Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

101 տարեկան հասակում մահացել է Տէյվիտ Ռոքֆելերը

Գործարարութեամբ զբաղուող Ռոքֆելերների յայտնի ընտանիքի անդամ Տէյվիտ Ռոքֆելերը 101 տարեկան հասակում մահացել է: Նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ միլիարդատէր Տէյվիտ Ռոքֆելերը մահացել է Նիւ Եորք նահանգի Պոկանտիկօ Հիլս աւանի իր տանը:

Տէյվիտ Ռոքֆելերը Ճոն Տևիսոն Ռոքֆելերի թոռն է, ով Standard Oil կազմակերպութեան հիմնադիրն է ու մարդկութեան պատմութեան առաջին տոլարային միլիարդատէրը:

Տէյվիտ Ռոքֆելերը ծնուել է 1915թ. Նիւ Եորքում: Աւարտել է Հարվարդի համալսարանը, սովորել է տնտեսագիտութեան և քաղաքական գիտութիւնների Լոնտոնի դպրոցում, Չիքակոյի համալսարանում պաշտպանել է տնտեսագիտութեան դոկտորի աստիճան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռոքֆելերը հետախուզական աշխատանքներ է իրականացրել Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում: Ռազմական հետախուզական գործունէութիւնը նա սկսել է որպէս շարքային, իսկ ծառայութիւնն աւարտել է որպէս կապիտան: Պատերազմից յետոյ` 1946թ. կարիէրա է սկսել Chase Manhattan պանքում, իսկ 1961թ. դարձել է նոյն պանքի նախագահը: 1981թ. Տէյվիտ ռոքֆելերն անցել է թոշակի:

 

Lragir.am

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ