Յովիկ Աբրահամեանի քաղաքապետ որդին ալ հրաժարական պիտի տայ…

Հայրենի «Ժամանակ» թերթը կը գրէ. «Առաջիկայ օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտօնից հրաժարական կը տայ նաեւ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանի որդին՝ Արգամ Աբրահամեանը:

Յայտնի է, որ Յովիկ Աբրահամեանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց յետոյ նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտօնները: Երկուշաբթի օր յայտնի դարձաւ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամեանն է հրաժարականի դիմում գրել:
Աւելի վաղ Յովիկ Աբրահամեանի փեսան էր ազատուել «Զուարթնոցի» մաքսատան ղեկավարի պաշտօնից: Չի բացառւում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշէն, Մխչեան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները, որոնք Յովիկ Աբրահամեանի յայտարարութիւնից յետոյ հրաւիրուել էին ՀՀ ոստիկանութեան Արարատի մարզային վարչութիւն:

Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամեանը քաղաքապետի պաշտօնից հեռանալով չի զրկուելու դիրքից: Նրա աները՝ Գագիկ Ծառուկեանը, որոշել է փեսային իր ցուցակով Ազգային Ժողով տանել», կ՚եզրափակէ «Ժամանակ»։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ