Հինգշաբթի, Դեկտեմբեր 12, 2024

Շաբաթաթերթ

Վիտալի Բալասանեան. «Արցախի հարցը լուծուած է, մեզնից ոեւէ մէկը չի կարող հող խլել»

Եռաբլուր զինուորական պանթէոնում լրագրողները Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանին հարցրել են, թէ ինչպէս է վերաբերւում Սէյրան Օհանեանի քննադատական յայտարարութիւններին, Բալասանեանն ասել է, թէ դրանք շատ վտանգաւոր են. «Շատ վտանգաւոր: Ցանկացած մարդ, առաւել եւս ուժային կառոյցի ղեկավարն իրաւունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել»:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրէսի ղեկավար Լևոն Տէր Պետրոսեանի՝ խաղաղութեան դիմաց տարածքներ յանձնելու մասին յայտարարութիւններին, Բալասանեանն ասաց, որ չի ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիւիդենտներ են հաւաքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Դա շատ սարսափելի է, վտանգաւոր: Խորհուրդ կը տայի, ընդհանրապէս չլսել, չկարդալ նմանատիպ քաղաքական գործիչների յայտարարութիւնները: Խօսում ենք մի բանի մասին, որն իրականութեանը չի համապատասխանում, աշխարհաքաղաքական իրավիճակն  ընթանում է անկանխատեսելի զարգացումներով: Այսօր խօսել Մատրիտեան կամ այլ սկզբունքների մասին, երբ Ատրպէյճանը չի ընդունում դրանք, սխալ է: Ատրպէյճանն ունի հեռահար ծրագրեր, մենք դրանց հետ գործ չունենք, այսօր կարևոր է, որ երկու հայկական հանրապետութիւնները կայացած են»,- ասաց Բալասանեանը՝ աւելացնելով, որ նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց հողը՝ հայրենիք չեն տայ, ովքեր չեն կարող պաշտպանել, ապա նրանցից այդ հողերը կը խլեն:

«Համոզուած եմ, որ մեզնից ոևէ մէկը չի կարող հող խլել: Ապրիլեան օրերը բոլորիս համար դաս էին, մեր բացթողումների մասին արդէն գիտենք, դրանք վերացրել ենք: Վստահ եմ, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգութեան դէմն առնել», ընդգծեց ԼՂՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարը։

 

lragir.am

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ