Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Հայկական ֆութպոլային խճանկար

 

Թուրքական «Պեշիքթաշի» եւ ՀՀ ազգային հաւաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թուրքական ակումբում ոչ բաւարար խաղաժամանակ ստանալու պատճառով 26-ամեայ ֆութպոլիստը կարող էր վերադառնալ Հոլանդիա։

Օզբիլիսին ցանկանում էր վարձակալել «Վիլլեմ 11» ակումբը։

Սակայն Օզբիլիսի տեղափոխումը չկայացաւ, կողմերը համաձայնութեան չեն եկել։ Նա հնարաւորութիւնը ունի հանդէս գալու եւրոպական այլ ակումբներում։

Յիշեցնենք, որ ժամանակին Արասը հանդէս է եկել «Այաքսում»։

Գիւմրիի «Շիրակի» ու ՀՀ երիտասարդական հաւաքականի նախկին պաշտպան Դաւիթ Մարիկեանը իր գործունէութիւնը կը շարունակի Գերմանիայի Տարածքային լիկան (հարաւ-արեւմուտք) ներկայացնող «Էլվեսբերգում»։

Նշենք, որ «Էլվեսբերգում» է հանդէս գալիս եւս մէկ հայազգի ֆութպոլիստ՝ ի դէմս Դաւիթ Ղազարեանի։ Գերմանիայի Տարածքային լիկան ներկայացնում է նաեւ «Շտայնբախը», որտեղ հանդէս է գալիս ՀՀ ազգային հաւաքականի նախկին յարձակուող Սարգիս Ադամեանը։

• Շուէյցարիայի Նիոն քաղաքում կայացել է մինչեւ 21 տարեկանների Եւրոպայի 2019 թ. առաջնութեան ընտրական փուլի վիճակահանութիւնը։ Հայաստանի մրցակիցների խմբում կը լինեն. Ջիբրալթարը, ՌԴ-ն, Մակեդոնիան, Աւստրիան եւ Սերբիան։ Հանդիպումներն երթ ու դարձով կը կայանան 2017 թ. Յուլիսից մինչեւ 2018-ի Հոկտեմբերը։

• Յունուարի 31-ին «Ալաշկերտը» մեկնել է Անթալիա եւ հանգրուանել է Բելեկ քաղաքի «Բելիս» հիւրանոցում եւ գլխաւոր մարզիչ Արամ Ոսկանեանի ղեկավարութեամբ առաջին մարզումն է անցկացրել։ Անթալեան հաւաքին կը մասնակցեն 24 ֆութպոլիստ, այդ թւում իրանցի կիսապաշտպան Արշիա Ջաբարին, սերբ պաշտպաններ Դանիէլ Ատոյկովիչը եւ Ուրոշ Նենադովիչը եւ պրազիլացի յարձակուող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն։

Այստեղ մարզումներին զուգընթաց «Ալաշկերտը» կ՚անցկացնի 4 ստուգողական հանդիպում։

«Ալաշկերտը» Երեւան կը վերադառնայ Փետրուարի 13-ին։

• «Ալաշկերտը» առաջին խաղում 0-2 հաշուով պարտուել է  ռուսական «Տոսնոյին»։ Փետրուարի 6-ին «Ալաշկերտը» հանդիպեց Սերբիայի Սուպերլիկան ներկայացնող «Նապրէդակ» թիմի հետ։ Հանդիպումն աւարտուեց  ԾԾԾԾԾԾԾԾ

• Հենրիխ Մխիթարեանի «Մանչեսթըր Եունայթէտը» Անգլիայի գաւաթի 1/8-րդ եզրափակիչում կը խաղայ «Բլեգբերնի» հետ։ Հանդիպումները կը կայանան Փետրուարի 17-20-ը ընկած ժամանակահատուածում։

• Յայտնի են դարձել ՀՀ գաւաթի կիսաեզրափակիչների օրերը. Ապրիլի 11-ին «Փիւնիկը» հիւրընկալելու է «Բանանցին», իսկ յաջորդ օրը «Գանձասար-Կապանը»՝  «Շիրակին»։ Պատասխան հանդիպումները կայանալու են Ապրիլի 25-ին եւ 26-ին։

• ՀՀ երիտասարդական հաւաքականի ֆութպոլիստ Հայկ Գալստեանը, ով հանդէս է գալիս գերմանական «Բոխումի» 2-րդ կազմում, 2-րդ խաղակէսի վերջնամասում խաղադաշտ է դուրս եկել «Բոխումի» հիմնական կազմ եւ նրա թիմը ստուգողական խաղում 4-1 հաշուով յաղթել է Միւնխենգլադբախի «Բորուսիային»։

• «Արարատի» մարզչական շտաբում ընդգրկուել  է ՀՀ ազգային հաւաքականի նախկին յարձակուող Արմէն Շահգելդեանը։ 43-ամեայ մասնագէտն իր ֆութպոլային գործունէութիւնը սկսել է «Արարատում», որի հետ նա 1993-ին դարձել է ՀՀ ախոյեան, իսկ 1996-97 մրցաշրջանում ախոյեան է դարձել արդէն «Փիւնիկի» կազմում։ ՀՀ բազմակի  գաւաթակիր  է,  երկու անգամ ճանաչուել է ՀՀ լաւագոյն ֆութպոլիստ։ Շահգելդեանը 1992-ից ՀՀ ազգային հաւաքականի  խաղացող էր, որի կազմում անց է կացրել 53 հանդիպում, դարձել 6 կոլի հեղինակ։ 2010-11 թթ. գլխաւորել է Աշտարակի «Միկան»։

• Երեւանի «Փիւնիկի» նախկին կիսապաշտպան Արթուր Եուզպաշեանը, ով հանդէս էր գալիս յունական «Անագենիս» թիմում տեղափոխուել է Կապանի «Գանձասար»։ «Գանձասար» է տեղափոխուել նաեւ Երեւանի «Միկայի» նախկին ֆութպոլիստ Արթուր Ադամեանը, ով նախորդ տարի հանդէս էր գալիս ՌԴ-ի Պենզայի «Զէնիթում»։

 

Հայկական մարզական խճանկար

 

• 2017 թ. Յունուարի 29-ից մինչեւ Փետրուարի 8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անց է կացւում 28-րդ ձմեռային ունիվերսիադան, որին մասնակցում են 57 երկրների շուրջ 2000 մարզիկներ։ Հայաստանցի դահուկորդ Սերգէյ Միքայէլեանը դարձել է ունիվերսիադայի պրոնզէ մետալակիր ազատ ոճի 10 քմ. մրցաձեւում 27.04 րոպէ արդիւնքով։ Միքայէլեանի դասական ոճի 10քմ. մրցաձեւում 4-րդն էր։

• Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլէճում անցկացուեց ծանրամարտի կանանց ՀՀ առաջնութիւնը, որին մասնակցեցին 15-ից բարձր տարիք ունեցող 27 մարզուհի։

Տարբեր քաշային կարգերում ՀՀ ախոյեաններ դարձան 48 քկ.՝ Տանզելիա Գրիգորեան՝ երկամարտի 85 քկ. արդիւնք, 53 քկ.՝ Վալենտինա Մովսիսեան՝ 116 քկ., 58 քկ.՝ Աննա Գովելեան՝ 151 քկ., 63 քկ.՝ Իզաբելա Յայլեան՝ 192 քկ., 69 քկ.՝ Լիանա Գյուրջեան՝ 166 քկ., 75 քկ.՝ Սոնա Պօղոսեան՝ 217 քկ., 90 քկ.՝ Տաթեւ Յակոբեան՝ 213 քկ., +90 քկ.՝ Արփինէ Դալալեան՝ 205 քկ.։

Առաջնութեանը չմասնակցեցին Նազիկ Աւդալեանը, ով դեռ վերջնականապէս չի կողմնորոշուել եւ Հռիփսիմէ Խուշուդեանը, որի յետագայ ճակատագրի վերաբերեալ մարզաձեւի միջազգային դաշնութիւնը դեռեւս որոշում չի կայացրել։ Աղջիկները կը նախապատրաստուեն Ապրիլի 4-10-ը Պանքոքում (Թայլանդ) կայանալիք աշխարհի պատանեկան առաջնութեանը, որտեղ խաղարկուելու են պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, իսկ մեծահասակների կազմը կը պատրաստուի Ապրիլին Խորվաթիայում կայանալիք Եւրոպայի առաջնութեանը։

Մեկնարկել է նաեւ ՀՀ տղամարդկանց առաջնութիւնը, որի մասին յաջորդ համարում։

 

Շախմատային խճանկար

 

• ՖԻԴԵ-ն հրատարակել է 2017 թ. Մեծ Մրցանակի շարքի 15 մասնակիցների ցուցակը, որոնք են Լեւոն Արոնեանը, Մագնուս Կառլսենը, Սերգէյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Եւգենի Տոմաշնսկին, Ֆաբիանօ Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Վիշի Անանդը, Անիշ Գիրին, Պաւել Էլյանովը, Վեսելին Թոփալովը, Մաքսիմ, Վաշյէ Լագրաւը, Դին Լիժեն։

Եւս 9 մասնակից կը ներկայացնի մեծ մրցանակի միւս կազմակերպիչ «Ագոնը»։

Չորս մրցափուլից (Փետրուարի 17-28-ը՝ Շարճայում, Մայիսի 11-22-ը՝ Մոսկուայում, Յուլիսի 5-16-ը՝ Ժընեւում, Նոյեմբերի 15-26-ը՝ Պալմա դէ Մալյորկայում, իւրաքանչիւրին կը մասնակցի 24 շախմատիստ։

Իւրաքանչիւր շախմատիստ կը մասնակցի 3 մրցաշարի։ Մեծ մրցանակի արդիւնքում 2 ուժեղագոյնները կը ստանան աշխարհի ախոյեանի յաւակնորդների մրցաշարի ուղեգիր։ Սերգէյ Կարյակինը հրաժարուել է մասնակցել ՖԻԴԵ-ի մեծ մրցաշարին։ Պուլկարացի Վեսելին Թոփալովը նոյնպէս հրաժարուել է մասնակցել ՖԻԴԵ-ի հովանու ներքոյ անցկացուող մրցաշարերին։

• ՖԻԴԵ-ն հրապարակել է Յունուարի ամփոփիչ դասակարգման աղիւսակը։ ՀՀ հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը 9-րդ տեղից բարձրացել է 7-րդ տեղ։ Լաւագոյն տասնեակում են Կառլսենը, Կարուանան, Սոն, Կրամնիկը, Վաշյէ Լագրաւը, Անանդը, Նակամուրան, Կարյակինը ու Գիրին։

ՀՀ հաւաքականի շախմատիստներից Ս. Մովսիսեանը 62-րդն է, Վ. Յակոբեանը՝ 67-ը, Գ. Սարգսեանը՝ 86-ը։

 

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ