզիտոր) – 115-ամեակ, նաեւ մահուան 75-ամեակ
  • Օհան Դուրեան (դրիժոր) – 100-ամեակ
  • Ցոլակ Բեքարեան (կոմպոզիտոր, ջութակահար) – 100-ամեակ
  • Լուսին Ամարա (Ամարղանեան), (ամերիկահայ օպերային երգիչ) – 95-ամեակ
  • Ռաֆայէլ Մանգասարեան (դրիժոր) – 95-ամեակ, նաեւ մահուան 25-ամեակ
  • Ժորժ Կառվարենց (ծագումով հայ ֆրանսիացի կոմպոզիտոր) – 90-ամեակ
  • Միշէլ Լեգրան (ծագումով հայ ֆրանսիացի անուանի կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ) – 90-ամեակ, «Օսկար»ի եռակի, «Գրեմմի»ի հնգակի եւ «Ոսկէ գլոբուս»-ի դափնեկիր։
  • Մեդէա Աբրահամեան (թաւջութակարուհի) – 90-ամեակ
  • Լուսինէ Զաքարեան (երգչուհի) –  85-ամեակ, նաեւ մահուան  30-ամեակ
  • Լորիս Ճգնաւորեան (իրանահայ կոմպոզիտոր) – 85-ամեակ
  • Րաֆֆի Պարոյր Արմէնեան (կանադահայ կոմպոզիտոր) – 80-ամեակ
  • Կարապետ Հայրապետեան (ջութակահար) – 80-ամեակ, նաեւ մահուան 25-ամեակ
  • Ֆլորա Մարտիրոսեան (երգչուհի) – 65-ամեակ, նաեւ մահուան 10-ամեակ
  • Արամ Պետրոսեան (կոմպոզիտոր, շարականագէտ, նարեկացիագէտ, բանաս-տեղծ) – 50-ամեակ
  • Սիրուշօ (Սիրանույշ Յարութիւնեան), (պոպ երգչուհի) – 35-ամեակ
  • Եվա Ռիվաս (երգչուհի) – 35-ամեակ
  • Լիլիթ Յովհաննիսեան (երգչուհի) – 35-ամեակ

Մահուան ամեակներ

  • Լուդվիգ վան Բեթհովէն (գերմանացի կոմպոզիտոր) – 195-ամեակ
  • Ֆելիքս Մենդելսոն (գերմանացի կոմպոզիտոր եւ դրիժոր) – 175-ամեակ
  • Եօհաննէս Բրամս (գերմանացի կոմպոզիտոր) – 125-ամեակ
  • Քրիստափոր Կարա-Մուրզա (երգահան) – 120-ամեակ
  • Էդուարդ Գրիգ (նորվեգացի նշանաւոր երգահան, խմբավար) – 115-ամեակ
  • Հրաչեայ Մելիքեան (կոմպոզիտոր) – 80-ամեակ
  • Հրանտ Գրիգորեան (կոմպոզիտոր) – 60-ամեակ
  • Բարսեղ Կանաչեան (կոմպոզիտոր) – 55-ամեակ
  • Կարօ Զաքարեան (կոմպոզիտոր) – 55-ամեակ
  • Ռոս Բաղդասարեան (ամերիկահայ դաշնակահար, երգիչ, դերասան) – 50-ամեակ
  • Մարտին Մազմանեան (կոմպոզիտոր) – 35-ամեակ
  • Արթուր Այդինեան (օպերային երգիչ, տենոր) – 25-ամեակ
  • Խորէն Պալեան (խմբավար, երգիչ, շարականագէտ, գրաբարի դասախօս) – 15-ամեակ
  • Գոհար Գասպարեան (օպերային երգչուհի) – 15-ամեակ
  • Էլվինա Մակարեան (երգչուհի, երգահան) – 15-ամեակ
  • Լիլի Չուգասազեան (օպերային երգչուհի) – 10-ամեակ
  • Ալեքսանդր Յարութիւնեան (կոմպոզիտոր, դաշնակահար) – 10-ամեակ


Ուրիշներ

Ծննդեան ամեակներ

  • Յովնան Ոսկեբերան (ԿՊոլսի պատրիարք, աստուածաբան, գրող, ընդհանրա-կան եկեղեցու սուրբ) – 1675-ամեակ
  • Մանուէլ Մամիկոնեան (զօրավար) – 1645-ամեակ

Մանուէլ զօրավարը Սասանեան բանակի կազմում բազում յաղթանակներ է տարել Քուշանների դէմ։ Պատերազմել ու յաղթել է հայոց թագաւոր Վարազդատ Արշակունուն։

  • Մեսրոպ Մաշտոց – 1660-ամեակ
  • Ֆրիդրիխ Բարբարոս – 900-ամեակ, Գերմանիայի թագաւոր, Խաչակրաց արշա-ւանքների մասնակից։
  • Ժաննա դ՝Արկ (Ֆրանսիայի ազգային հերոսուհի) – 610-ամեակ, Կաթոլիկ եկեղե-ցու սուրբ, յայտնի նաեւ որպէս Օռլէանի կոյս։
  • Լէոնարդօ դա Վինչի  –  570-ամեակ

Հայկական ծագումով իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագէտ եւ գիւտարար։

  • Գէորգիոս Աֆրանցես (բիւզանդական պատմիչ, դիւանագէտ, քաղաքական գործիչ) – 545-ամեակ
  • Բենեդիկտ Սպինոզա (հոլանդացի փիլիսոփայ, աթէիստ) – 390-ամեակ, նաեւ մահուան 345-ամեակ
  • Ջոն Լոկ (բրիտանացի մանկավարժ եւ փիլիսոփայ) – 390-ամեակ, Ազատա-կանութեան ներկայացուցիչ։
  • Իսահակ Նիւտոն (անգլիացի գիտնական) – 380-ամեակ, նաեւ մահուան 295-ամեակ, Ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագէտ եւ փիլիսոփայ։
  • Պետրոս Մեծ (Ռուսաստանի ցար), – 350-ամեակ
  • Յակոբ Նալեան Զմարացի (մատենագիր, մեկնիչ, եկեղեցական գործիչ) – 320-ամեակ
  • Ստեփանոս Շահումեան (Սիւնիքի ազատագրական շարժման գործիչ) – 320-ամեակ, նաեւ մահուան 240-ամեակ

Սիւնիքի՝ 18-րդ դարի 20-ական թուականներին հայ ազատագրական շարժման գործիչ։ Համահեղինակն է «Ընտիր պատմութեան Դաւիթ Բէգին», կամ «Պատմութեան Ղափանցոց» երկը։

  • Կարլ Լինէյ (շուէդ բնագէտ եւ բժիշկ) – 315-ամեակ, Կենդանական եւ բուսական աշխարհի դասակարգման համակարգի հիմնադիր։
  • Յակոբ Շահէն-Ջրպետեան  (հայագէտ) – 250-ամեակ, նաեւ մահուան 185-ամեակ
  • Յովհաննէս Քոլոզեան (հայագէտ, պատմաբան) – 230-ամեակ, Կղերապահպա-նողական հոսանքի պարագլուխը Վասպուրականում։
  • Գաբրիէլ Պատկանեան (պատմաբան, հրապարակախօս) – 220-ամեակ
  • Յակոբ Մելիք (ռումինահայ ճարտարապետ, հասարակական գործիչ) – 205-ամեակ, Մասնակցել է Ռումինիայի յեղափոխութեանը։
  • Ստեփան Ասլանեան (բանասէր, կրթական գործիչ) – 200-ամեակ
  • Գրեգոր Մենդել (աւստրիացի բնագէտ) – 200-ամեակ, Ժառանգութեան մասին գիտութեան հիմնադիր։
  • Հենրիխ Շլիման (գերմանացի հնէբան, հայագէտ) – 200-ամեակ
  • Լուի Պաստոր (ֆրանսիացի միկրոբիոլագ եւ քիմիկոս) – 200-ամեակ
  • Ռոբերտ Լիւտեր (գերմանացի աստղագէտ) – 200-ամեակ
  • Ալեքսանդր Մանթաշեան (բարերար, նաւթարդիւնաբերող) – 180-ամեակ
  • Ալեքսանդր Երիցեան (պատմաբան) – 180-ամեակ, նաեւ մահուան 115-ամեակ
  • Պէոտր Կրոպոտկին (ռուս գիտնական) – 180-ամեակ, Աշխարհագրագէտ, անար-խիզմի տեսաբան։
  • Հենրիխ Հերց (գերմանացի ֆիզիկոս) – 165-ամեակ, Նա առաջինը ապացուցեց Էլեկտրա-մագնիսական ալիքների գոյութիւնը։
  • Ստեփան Լիանոսեան (գործարար, քաղաքական գործիչ) – 150-ամեակ, Ռուսաստանի գլխաւոր նաւթային միութեան հիմնադիր։
  • Մարգար Ժամհարեան (ֆիդայի, ռազմական գործիչ) – 145-ամեակ, Մահանում է Շուշի քաղաքի ինքնապաշտպանական կռիւների ժամանակ, 1905 թուականին։
  • Կամօ (Սիմոն Տէր Պետրոսեան), (բոլշեւիկ յեղափոխական) – 140-ամեակ, նաեւ մահուան 100-ամեակ
  • Լեւոն Օրբելի (ֆիզիոլոգ) – 140-ամեակ
  • Հայկանուշ Մառք (բանասէր) – 140-ամեակ
  • Գայ  (Հայկ Բժշկեան), (ռազմական գործիչ) – 135-ամեակ, նաեւ մահուան  80-ամեակ
  • Յովսէփ Օրբելի (ականաւոր գիտնական) – 135-ամեակ, Արեւելագէտ, հնագէտ։
  • Գրիգոր Ղափանցեան (լեզուաբան, հայագէտ) – 135-ամեակ, նաեւ մահուան 65-ամեակ
  • Լէոնարդ Բլումֆիլդ (ամերիկացի լեզուաբան) – 135-ամեակ, Լեզուաբանութեան հիմնադիրներից մէկը։
  • Յովհաննէս Բաղրամեան (զօրահրամանատար) – 125-ամեակ, նաեւ մահուան  40-ամեակ
  • Կարօ Հալաբեան (ճարտարապետ, արուեստի վաստակաւոր գործիչ) – 125-ամեակ, 2021 թուականին, Երեւանում բացուեց Կարօ Հալաբեանի յուշարձանը։
  • Մարգար Սեդրակեան (կոնեակագործ) – 115-ամեակ
  • Լեւոն Բաբայեան  (պատմաբան) – 105-ամեակ
  • Քըրք Քըրքորեան (ամերիկահայ միլիարդատէր, բարերար) – 105-ամեակ
  • Աբէլ Սիմոնեան (պատմաբան) – 100-ամեակ
  • Հրանտ Օգանէսով (պատմաբան) – 95-ամեակ
  • Վլադիմիր Ենգիբարեան (աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն) – 90-ամեակ
  • Կարէն Դեմիրճեան (քաղաքական ու պետական գործիչ) – 90-ամեակ
  • Լավրենտի Բարսեղեան (պատմաբան) – 85-ամեակ
  • Պերճ Ստեփանեան (բանասէր)– – 85-ամեակ
  • Վալենտինա Տերեշկովա (ռուս տիեզերագնաց) – 85-ամեակ, Աշխարհի առաջին կին տիեզերագնացը։
  • Կլոդ Մութաֆեան (ֆրանսահայ պատմաբան, հայագէտ, մաթեմատիկոս) – 80-ամեակ
  • Լէոնիդ Ազգալդեան (Արցախեան ազատամարտի հերոս) – 80-ամեակ, նաեւ մահուան  30-ամեակ
  • Մուհամմեդ Ալի (ամերիկացի բռնցքամարտիկ, հասարակական գործիչ) – 80-ամեակ
  • Աբրահամ Տէրեան (բանասէր, հայագէտ) – 80-ամեակ
  • Ջէյմզ Բաղեան (հայազգի առաջին տիեզերագնացը, ամերիկահայ) – 70-ամեակ
  • Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի նախագահ) – 70-ամեակ
  • Հեղինէ – Ջեմմա Յովհաննիսեան (ազատամարտիկ) – 75-ամեակ, Արցախեան պատերազմի մասնակից։
  • Մոնթէ Մելքոնեան (Արցախեան ազատամարտի հերոս, հրամանատար) – 65-ամեակ
  • Տարօն Աճեմօղլու (համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի տնտեսագէտ) – 55-ամեակ
  • Դաւիթ Նալբանդեան (արգենտինահայ թենիսիստ) – 40-ամեակ
  • Լեւոն Արոնեան (հայ շախմատի միջազգային գրոսմայստեր) – 40-ամեակ, 2005-ին աշխարհի գաւաթակիր:

Մահուան ամեակներ

  • Գենէսիոս-Տիմոթէոս (Պաւլիկեան շարժման առաջնորդ) – 1305-ամեակ

Միջնադարեան աղանդաւորական շարժում, որ նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգեւոր ու քաղաքական կեանքում։

  • Աբուսահլ Ա Արծրունի (Վասպուրականի թագաւոր) – 1050-ամեակ
  • Խուլ Խաչիկ (Խաչիկ Արծրունի) – 980-ամեակ, Վասպուրականի Թոռնաւան գաւառի իշխան։
  • Գող Վասիլ (Կիլիկիայի հայ իշխան, ում ենթակայ էին հայ իշխանները) – 910-ամեակ:

Նա հետ է մղել սելջուկների յարձակումները, դաշնակցել է խաչակիրների հետ։ «Գող» մականունը ստացել է իր ռազմական յաջողութիւնների ու աւարի համար։

  • Պետրոս Աբելյար (Միջնադարի ֆրանսիացի փիլիսոփայ, աստուածաբան, պոետ, երաժիշտ) – 880-ամեակ
  • Իվանէ Ա (Զաքարեան Հայաստանի ինքնակալ կառավարիչ) – 795-ամեակ
  • Կոստանդին Դ (Կիլիկիայի հայոց թագաւոր) – 760-ամեակ
  • Իսմայիլ Ա (Պարսկաստանի շահ) – 535-ամեակ, Պարսկաստանի Սեֆեան դինաստիայի հիմնադիր։
  • Գալիլէօ Գալիլէյ (իտալացի ֆիզիկոս, աստղագէտ, փիլիսոփայ) – 380-ամեակ
  • Բլեզ Պասկալ (Ֆրանսիացի մաթեմատիկոս եւ ֆիզիկոս) – 360-ամեակ
  • Աղազար Լազարեան  (Լազարեան տոհմի հիմնադիր) – 240-ամեակ, Վաճառական, կրթական-հասարակական գործիչ։
  • Մանուկ Բէյ (ռումինահայ դիւանագէտ, առեւտրական) – 205-ամեակ
  • Պիեռ Սիմոն Լապլաս (ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս) – 195-ամեակ, Լապլասը ստեղծել է հաւանականութիւնների տեսութիւնը։
  • Անտուան Ժան Սեն-Մարտեն (ֆրանսիացի հայագէտ) – 190-ամեակ
  •  Լուի Բրայլ (ֆրանսիացի մանկավարժ, գիւտարար) – 170-ամեակ

Բրայլ այբուբենի հեղինակ։ Կարդալու՝ ուռուցիկ-մետային համակարգ՝ տեսո-ղութեան խնդիրներ ունեցողների համար։

  • Ջուզեպպէ Մացցինի (իտալացի յեղափոխական) – 150-ամեակ

Իտալիայի ազատագրական շարժման առաջնորդներից, փիլիսոփայ, գրող։

  • Յովսէփ Գաթրճեան (պատմաբան, հայագէտ) – 140-ամեակ
  • Չարլզ Դարվին (անգլիացի բնագէտ) – 140-ամեակ, Էվոլիւցիոն տեսութեան հիմնադիր։
  • Գարեգին Սրվանձտրեան (բանահաւաք, հռետոր) – 130-ամեակ
  • Գրիգոր Արծրունի (խմբագիր, հրապարակագիր) – 130-ամեակ Թիֆլիսի «Մշակ» թերթի հիմնադիր եւ խմբագիր։
  • Թերեզ Լիզեօացի (ֆրանսիացի Միանձնուհի, աստուածաբան, գրող) – 125-ամեակ

Կաթոլիկ սուրբ, չորս Միանձնուհի կանանցից մէկը պատմութեան մէջ, որ արժանացել է դոկտորի կոչմանը։

  • Արսէն Այտընեան (հայագէտ) – 120-ամեակ
  • Ալեքսանդր Երիցեան (հայագէտ) – 120-ամեակ
  • Գէորգ Չավուշ (հայդուկապետ, անուանի ֆիդայի) – 115-ամեակ
  • Խրիմեան Հայրիկ (Մկրտիչ Խրիմեան) – 115-ամեակ
  • Էնվեր Փաշա (թուրք ռազմական գործիչ) – 100-ամեակ

Սպանուել է Միջին Ասիայում, խորհրդային զօրքերի հետ բախումներից մէկի ժամանակ՝ արցախցի ռազմիկ Յակոբ Մելքումեանի կողմից։

  • Անդրանիկ Օզանեան  (Զօրավար Անդրանիկ)  –  95-ամեակ
  • Լէօ (Առաքել Բաբախանեան), (պատմաբան, հրապարակախօս) – 90-ամեակ
  • Յովհաննէս Յակոբեան (պատմաբան, հրապարակախօս) – 85-ամեակ
  • Քրիստափոր Արարատեան (ռազմական գործիչ) – 85-ամեակ

Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ Պաշտպանութեան Նախարար։

  • Պօղոս Ղուկասեան (Պավել Օսիպի Ղուկասով), (գործարար) – 85-ամեակ,

Նաւթարդիւնաբերող, ճարտարագէտ, ֆինանսիստ։ Ծնուել է Շուշիում։ Մահը՝ Փարիզ, Ֆրանսիա։

  • Նիկողայոս Ադոնց (Տէր Աւետիքեան), (պատմաբան, բանասէր) -80-ամեակ
  • Համօ Օհանջանեան (դաշնակցական քաղաքական գործիչ) – 75-ամեակ
  • Ստեփան Լիսիցեան (ազգագրագէտ, պատմաբան, բանասէր, հրատարակիչ, թարգմանիչ) – 75-ամեակ
  • Նիկոլ Աղբալեան (գրականագէտ, բանասէր) – 75-ամեակ
  • Յակոբ Մանանդեան (բանասէր, աղբիւրագէտ, պատմաբան) – 70-ամեակ
  • Արշակ Ալպոյաճեան (բանասէր, հայագէտ) – 60-ամեակ
  • Յովհաննէս Իսակով (Խ.Միութեան նավատորմի հայազգի ծովակալ) – 55-ամեակ
  • Ալեքսանդր Մարգարեան (լեզուաբան) – 55-ամեակ
  • Համազասպ Բաբաջանեան (մարշալ) – 45-ամեակ
  • Հատիկ Ազիզեան (պատմաբան) – 45-ամեակ
  • Արթուր Մկրտչեան (Արցախի քաղաքական ու պետական գործիչ) – 30-ամեակ
  • Անիտա Կոնտի (ազգութեանբ հայ, ֆրանսիացի բնախոյզ, աշխարհում առաջին հայ ովկանոսագէտ, լուսանկարիչ) – 25-ամեակ
  • Գիորգի Մելիքշվիլի (վրացի անուանի պատմաբան) – 20-ամեակ

Նա յայտնի է դարձել Ուրարտուի պատմութեանը վերաբերող հետազօ-տութիւնների համար։

  • Հրանդ Դինք (պոլսահայ քաղաքական գործիչ) – 15-ամեակ
  • Նիլ Արմսթրոնգ (ամերիկացի տիեզերագնաց) – 10-ամեակ, Նա առաջինն է Լուսնի վրայ ոտք դրել։
  • Էդուարդ Դանիէլեան (պատմաբան) – 5-ամեակ

Կարեւոր իրադարձութիւններ

  • 227 թ․- Որմիզդականի ճակատամարտը։

Պատերազմը տեղի է ունեցել Սասանեան տոհմի հիմնադիր Արտաշիր Պապականի (Բաբաքան) եւ Պարթեւաստանի (Պարսկաստանի Արշակունիներ) վերջին թագաւոր Արտաւան Ե-ի միջեւ, որով կործանւում է Պարթեւաստանը եւ սկզբնաւորւում է Սասանեան թագաւորութիւնը Պարսկաստանում։

  • 287 թ․- Տրդատ Գ Մեծ Արշակունի արքայի մուտքը Վաղարշապատ եւ գահակալումը։ Նա աչքի էր ընկնում կրկեսամարտերում, ինչպէս նաեւ Հոոմէական Կայսրութեան մղած պատերազմներում։

301 թ-ին, Տրդատ Գ-ն քրիստոնէութիւնը ճանաչել է պետական պաշտօնական կրօն Հայաստանում։

  • 387 թ․- Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի ու Պարսկաստանի միջեւ։
  • 447 թ․- Պարսիկ հարկահան Դենշապուհի ժամանումը Հայաստան։

Սասանեան Յազկերտ Բ-ի հրամանով, Հայկական մարզպանութիւն է գալիս Դենշապուհը, որ աշխարհագիր է անցկացնում ու ծանրացնում հարկերը։

  • 487 թ․- Վահանանց պատերազմներ։

Ներսեհապատի ճակատամարտում Մարզպանական Հայաստանը՝ Վահան Մամիկոնեանի հրամանատարութեամբ, յաղթում է Սասանեան Պարսկաս-տանին։ Ճարմանայի պատերազմը վերջանում է պարսիկների յաղթանակով։

  • 557 թ․- Ուժեղ երկրաշարժ Կ․Պոլսում։ Վնասւում է Սուրբ Սոֆիայի տաճարը։
  • 652 թ․- Հայ-արաբական պայմանագրի կնքում։

Արաբական արշաւանքներից խուսափելու համար, հայ վերնախաւը ընդունում է Խալիֆայութեան գերիշխանութիւնը՝ նրա ինքնիշխանութիւնը արաբների կողմից յարգուելու պայմանով։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը եւ Չողա երկիը (Դերբենդ) միաւորւում են մէկ վարչատարածքում՝ Արմինիա կուսակալութիւն անունով։

  • 762 թ․- Վասպուրականի եւ Հերի ճակատամարտերը՝ Արծրունիների ու Արաբական Խալիֆայութեան միջեւ։
  • 762 թ․- Հիմնադրւում է Արաբական Խալիֆայութեան Բաղդադ մայրաքաղաքը։
  • 962 թ․- Բիւզանդական բանակը գրաւեց ու թալանեց Հալէպը։
  • 977 թ․- Հաղպատի ճարտարապետական վանական համալիրի կառուցումը։ Գտնւում է Հայաստանի Լոռու մարզում։

Սանահին վանական համալիրի հետ միասին գրանցուել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում։

  • 1047 թ․- Բիւզանդիայի հայազգի զօրավար եւ ինքնակոչ կայսր Լեւոն Թոռնիկը պաշարում է Կ․ Պոլիսը։
  • 1077 թ․- Սելջուկները սուլթանութեան արեւմտեան հատուածում ձեւաւորում են Փոքր Ասիայի՝ կամ Ռումի սուլթանութիւնը՝ Իկոնիա մայրաքաղաքով։ Մինչ այդ անկախ սուլթանութիւն էր ստեղծուել Սիրիայի տարածքում։
  • 1097-ի Յունիսի 1-ին, Առաջին Խաչակրաց արշաւանքի ժամանակ խաչակիր-ները գրաւեցին Բիւզանդիայի Նիկիա քաղաքը։ Հոկտեմբերին խաչակիրները պաշարեցին Անտիոք քաղաքը Ասորիքում՝ ներկայ Սիրիայի տարածքում։
  • 1187 թ․- Լեւոն Բ թագաւորի թագադրումը Կիլիկիայում։
  • 1187 թ․- Սալահ ադ Դինի կողմից պաշարւում է Երուսաղէմը։

Քրդական ծագումով սուննի մուսուլման Սալահ ադ Դինը ղեկավարել է խաչակիրների դէմ արշաւանքները։ Հիմնադրել է Այուբեան սուլթանութիւնը Միջագետքում, Միջին Արեւելքում ու Եգիպտոսում։ Նա պատմութեան մէջ ամենայայտնի քուրդն է։

  • 1202 թ․- Չորրորդ Խաչակրաց արշաւանքի սկիզբը։
  • 1347 թ․- Անգլիացիները գրաւեցին Կալէ նաւահանգիստը Ֆրանսիայում։
  • 1387-ի Սեպտեմբերի 1, Լենկ-Թեմուրի զօրքը պաշարում ու գրաւում է Վանի բերդը։
  • 1387-ի Հոկտեմբերի 1, Երկու տարի Հայաստանը ասպատակելուց յետոյ, Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ։
  • 1472 թ․- Եօրքի մայր տաճարի օծում։ Եկեղեցի եւ մայր տաճար Մեծ Բրիտանիայի Եօրք քաղաքում (Եօրքի Ս․ Պետրոս տաճար)։
  • 1497 թ․- Հիմնադրւում է Շուէդիայի եւ ամբողջ Սկանդինաւիայի առաջին՝ Ուփսալայի համալսարանը։
  • 1497 թ․- «Մարկօ Պոլոյի ճանապարհորդութիւնները» գրքի առաջին տպագիր հրատարակութիւնը։
  • 1482 թ․- Թուրքերը նուաճում են Հերցեգովինան։
  • 1482 թ․- «Փարիզի Աստուածամոր տաճարը» վէպի իրադարձութիւնները ծաւալւում են 1482 թուականին։ (Ֆրանսիացի գրող Վիկտոր Հիւգոյի առաջին պատմական վէպը)։
  • 1487 թ․- Իտալացի ճարտարապետների մասնակցութեամբ սկսւում է Մոսկուայի Կրեմլի շինարարութիւնը։
  • 1492 թ․- Գրանադայի անկումը։ Մավրերի թագաւոր Մուհամեդ 13-ը յանձնւում է։ Աւարտւում է Իսպանիայի Անդալուսիայում արաբների տիրապետութիւնը ու մէկ դար տեւած Իսպանիայի վերանուաճումը։
  • 1492 թ․- Ֆերդինանդ թագաւորի հրամանով՝ Իսպանիայից արտքասւում են մօտ 200,000 հրեայ։

Օսմանեան Բայեզիդ սուլթանը իր նաւերն է ուղարկում ու հրեաներին անվնաս տեղափոխում է հիմնականում Յունաստանի Թոսսալոնիկ եւ Զմիւռնիա՝ ներկայիս Իզմիրը Թուրքիայում։

  • 1492 թ․- Ջենովացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբուսը երեք նաւերով սկսում է իր ճանապարհորդութիւնը։ Ափ են իջնում Կարաբիան կղզիներում, սակայն նրանք կարծում են, թէ հասել են Հնդկաստանի արեւելք։
  • 1492 թ․- Ֆրանսիայի Էլիազաս շրջանում՝ բաց դաշտում, ընկնում է 127 կգ-անոց երկնաքար։
  • 1497 թ․- Բիւզանդական կայսրութեան ժառանգութիւն դառնալով՝ երկգլխանի արծիւը հաստատւում է որպէս Ռուսաստանի զինանշան։
  • 1502 թ․- Պարսկաստանի Շահ-Իսմայիլը գրաւում է Երեւանը։
  • 1507 թ․- Ուզբեկները գրաւում են Հերաթը։ Թիմուրեանների տիրակալութեան անկում։
  • 1512 թ․- Մոլդավիան դառնում է Օսմանեան կայսրութեան վասալ։
  • 1512 թ․- Կազմալուծւում է Ֆլորենցիայի հանրապետութիւնը։
  • 1517 թ․- Սելիմ Ա․-ի զօրքերը յաղթելով մամլուքներին՝ գրաւում են Եգիպտոսը։ Սելիմ Ա-ն իրեն հռչակում է խալիֆ։
  • 1522 թ․- Թուրքերը զաւթում են Հռոդոս կղզին Յունաստանում։
  • 1537 թ․- Իսպանացիներն առաջին անգամ կարտոֆիլ են ներմուծում Եւրոպա՝ Հարաւային Ամերիկայից։
  • 1582-ի Հոկտեմբերի 4-ին, հաստատուել է Նոր՝ Գրիգորեան, տոմարը։
  • 1582 թ․- Թուրքական Ֆրահադ փաշան կառուցել է տալիս Երեւանի՝ մինչեւ 19-րդ դարի վերջերը պահպանուած բերդը։
  • 1652 թ․- Մոծակ մականունով Խոջա Գրիգորը Գետառից խմելու ջուր է բերում Երեւանի Կաթողիկէ եկեղեցու բակը եւ դրա շրջակայքի թաղամասերը։ Գետառը գետ է Հայաստանի Կոտայքի մարզում եւ Երեւանում։ Հրազդան գետի ձախ վտակը։
  • 1687 թ․- Իսահակ Նիւտոնը հրատարակեց տիեզերական ձգողութեան օրէնքի մասին իր աշխատութիւնը՝ «Բնափիլիսոփայութեան մաթեմատիկական հիմունքները»։
  • 1702-ի մարտի 11, Լոնդոնում առաջին անգամ լոյս է տեսնում անգլերէն “The Daily Courant” լրագիրը, որը պարունակում է միայն արտասահմանեան նորութիւններ։
  • 1722 թ․- Պարսկաստանի Սեֆեան դինաստիայի՝ 200 տարուայ տիրապետու-թեան անկումը՝ աֆղաններից կրած պարտութիւնից յետոյ։ Աֆղանները գրաւում են մայրաքաղաք Սպահանը։ Նոր շահ է դառնում Մահմուդ Հաթաքին։
  • 1722 թ․- Օսմանեան կայսրութիւնը պատերազմ է սկսում Պարսկաստանի դէմ։
  • 1722 թ․- Պատերազմով սկսում է Ռուսաստանի ցար Պետրոս Ա-ի արշաւանքը Պարսկաստանի դէմ։
  • 1727 թ․- Երկրաշարժ Թաւրիզում։ Զոհ է գնում 77,000 մարդ։
  • 1727 թ․- Ռուսաստանի մայրաքաղաքը Սանկտ-Պետերբուրգից տեղափոխւում է Մոսկուա։
  • 1727 թ․- Իսպանացիները պաշարում են Ջիբրալթայը։ Անգլա-իսպանական պատերազմի սկիզբ։
  • 1757 թ․- Միացեալ Թագաւորութիւնը գրաւում է Կալկաթա քաղաքը։
  • 1772 թ․- Մադրասում Շահամիր Շահամիրեանը եւ նրա որդին՝ Յակոբ Շահամիրեանը հիմնում են հայկական տպարան։ Հրատարակում են Մովսէս Արցախեցի Բաղրամեանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»ը։
  • 1787-ի Սեպտեմբերի 17-ին, ընդունւում է ԱՄՆ-ի Սահմանադրութիւնը, որը համարւում է առաջինը ժամանակակից պատմութեան մէջ։
  • 1807 թ․- Շոգենաւի ստեղծումը՝ ամերիկացի Ռ․ Ֆուլտոնի միջոցով։
  • 1812-ի Յունիսի 22, Նապոլէոնը ներխուժեց Ռուսաստան։
  • 1822-ի Մարտի 31, սկսում է Քիոսի կոտորածը։

Յունաստանի Քիոս կղզում թուրքերը կոտորում են 20,000 յոյն բնակիչների, արտաքսում են 23,000 հոգու։

  • 1822-ի Սեպտեմբերի 7, Բրազիլիան հռչակում է Պորտուգալիայից իր անկախութիւնը։
  • 1827 թ․- Օշականի ճակատամարտը՝ ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, որ աւարտւում է ռուս զօրքի յաղթանակով։
  • 1832-ի Յունուարին բացուեց Երեւանի գաւառական դպրոցը։
  • 1837 թ․- Երեւանում բացուեց հոգեւոր թեմական դպրոց։
  • 1862 թ․- Զէյթունի առաջին ապստամբութիւնը Օսմանեան Կայսրութեան դէմ։
  • 1877 թ․- Ռուս-թուրքական պատերազմի աւարտ։ Թուրքերը պարտութիւն են կրում։
  • 1877-ի Մարտի 3, կնքւում է Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսաստանի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ։ Հայկական Հարցը յայտնւում է միջազգային դիւանագիտական ասպարէզում։
  • 1877 թ․- Ռուսական զօրքերը մտնում են Ալաշկերտ։
  • 1887 թ․- Ժնեւում հիմնադրւում է Հնչակեան կուսակցութիւնը։
  • 1887 թ․- Երեւանում հիմնադրւում է Թայիրեանի օղու, սպիրտի եւ գինու գործարանը։
  • 1892 թ․- Երեւանում բացւում է հանքային ջրերի եւ օշարակի գործարան։
  • 1897 թ․- Գործարկւում է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթգիծը։
  • 1902 թ․- Բացուել է Բէյրութի առաջին հայկական դպրոցը։
  • 1907 թ․- Երեւանում գործարկուեց առաջին հիդրոէլեկտրակայանը։
  • 1907-ի Դեկտեմբերի 1, Թիֆլիսում լոյս է տեսնում «Անկախ Մամուլ» անկու-սակցական թերթը, որ ունէր գրական բաժին եւ արծարծում էր հասարակական հարցեր։
  • 1912-ի Օգոստոսի 4, Առաջին անգամ բեմադրուեց Արմէն Տիգրանեանի «Անուշ» օպերան, Ալեքսանդրապոլում՝ Գիւմրի։
  • 1912 թ․- Սկսուեց Առաջին Բալկանեան պատերազմը՝ Օսմանեան կայսրութեան եւ Բուլղարիայի, Սերբիայի, Յունաստանի ու Չեռնոգորիայի միջեւ։
  • 1917-ի Հոկտեմբերի 25, Ռուսաստանում յաղթանակում է Հոկտեմբերեան Սոցիալիստական Յեղափոխութիւնը։
  • 1917-ի Դեկտեմբերի 16, կոմունիստ յեղափոխական Ստեփան Շահումեանը Կովկասի գործերի ժամանակաւոր արտակարգ կոմիսար է նշանակւում։
  • 1922-ի Յունուարի 22, Երեւանում բացւում է առաջին պետական դրամատիկ թատրոնը։
  • 1922-ի Նոյեմբերի 7, Երեւանում բացւում է պետական հանրային գրադարանը։
  • 1922 թ․- Իտալական զօրքերը սկսում են Լիբիայի գրաւումը։
  • 1922 թ․- Բենիտօ Մուսոլինին 39 տարեկանում դառնում է Իտալիայի ամենաերիտասարդ վարչապետը։
  • 1922 թ․- Յոյն-թուրքական Երկրորդ պատերազմ։ Թուրքերը Իզմիրից դուրս են մղում յունական զօրքերին։
  • 1922-ի Նոյեմբերի 1, վերանում է Օսմանեան Կայսրութիւնը։
  • 1922-ի Դեկտեմբերի 30, Ռուսաստանը, Ուկրայինան, Բելառուսիան եւ Անդրկովկասը միասին ստեղծում են Խորհրդային Միութիւնը։
  • 1922-ի Մայիսի 12, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում ընկնում է 20 տոննանոց երկնաքար։
  • 1927 թ․- Տեղի է ունենում «Չարի ոգի» գեղարուեստական կինոնկարի երեւանեան պրեմիերան։
  • 1927 թ․- «Հայֆիլմ»ը նկարահանում է «Խասփուշ» եւ «Ղուլը» կինոնկարները։
  • 1947 թ․- Պակիստանը անկախացաւ Միացեալ Թագաւորութիւնից։
  • 1947 թ․- Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանուեց երկու դոմինիոյի (Բրիտանական կայսրութեան ինքնավար մասերն ու երկրները կոչւում են դոմինիօ):
  • 1967 թ․- Երեւանում գործարկուեց Խ․Միութիւնում ամենախոշոր՝ 6 միլիարդ Էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուս։
  • 1967-ի Նոյեմբերի 28, Երեւանում տեղի ունեցաւ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրայ կառուցուած՝ 1915 թ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշարձան-կոթողի բացումը։
  • 1972 թ․- ԱՄՆ-ում ստեղծուեց առաջին հաշուիչ մեքենան (HP-35)․ գինը $ 395․
  • 1972 թ․- Գաբրիէլ Սունդուկեանի յուշարձանի բացումը Երեւանում։
  • 1972 թ․- Ճապոնացի զինուորական Սոիչի Յոկոյին յայտնաբերուեց Գուամում։ Նա 28 տարի անցկացրել էր անտառներում։
  • 1972 թ․- Արեւելեան Պակիստանը անուանակոչուեց Բանգլադեշ։
  • 1992-ի Յունուարի 28-ին, նշւում է հայոց բանակի ծննդեան օրը։
  • 1992-ի Մայիսի 8-9-ին, Շուշին ազատագրւում է ադրբեջանական ուժերից։
  • 1992-ի Յունիսի 21, ստեղծւում է Հայաստանի ոստիկանական զօրքերը։
  • 1997-ի Սեպտեմբերի 15, բացուեց Գուգլ (Google) որոնողական համակարգը։
  • 2007 թ․- Apple Inc-ի տնօրէն և հիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց Առաջին սերնդի iPhone-ը, որը վաճառքի հանուեց ԱՄՆ-ում։
  • 2012-ի Յունուարի 23, Ֆրանսիայի Սենատը ընդունեց ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրէնք, որը վերաբերում է նաեւ Հայոց Ցեղասպանութեանը։
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ