Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Նախագահ Սերժ Սարգսեանին ուղերձը հայոց բանակի կազմաւորման 25-րդ տարեդարձին առիթով «Հակառակորդի՝ ուժի կիրառումը փակուղային է, նոր պատերազմը չի կարող լու

Յունուար 28-ին Հայաստան նշեց Բանակի օրը։ 25 տարի առաջ ստեղծուեցաւ Հայկական բանակը։ Այդ առիթով, նախագահ Սերժ Սարգսեան, պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան, ՀՀ ոստիկանապետ Վլիտիմիր Գրիգորեան, «Երկրապահներու Միութեան» ղեկավար կազմը՝ Մանուէլ Գրիգորեանի գլխաւորութեամբ, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեան եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ այցելեցին «Եռաբլուր» պանթէոն։ Հոն ներկայ գտնուած է նաեւ Ստեփանակերտէն ժամանած  պատուիրակութիւնը, առաջնորդութեամբ  ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի եւ ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանի։

Ստորեւ, լայն հատուածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձէն։

Շնորհաւորում եմ ձեզ հայկական բանակի օրուայ և ՀՀ զինուած ուժերի կազմաւորման 25-րդ տարեդարձի կապակցութեամբ: Հայկական բանակը ստեղծուեց մեր պետականութեան վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմաւորումը սկսուել էր աւելի վաղ: Այն սկսուել էր ոչ թէ վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով:

Սումգայիթում, Պաքւում և Ատրպէյճանի այլ բնակավայրերում ծաւալուած դաժան իրադարձութիւնները վերարթնացրին մեր պատմական յիշողութիւնը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների տեսարաններով: Տարերայնօրէն ձևաւորուող, բայց խորապէս գիտակցուած կամաւորական շարժումը և կամաւորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրայ պիտի բարձրանար փառաւոր ու յաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը:

Մենք որպէս ազգ համախմբուեցինք: Այդպէս վերջին անգամ համախմբուել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Աւելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հաւաքուել և կենտրոնանալ։ Իսկ թշնամու դէմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մէջ:

Մեզ յաջողուեց անցնցում կերպով, ներդաշնակօրէն միահիւսել զինուորականների մասնագիտական հմտութիւններն ու աշխարհազօրի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիտայութիւնը, իր ողջ հերոսականութեամբ հանդերձ, այլևս հեռանկար չունէր: Եկել էր կանոնաւոր բանակ ձևաւորելու ժամանակը: Եւ Խորհրդային Միութեան ամբողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինուորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը։

2016-ի ապրիլյան իրադարձութիւնները մի աւելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:

Այդ իրադարձութիւնները նաև ակնյայտօրէն ցոյց տուեցին, թէ որքան կենսական և անփոխարինելի կարևորութիւն ունի Արցախի շուրջը ստեղծուած անվտանգութեան գօտին:

Մեր նահատակների թափած արիւնը գին է, որ մենք վճարել ենք յանուն մեր ազատութեան և ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների յիշատակի առջև և պատուով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանուէր գործը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ